Սերգեյ Ռազով

Սերգեյ Ռազով (հունվարի 28, 1953(1953-01-28)), խորհրդային և ռուս դիվանագետ, Իտալիայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր գործիչ (2013)։

Սերգեյ Ռազով
 
Կրթություն՝Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝դիվանագետ
Ծննդյան օրհունվարի 28, 1953(1953-01-28) (71 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Կենսագրություն

1975 թվականին ավարտել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Տիրապետում է անգլերեն, չինարեն և լեհերեն լեզուներին։

Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Չինաստանի ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչությունում, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնում, կենտրոնական ապարատում և Արտաքին գործերի նախարարության արտասահմանյան ներկայացուցչություններում։

Սերգեյ Ռազովy (ձախից) Էքսպո-2015-ում Ռուսաստանի օրվա բացմանը

2013 թվականի մայիսից՝ Իտալիայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[10][11]։

Գիտությունների թեկնածու։ Հեղինակ է մի շարք գիտական աշխատությունների և հրապարակումների։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի չափահաս որդի և դուստր[12]։

Դիվանագիտական աստիճան

Արտակարգ և լիազոր դեսպան (1992 թվականի հունվարի 24)[13]

Մրցանակներ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հռոմի օդանավակայանում, 2019 թվական
  • Բարեկամության շքանշան (1996 թվականի հունիսի 21) ՝ պետությանը մատուցած ծառայությունների, արտաքին քաղաքական կուրսի անցկացման և Ռուսաստանի ազգային շահերի ապահովման գործում ունեցած մեծ ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար[14]
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր (2002 թվականի սեպտեմբերի 18)` պետության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում անձնական մեծ ներդրման և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության 200-ամյակի կապակցությամբ[15]
  • Պատվո շքանշան (2007 թվականի փետրվարի 6)` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համակարգում ձեռք բերված աշխատանքային հաջողությունների և բազմամյա բեղմնավոր գործունեության համար[16]
  • «Հայրենիքի զոհված պաշտպանների հիշատակի հավերժացման գործում ունեցած վաստակի համար» (Ռուսաստանի Պաշտպանության նախարարություն, 2008 թվական) մեդալ՝ հայրենիքի զոհված պաշտպանների հիշատակի հավերժացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի, զոհվածների և անհայտ կորած զինծառայողների անունների սահմանման համար, ընդ որում` ցուցաբերած բարոյական և գործարար բարձր որակները, ջանասիրությունն ու ողջամիտ նախաձեռնությունը, հայրենիքի զոհված պաշտպանների հիշատակի հավերժացման խնդիրների լուծմանն աջակցելու համար[17]
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալությունը (2008 թվականի օգոստոսի 25)` Չինաստանում Ռուսաստանի տարվա և Ռուսաստանում Չինաստանի տարվա նախապատրաստման և անցկացման գործում մեծ ներդրման համար[18]
  • «Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր գործիչ» (2013 թվականի փետրվարի 22)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ներդրած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[19]
  • Ալեքսանդր Նևսկու շքանշան (2018 թվականի ապրիլի 9)` Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա անթերի պետական ծառայության համար[20]։

Ծանոթագրություններ

Տես նաև

Արտաքին հղումներ