Սերգեյ Ստեպանով

Սերգեյ Ստեպանով (ռուս.՝ Серге́й И́горевич Степа́нов, ռումիներեն՝ Serghei Stepanov, սեպտեմբերի 3, 1984(1984-09-03), Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի երաժիշտ և կոմպոզիտոր, «SunStroke Project» խմբի անդամ։

Սերգեյ Ստեպանով
Նաև հայտնի է որպեսEpic Sax Guy
Ծնվել էսեպտեմբերի 3, 1984(1984-09-03) (39 տարեկան)
Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Մոլդովա
ԺանրերEDM
Մասնագիտությունսաքսոֆոնահար և կոմպոզիտոր
Գործիքներսաքսոֆոն
ԱնդամակցությունSunStroke Project
Պարգևներ
Պատվո շքանշան
 Sergey Stepanov Վիքիպահեստում

Կենսագրություն

Մանկության տարիներին նա նվագում էր դպրոցի երաժշտական խմբերում և երազում էր դառնալ հայտնի սաքսոֆոնահար։ 2005 թվականին Սերգեյ Ստեպանովը ավարտել է Տիրասպոլի Պրինդեստրյան բարձրագույն երաժշտական քոլեջը։ Քոլեջը ավարտելուց հետո պարտադիր զինվորական ծառայության է անցնում Պրիդնեստրովում, որտեղ հանդիպում է Անտոն Ռագոզային։ Նրանք ստեղծեցինք «Sunstroke» խումբը, որն այսօր հայտնի է որպես «SunStroke Project»[1][2]:

SunStroke Project

Խմբի շրջանակներում նա հանդես է եկել Օսլոյում կայացած «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում, որտեղ նա զբաղեցրեց 22-րդ տեղը SunStroke Project խմբի հետ[3]։ «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթից հետո Սերգեյ Ստեպանովը, իր արտառոց տեսք ու բեմի շարժման շնորհիվ, հայտնի դարձավ համացանցում Epic Sax Guy կեղծանվամբ։ ՅուԹյուբում տեղադրվել են բազմաթիվ հոլովակներ, որտեղ Սերգեյը պարում է կամ հանդես է գալիս ծաղրական նմանակումներով տեսահոլովակներում[4][5][6]։

2014 թվականին Սերգեյի Եվրատեսիլ 2010 թվականի մրցույթի ելույթը հայտնվել է Եվրատեսիլ ռեկորդների գրքում, որպես այդ երգի մրցույթում տարբեր տարիների շատ զվարճալի պահեր պարգևած ելույթ[7]։ 2017 թվականին խումբը կրկին ելույթ է ունեցել Եվրատեսիլ երգի մրցույթում`«Hey Mamma» երգով, որը զբաղեցնում է 3-րդ տեղը։ Աշխարհի շատ թերթեր գրել են՝ «Epic Sax Guy-ն ետ է վերադարձել», համացանցում հայտնվել են նրա պարերից հատվածներ[8][9][10][11][12]։ Մրցույթից վերադառնալուց հետո Մոլդովայի նախագահը պարգևատրել է բարձրագույն պետական պարգևով` Պատվո շքանշանով[13][14][15]։

Epic Sax-off

2015 թվականի ապրիլին հեռարձակվել է Angry Birds Toons ֆիլմի 26-րդ սերիան, որը կոչվում էր Epic Sax-off: Հերոսներից մեկը կերտում էր Սերգեյ Ստեպանովի կերպարը «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթից[16][17]։

Ընտանիք

  • Կին - Օլգա Դելեյ[18]
  • Որդի - Միխայիլ[19]

Պարգևներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ստեպանով» հոդվածին։