Սեր (ֆիլմ, 2015)

«Սեր» (անգլ.՝ Love), ֆրանսիական դրամատիկական 3D-ֆիլմ, որի ռեժիսորը և սցենարիստը Գասպար Նոեն է[7]։ Կինոնկարի միջազգային պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 20-ին՝ Կաննի կինոփառատոնի ժամանակ[8]։

Սեր
անգլ.՝ Love[1]
Երկիր Ֆրանսիա[1]
 Բելգիա[1]
Ժանրդրամա, էրոտիկ ֆիլմ, մելոդրամա և ռոմանտիկ ֆիլմ
ԹեմաՄենաժ է թուա
Թվականնոյեմբերի 26, 2015[1][2], սեպտեմբերի 24, 2015[3][4] և մայիսի 20, 2015
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորԳասպար Նոե[1]
Սցենարի հեղինակԳասպար Նոե[1]
ԴերակատարներKarl Glusman?[5], Գասպար Նոե[5], Բենուա Դեբի[5], Վինսենտ Մարավալ[5], Déborah Révy?[5], Klara Kristin? և Aomi Muyock?[6]
ՕպերատորԲենուա Դեբի[1]
ՄոնտաժԳասպար Նոե[1]
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ
ԿինոընկերությունWild Bunch
Տևողություն141 րոպե
Բյուջե3 000 000 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Սկսնակ կինոռեժիսոր Մըրֆին հունվարի 1-ին իր փարիզյան բնակարանում արթնանում է հեռախոսազանգից։ Նրա կողքին՝ անկողնում, քնած է շիկահեր Օմին՝ մի կին, որին նա չի սիրում, բայց որի հետ միասին ապրում է, քանի որ նա իր որդու՝ Գասպարի մայրն է։ Տղան դեռ կրքոտ սիրում է իր նախկին ընկերուհուն՝ նկարչուհի Էլեկտրային։ Նա Մըրֆիին թողել է այն բանից հետո, երբ իմացել է, որ Օմին իրենից երեխա է սպասում։ Հեռախոսով տղան լսում է Էլեկտրայի մոր թողած հաղորդագրությունը, որը մտահոգված է, որ աղջկանից երկու ամիս ոչ մի լուր չկա։ Այն Մըրֆիի մեջ արթնացնում է տանջալի հիշողություններ երջանիկ եղած ժամանակների՝ Էլեկտրոյի հետ անցկացրած պահերի մասին։

Դերերում

  • Կարլ Գլուսման՝ Մըրֆի
  • Աոմի Մույոկ՝ Էլեկտրա
  • Կլարա Քրիստին՝ Օմի
  • Արոն Փեյջես (Գասպար Նոե)՝ Նոե
  • Խուան Սաավեդրա՝ Խուլիո
  • Վենսան Մարավալ՝ Կաստել
  • Բենուա Դեբի
  • Ստելլա Ռոչա՝ Մամա
  • Դեբորա Ռևի՝ Պավլա

Արտադրություն

Դերասանների ընտրություն

«Սեր» ֆիլմը երկու գլխավոր դերասանների՝ Աոմիի և Կլարայի դեբյուտն է, որոնց ռեժիսորը հանդիպել էր ակումբում[9]։ Իսկ Մըրֆիի դերը խաղացած Կարլ Գուսմանին Գասպար Նոեն գտել էր ընդհանուր ընկերոջ միջոցով[10]։

Նկարահանումներ

Նկարահանումները հիմնականում անցկացվել են Փարիզում[7]։ Ֆիլմում սեռական տեսարանների մեծ մասը իմպրովիզացիա է[11]։

Թողարկում

2015 թվականին Կաննի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերայից մեկ շաբաթ առաջ Alchemy ընկերությունը ձեռք է բերել այն Միացյալ Նահանգներում տարածելու իրավունքները[12][13]։ Կաննում ֆիլմը ցուցադրվել է 2015 թվականի մայիսի 20-ին Midnight Screenings բաժնում և քննադատներին ապշեցրել է շատ իրատեսական սեքսուալ տեսարաններով։ Ֆիլմը ցուցադրության համար ընտրվել է նաև Օդեսայի 2015 թվականի միջազգային կինոփառատոնի «Գալա պրեմիերաներ» բաժնում[14], ինչպես նաև Տորոնտոյի 2015 թվականի միջազգային կինոփառատոնի «Ավանգարդ» բաժնում[15]։

Այլ հետխորհրդային երկրներում

Վրաստանում ֆիլմի ցուցադրման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, քանի որ դրա բովանդակությունը պոռնոգրաֆիկ է ճանաչվել[16]։

Ընդունում

«Սեր» ֆիլմն արժանացել է կինոքննադատների տարաբնույթ արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 39 % ցուցանիշ՝ հիմնված 88 գրաքննությունների վրա՝ միջինը 4,9/10 միավորով[17]։ Metacritic կայքում ֆիլմի ցուցանիշը 100-ից 51 է՝ հիմնված 27 գրաքննության վրա[18]։

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սպասարկող:ՈրոնելԾաղկեվանք (Արա լեռ)ՋուրՍեռական հարաբերությունՋոուի ԱնսաՀայաստանԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԳառնու հեթանոսական տաճարՋրծաղիկԻսպանիաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովԼամին ՅամալԻսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականՍևանա լիճԳևորգ Գևորգյան (դերասան)Թռչկանի ջրվեժՖուտբոլի աշխարհի առաջնությունՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՍաղմոսավանքՀեշտոցային արտադրությունՉարորակ հիպերթերմիաԱնգլիաԴոնալդ ԹրամփԳեղարդի վանքԱրմենիա հեռուստաընկերությունՖուտբոլԵրազահանՕրալ սեքսՄասնակից:Mark Simonean/ԱվազարկղՀեշտոցի սնկային վարակԵրևանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԴաշտանՏաթևի վանքՁեռնաշարժությունՇաքիի ջրվեժ