Սենիկ Մկրտչյան

հաշվողական տեխնիկայի բնագավառի հայ գիտնական

Սենիկ Հովհաննեսի Մկրտչյան (հունվարի 2, 1935(1935-01-02), Նոր Արմավիր, Ղուրդուղուլին շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2012(2012-12-25)[1]), հաշվողական տեխնիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1979): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (1994), Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի (1997) անդամ։ ՀՀ վաստակավոր գյուտարար (1996):

Սենիկ Մկրտչյան
Ծնվել էհունվարի 2, 1935(1935-01-02)
Նոր Արմավիր, Ղուրդուղուլին շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 25, 2012(2012-12-25) (77 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1957)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1976)
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կենսագրություն

Սենիկ Մկրտչյանը ծնվել է 1935 թվականի հունվարի 2-ին, Նոր Արմավիր (ՀՀ Արմավիրի մարզ) գյուղում։ 1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1977-1999 թվականներին եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային սարքերի ամբիոնի վարիչ։ 1988-1993 թվականներին եղել է տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան։

Աշխատանքները վերաբերում են հաշվողական տեխնիկայի և ավտոմատիկայի տարրերի սխեմատեխնիկայի և տեխնոլոգիայի հարցերին։ Մշակել է նեյտրոնային տրամաբանության տարրերի տեսության և կիրառության խնդիրներ, մասնակցել ՀՀ-ում առաջին հաշվաղական մեքենաների ստեղծման աշխատանքներին, մշակել է և արտադրության մեջ ներդրել էլեկտրոնային սարքերի ստեղծման արդյունավետ տեխնոլոգիա, մասնագիտացված հիբրիդային ինտեգրալ միկրոսխեմաներ։ Զբաղվում է նոր սերնդի համակարգիչների՝ նյարդահամակարգիչների մշակման և նախագծման հարցերով[2][3]։

Պարգևներ

  • ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ՝ տնտեսության, ճարտարագիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի[4] և հայտնագործությունների համար (2004)

Երկեր

  • Нейроны и нейронные сети. Энергия, 1971 - 230 с..[5][6]
  • Միկրոսխեմատեխնիկա։ Թվային ինտեգրալ սխեմաներ տիպային կասկադներ։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊԻ, 1986։
  • Միկրոսխեմատեխնիկա և նեյրոսխեմատեխնիկա։ Երևան, Ա. հ, 1999։
  • Միկրոսխեմատեխնիկա։ Թվային իս-երով կառուցված տրամաբանական սարքեր։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան, ԵրՊ , 1987։
  • Մտքերի հետքեր (Խոհական, խրատական, երգիծական և լիրիկական մտքեր, որոնց հետքերը արտահայտված են չափածո խոսքով)։ Երևան, ՀՊՃՀ, 2001։
  • Ֆոտոընդունիչներ անցյալը, ներկան, ապագան։ Երևան, Հայաստան, 1986։
  • Преобразователи уровней логических элементов, 1982, 64 с.[7]

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենիկ Մկրտչյան» հոդվածին։