Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ

սերբ ֆուտբոլիստ

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ (սերբ.՝ Сергеј Милинковић-Савић, փետրվարի 27, 1996(1996-02-27)[1][2], Լյեյդա, Սեգրիա), սերբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լացիոյի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ
Сергеј Милинковић-Савић
Միլինկովիչ-Սավիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՍերբիա Սերբիա
Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 27, 1996(1996-02-27)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրԼյեյդա, Սեգրիա
Հասակ191 սմ
Քաշ76 կգ
Դիրքկենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Լացիո
Համար21
Պատանեկան կարիերա
ՊորտուգալիաՍպորտինգ Լիսաբոն
2002-2006Ավստրիա Գրացեր
2006-2013Սերբիա Վոյվոդինա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2013-2014Սերբիա Վոյվոդինա13(3)
2014-2015Բելգիա Գենկ24(5)
2015-ներկաԻտալիա Լացիո142(25)
Ազգային հավաքական
2013-2014Սերբիա Սերբիա Մ1914(4)
2014-2015Սերբիա Սերբիա Մ2011(1)
2014-2017Սերբիա Սերբիա Մ2112(4)
2017-ներկաՍերբիա Սերբիա15(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 9-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 9-ի, 2020

Ակումբային կարիերա

Վոյվոդինա

Միլինկովիչ-Սավիչը ծնվել է Լլեյդայում, Իսպանիա, սպորտային ընտանիքում[4][5]։ Նրա հայրը՝ Նիկոլա Միլինկովիչը ֆուտբոլիստ էր, իսկ մայրը՝ Միլանա Սավիչը պրոֆեսիոնալ բասկետբոլիստ[6][7][8]։ Նրա փոքր եղբայրը՝ Վանյա Միլինկովիչ-Սավիչը նույնպես ֆուտբոլիստ է[9][10]։ Միլինկովիչ-Սավիչը հանդես է եկել Սպորտինգ Լիսաբոնի և Գրացերի ակադեմիաներում։ 2006 թվականին նա միացավ Վոյվոդինայի երիտասարդական թիմին[11][12]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2012 թվականի դեկտեմբերի 26-ին[13]։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Միլինկովիչ-Սավիչը նշեց 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ փոխարինման մտնելով Յագոդինայի դեմ խաղում[14][15]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մարտի 9-ին՝ Սպարտակ Սուբոտիցայի դեմ խաղում[16]։ Ապրիլի 5-ին սերբը գոլ խփեց Պարտիզանի դեմ խաղի 90-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտեց 1-1 հաշվով[17]։ Ապրիլի 22-ին Միլինկովիչ-Սավիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՕՖԿ Բելգրադի դեմ խաղում՝ օգնելով Վոյվոդինային հաղթել 2-0 հաշվով[18]։ Ապրիլի 9-ին նա խփեց Սերբիայի գավաթի կիսաեզրափակչի Սպարտակ Սուբոտիցայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[19]։ Մայիսի 7-ին Միլինկովիչ-Սավիչը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Սերբիայի գավաթի եզրափակչի Յագոդինայի դեմ խաղում[20], որտեղ Վոյվոդինան հաղթեց 2-0 հաշվով և նվաճեց գավաթը[21][22]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[23]։

Գենկ

2014 թվականի հունիսին Միլինկովիչ-Սավիչը 5 տարվա պայմանագիր կնքեց բելգիական Գենկի հետ՝ ստանալով 20 համարի մարզաշապիկը[24]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց օգոստոսի 2-ին՝ փոխարինման մտնելով Սերկլ Բրյուգեի դեմ խաղում[25][26]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունվարի 18-ին՝ Լոկերենի դեմ խաղում[27][28]։ Փետրվարի 8-ին Միլինկովիչ-Սավիչը խփեց Վասլանդ-Բևերենի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[29]։ Ապրիլի 24-ին սերբը գոլ խփեց Մեխելենի դեմ խաղում, իսկ հանդիպումը ավարտվեց 1-0 հաշվով[30]։ Գենկի կազմում Միլինկովիչ-Սավիչը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

Լացիո

2015 թվականի հուլիսի 31-ին Միլինկովիչ-Սավիչը 9 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Լացիո[31][32][33]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[34][35]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 22-ին՝ փոխարինելով Սենադ Լուլիչին Բոլոնյայի դեմ խաղում[36]։ Իր առաջին գոլը Միլինկովիչ-Սավիչը խփեց սեպտեմբերի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Դնեպրի դեմ խաղում[37][38]։ Դեկտեմբերի 20-ին սերբը գոլային փոխանցում տվեց Անտոնիո Կանդրևային Ինտեր Միլանի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 90-րդ րոպեին[39]։ Սերիա A-ում իր առաջին գոլը խփեց 2016 թվականի հունվարի 9-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[40]։ Փետրվարի 18-ին նա գոլ խփեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Գալաթասարայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[41]։ Իր առաջին մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[42]։

2016 թվականի նոյեմբերի 27-ին Միլինկովիչ-Սավիչը խփեց Պալերմոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Լացիոյին[43]։ 2017 թվականի հունվարի 15-ին սերբը գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[44]։ Ապրիլի 4-ին Միլինկովիչ-Սավիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի Ռոմայի դեմ խաղում[45]։ Ապրիլի 13-ին սերբը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[46][47][48][49]։ 2017 թվականի մայիսի 17-ին նա խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչում՝ Յուվենտուսի դեմ խաղում[50], սակայն այս Լացիոն պարտվեց 2-0 հաշվով[51][52]։ 2016-17 մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[53]։

Միլինկովիչ-Սավիչը Լացիոյի կազմում 2015 թվականին

2017 թվականի օգոստոսի 13-ին Միլինկովիչ-Սավիչը խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[54]՝ օգնելով Լացիոյին հաղթել 3-2 հաշվով և նվաճել գավաթը[55][56]։ Օգոստոսի 27-ին սերբը գոլ խփեց Կիևոյի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[57]։ Հոկտեմբերի 19-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Նիսի դեմ խաղում[58]։ Դեկտեմբերի 17-ին Միլինկովիչ-Սավիչը դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[59]։ 2018 թվականի հունվարի 21-ին նա դուբլի հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[60]։ Փետրվարի 25-ին սերբը 2 գոլ խփեց Սասուոլոյի դեմ խաղում[61]։ Ապրիլի 22-ին Միլինկովիչ-Սավիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում[62]։ Ապրիլի 29-ին նա խփեց Տորինոյի դեմ հանդիպման միակ գնդակը[63]։ 2017-18 մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 14 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ[64], և ընդգրկվելով Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[65][66][67][68]։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին Միլինկովիչ-Սավիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[69]։ Հոկտեմբերի 1-ին 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Լացիոյի հետ[70][71][72][73]։ Դեկտեմբերի 29-ին սերբը գոլ խփեց Տորինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[74]։ 2019 թվականի ապրիլի 20-ին Միլինկովիչ-Սավիչը հեռացվեց խաղադաշտից Կիևոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 34-րդ րոպեին[75]։ Մայիսի 15-ին նա գոլի հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի եզրափակչի Ատալանտայի դեմ խաղում[76]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[77][78]։ Մայիսի 20-ին սերբը գոլ խփեց Բոլոնյայի դեմ խաղում՝ փրկելով Լացիոյին պարտությունից[79]։ 2018-19 մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ[80], և ճանաչվելով Սերիա A-ի լավագույն կիսապաշտպան[81][82][83]։

Լացիոյի ավագի թևկապով Միլինկովիչ-Սավիչը առաջին ագամ խաղադաշտ դուրս եկավ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Կլուժի դեմ խաղում[84]։ Սեպտեմբերի 29-ին սերբը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[85]։ Հոկտեմբերի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի Ռենի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[86][87]։ Հոկտեմբերի 5-ին Միլինկովիչ-Սավիչը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[88][89]։ Դեկտեմբերի 22-ին նա գոլային փոխանցում տվեց Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[90], որտեղ Լացիոն հաղթեց 3-1 հաշվով[91][92]։ Դեկտեմբերին Միլինկովիչ-Սավիչը ճանաչվեց Սերիա A-ի լավագույն ֆուտբոլիստ[93][94]։

Միջազգային կարիերա

Միլինկովիչ-Սավիչը ներկայացրել է Սերբիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[95][96]։ 2013 թվականի նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում և օգնելով Սերբիային հաղթել մրցաշարը[97][98]։ 2014 թվականին Միլինկովիչ-Սավիչը կրկին մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը[99]։ Առաջնությունում նա անցակցրեց միայն 1 հանդիպում[100], իսկ Սերբիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Պորտուգալիային[101][102]։ 2015 թվականին Միլինկովիչ-Սավիչը Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[103]։ Այստեղ նա անցկացրեց 6՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Սերբիան հաղթեց մրցաշարը[104]՝ եզրափակչում ավելացված ժամանակում պարտության մատնելով Բրազիլիային[105][106]։ Միլինկովիչ-Սավիչը ճանաչվեց մրցաշարի երրորդ լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով բրոնզե գնդակ[107]։

Սերբիայի ազգային հավաքական Միլինկովիչ-Սավիչը առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հոկտեմբերին`Ալբանիայի և Պորտուգալիայի դեմ խաղերի համար[108], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[109][110]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չինաստանի դեմ ընկերական խաղում[111][112]։ 2018 թվականի հունիսի 1-ին Միլինկովիչ-Սավիչը ընդգրկվեց Սերբիայի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[113][114]։ Այստեղ նա խաղադաշտ դուրս եկավ թիմի բոլոր 3 հանդիպումներում[115], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը իր խմբում[116]։

2019 թվականի սեպտեմբերի 10-ին Միլինկովիչ-Սավիչը 2 գոլային փոխանցում տվեց Լյուքսեմբուրգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[117][118]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ[119]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Վոյվոդինա2013–14Սերբիայի ՍուպերԼիգա1333100164
Գենկ2014–15Բելգիայի Պրո Լիգա24500245
Լացիո2015–16Սերիա A2512082353
2016–1734453397
2017–1835124082104814
2018–19315525417
2019–20173004110224
Ընդհանուր142251652552018535
Կարիերայի ընդհանուր179331962552022544

Միջազգային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ[119]

Սերբիա
ՏարիԽաղերԳոլեր
201720
201880
201950
Ընդհանուր150

Նվաճումներ

Ակումբային

Վոյվոդինա

  • Սերբիայի գավաթ. 2013–14[21]

Լացիո

Միջազգային

Սերբիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2013[97]

Սերբիա Մ20

  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնություն. 2015[104]

Անհատական

  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնության երրորդ լավագույն ֆուտբոլիստ. 2015[107]
  • Սերիա A-ի խորհրդանշական հավաքական. 2017–18[65]
  • Սերիա A-ի լավագույն կիսապաշտպան. 2018–19[81]
  • Սերիա A-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. դեկտեմբեր 2019[93]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ» հոդվածին։