Սերբիայի նախագահ

Սերբիայի նախագահ (սերբ.՝ Председник Републике Србије), Սերբիայի բարձրագույն իշխանության պաշտոն, պետության գլուխ։ Ընտրում են քաղաքացիները։

Սերբիայի նախագահ
Председник Републике Србије
նախագահական դրոշակ

Պաշտոնը զբաղեցնում է՝
Ալեքսանդր Վուչիչը
2017 թվականի մայիսի 31-ից
Պաշտոնական նստավայրՆովի Դվոր
Նշանակվում էընտրությունների արդյունքում
Աշխատավարձտարեկան 14,950 ԱՄՆ դոլլար[1]
Պաշտոնը հայտ է եկել1991 թվականի հունվարի 11
Առաջինը պաշտոնումՍլոբոդան Միլոշևիչ
ԿայքՀղում

Ներկայումս Սերբիայի նախագահն է Ալեքսանդր Վուչիչը, որը 2017 թվականի ապրիլի ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել։

Սահմանադրական կանոնադրություն

Համաձայն 2006 թվականի սահմանադրության՝ նախագահը[2].

  • ընտրվում է 5 տարով,
  • կարող է ընտրվել երկու անգամից ոչ ավելի,
  • ներկայացնում է երկիրն աշխարհում,
  • Ազգային խորհրդարանում առաջարկում է կառավարության նախագահին,
  • իրավունք ունի վետո դնել օրենքներին, որից հետո օրենքը կրկնին քննարկվում է։ Եթե օրենքն ընդունվում է երկրորդ անգամ, ապա նախագահը պարտավոր է այն ստորագրել։
  • նշանակում և ետ է կանչում Սերբիայի դեսպաններին կառավարության առաջարկով,
  • անձեռնմխելի է
  • կարող է արձակել Խորհրդարանը և նշանակել պատգամավորների ընտրություններ,
  • համաներում է իրականացնում,
  • շքանշաններ է տալիս,
  • չի կարող զբաղվել այլ ծառայությամբ և մասնագիտական գործունեությամբ,
  • համարվում է ռազմական ուժերի գերագույն ղեկավարը։

Եթե նախագահը հեռանում է պաշտոնից, նրա պարտականություններն իրականացնում է Սերբիայի խորհրդարանի նախագահը։

Խորհրդանիշ

Սերբիայի նախագահն ունի հատուկ դրոշ, որը կոչվում է նախագահական դրոշակ։

Նախագահների ցանկ

Սերբիայի նախագահների ցանկն սկսած 1991 թվականից, երբ այդ պաշտոնը ձևավորվել է։ Ներկայացված են նաև դեմքեր, որոնք կատարել են պետությունը գլխավորողի պարտականությունները։

ԼուսանկարԱնունՊաշտոնավարման ժամկետԿուսակցությունՆշում
1 Սլոբոդան Միլոշևիչ
(սերբ.՝ Слободан Милошевић, Slobodan Milošević)
1991 հունվարի 111997 հուլիսի 23Սերբիայի սոցիալիստական կուսակցություն1989 թվականի մայիսի 8-ից զբաղեցրել է Սերբիայի պրեզիդիումի նախագահի պաշտոնը։ 1990 թվականի դեկտեմբերի 9-ին հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 65,3 %։ Կրկին հաղթել է 1992 թվականի դեկտեմբերի 20-ի ընտրություններում (53,2 %)՚ Հեռացել է պաշտոնից՝ դառնալով Հարավսլավիայի նախագահ։
-Դրագան Տոմիչ
(սերբ.՝ Драган Томић, Dragan Tomić)
1997 հուլիսի 231997 դեկտեմբերի 29Սերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։ Շարունակել է կատարել իր պարտականություններն այն բանից հետո, երբ 1997 թվականի հոկտեմբերի 5-ին չի կայացել նախագահի ընտրության երկրորդ փուլը։
2Միլան Միլուտինովիչ
(սերբ.՝ Милан Милутиновић, Milan Milutinović)
1997 դեկտեմբերի 292002 դեկտեմբերի 29Սերբիայի սոցիալիստական կուսակցությունՆախագահ է ընտրվել 1997 թվականի դեկտեմբերի 21-ին կրկնական ընտրությունների երկրորդ փուլով՝ հավաքելով 59,2 %։ Հեռացել է պաշտոնից՝ կապված նախագահության ժամկետի լրանալու հետ։
-Նատաշա Միչիչ
(սերբ.՝ Наташа Мићић, Nataša Mićić)
2002 դեկտեմբերի 292004 փետրվարի 4Սերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։ Զբաղեցրել է պաշտոնը՝ կապված նախագահ Միլան Միլուտինովիչի լիազորությունների ժամկետի լրանալու հետ և նոր նախագահ չընտրվելու հետ, քանի որ 2002 թվականի դեկտեմբերի 8-ի կրկնական ընտրություններում ցածր էր ընտրողների մասնակցության տոկոսը (նախնական ընտրությունների հոկտեմբերի 13-ի երկրորդ փուլում ևս ցածր էր մասնակցությունը սահմանված 50 % շեմից)։ Շարունակել է կատարել նախագահի պարտականությունները 2003 թվականի նոյեմբերի 16-ին չկայացած ընտրություններից հետո (պատճառը ընտրողների ցածր մասնակցելիություններ էր)։
-Դրագան Մարշիչանին
(սերբ.՝ Драган Маршићанин, Dragan Maršićanin)
2004 փետրվարի 42004 մարտի 3Սերբիայի դեմոկրատական կուսակցությունՍերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։ Հեռացել է պաշտոնից՝ դառնալով էկոնոմիկայի նախարար
-Վոիսլավ Միխայիլովիչ
(սերբ.՝ Војислав Михаиловић, Vojislav Mihailović)
2004 մարտի 32004 մարտի 4Սերբիայի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար, նախագահի պաշտոնակատար։
- Պրեդրագ Մարկովիչ
(սերբ.՝ Предраг Марковић, Predrag Marković)
2004 մարտի 42004 հուլիսի 11Սերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։
3 Բորիս Տադիչ
(սերբ.՝ Борис Тадић, Boris Tadić)
2004 հուլիսի 112012 ապրիլի 5Սերբիայի դեմոկրատական կուսակցությունՀաղթել է 2004 թվականի հունիսի 27-ի ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 53,2 %։ Կրկին զբաղեցրել է պաշտոնը՝ հաղթելով 2008 թվականի փետրվարի 3-ի ընտրությունների երկրորդ փուլում (50,3 %)։ Վաղաժամկետ հրաժարական է տվել։
- Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ
(սերբ.՝ Славица Ђукић-Дејановић)
2012 ապրիլի 52012 մայիսի 31Սերբիայի սոցիալիստական կուսակցությունՍերբիայի խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար։
4 Տոմիսլավ Նիկոլիչ
(սերբ.՝ Томислав Николић, Tomislav Nikolić)
2012 մայիսի 312017 մայիսի 31Սերբիայի առաջադիմական կուսակցությոնՀաղթել է ընտրությունների երկրորդ փուլում։
5 Տոմիսլավ Նիկոլիչ
2017 մայիսի 31այժմ պաշտոնավարում էՍերբիայի առաջադիմական կուսակցությոնՀաղթել է ընտրություններում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ