Սեմ Անդերսոն

ամերիկացի դերասան

Սեմ Անդերսոն (անգլ.՝ Sam Anderson, ապրիլի 2, 1947(1947-04-02)[1], Wahpeton, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Ֆորեսթ Գամփ», «Կորուսյալները», ինչպես նաև ««Անգել» հեռուստասերիալում կատարած դերերով։

Սեմ Անդերսոն
Ծնվել էապրիլի 2, 1947(1947-04-02)[1] (77 տարեկան)
ԾննդավայրWahpeton, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսային Դակոտայի համալսարան և University of North Dakota College of Arts and Sciences?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Կենսագրություն և կարիերա

Սեմ Անդերսոնը ծնվել է 1945 թվականի մայիսի 13-ին Ուոպետոնում (Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ)։ Ավարտել է Հյուսիսային Դակոտայի համալսարանը Գրանդ Ֆոկսում։ ԱՄՆ-ի գրողների միության անդամ է։

Հեռուստատեսությունում է 1978 թվականից, ակտիվորեն նկարահանվել է հեռուստասերիալներում։ Ամենահյտնի դերը եղել է Պարոն Գորպլի դերը՝ «Անծանոթը» հեռուստասերալում։ Նաև նկարահանվել է «Կորուսյալները» հեռուստասերիալում, խաղալով Բերնարդ Նեդլերի դերը։

Դերասանի առաջին աշխատանքը կինոյում եղել է 1995 թվականին՝ «Հրել և շպրտել» ֆիլմում, որտեղ հանդես է եկել Ռեյա Բերգի դերում։ Սեմ Անդերսոնի դերերից են Հյու Հենկոկը՝ «Ֆորեսթ Գամփ» (1994) ֆիլմում, Չարլզ Փեթնը՝ «Չուվակի» (2002) ֆիլմում և Ջորջը՝ «Հմայության դասընթացներ» (2004) ֆիլմում։

1970-ական թվականներ սկզբին նա դրամա է դասավանդել Կալիֆոռնիա նահանգի Լակաստեր քաղաքի Անթելոպայի հովտի քոլեջում։

Նա և իր կինը երկվորյակների ծնողներ են։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1988ֆԱտամի մածուկներ 2Critters 2: The Main Courseպարոն Մորգան
1990ֆԽավարի հրեշտակըDark AngelՈւորեն
1994ֆՖորեսթ ԳամփForrest Gumpտնօրեն Հյու Հենկոն
1994-2007սՇտապ օգնությունERբժիշկ Ջեք Հեյսեն
1998սԸնկերներըFriendsբժիշկ Հարադ, 5-րդ եթերաշրջան էպիզոդ 3
2000-2001սԱնգելAngelՀոլանդ Մեներս
2005-2010սԿորուսյալներըLostԲերնարդ Նեդլեր
2014ֆԴևի գալուստըDevil's DueԹոմասի հայրը
2014սԳրիմGrimmՌոլեկ Պորտեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Անդերսոն» հոդվածին։