Սերգեյ Գարմոնին
Սերգեյ Գարմոնին (ռուս.՝ Серге́й Ви́кторович Гармо́нин, մայիսի 1, 1953), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի փետրվարի 10)[1]։
Սերգեյ Գարմոնին | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 1, 1953 (71 տարեկան) |
Պարգևներ |
Կենսագրություն
1975 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է գերմաներենին և անգլերենին։
1975 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1975-1981 և 1986-1988 թվականներին՝ Բիրմայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1990-1993 թվականներին՝ Նոր Զելանդիայում ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար։
- 1994-1996 թվականներին՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալի քարտուղարության ղեկավար, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գործադիր քարտուղարության դեպարտամենտի բաժնի պետ։
- 1996-2001 թվականներին՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
- 2001-2004 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2004-2009 թվականներին՝ Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
- 2009-2012 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ կապի դեպարտամենտի տնօրեն։
- 2012-2016 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի տնօրեն։
- 2016 թվականի դեկտեմբերի 9-ից Շվեյցարիայում և Լիխտենշտայնում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
Դիվանագիտական աստիճան
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա