Սեմյուել Բաթլեր (բանաստեղծ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեմյուել Բաթլեր (այլ կիրառումներ)

Սեմյուել Բաթլեր (անգլ.՝ Samuel Butler, փետրվարի 3, 1612(1612-02-03) կամ 1612[1], Սթրենսեմ, Ուիչեյվոն, Վուստերշիր, Անգլիա - սեպտեմբերի 25, 1680(1680-09-25)[2][3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ, անգլիական կլասիցիզմի ակնառու ներկայացուցիչներից մեկը։

Սեմյուել Բաթլեր
Ծնվել էփետրվարի 3, 1612(1612-02-03) կամ 1612[1]
ԾննդավայրՍթրենսեմ, Ուիչեյվոն, Վուստերշիր, Անգլիա
Վախճանվել էսեպտեմբերի 25, 1680(1680-09-25)[2][3]
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունThe King's School, Worcester?
 Samuel Butler (poet) Վիքիպահեստում

Կենսագրություն

Սեմյուել Բաթլերը ծնվել է Վուսթերշիրի կոմսության Սթրենսեմ գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Նրա ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ, սակայն մեզ է հասել նրա մկրտության թվականը[4]։

Նախնական կրթությունը ստացել է Վուսթերի թագավորական դպրոցում, ապա ուսանել է Քեմբրիջի համալսարանում։ Որոշ ժամանակ ծառայել է Քենթի կոմսուհի Էլիզաբեթի մոտ որպես քարտուղար։ Այնուհետև իր ուժերը փորձել է գեղանկարչության ասպարեզում, սակայն հաջողության չի հասել։ Ստյուարտների ռեստավրացիայից հետո դարձել է Ուելսի լորդ-կառավարիչ Ռիչարդ Վոենի քարտուղարը։

«Հուլդիբրաս պոեմի տիտղոսաթերթը, նկարիչ՝ Ուիլյամ Հոգարթ (1744 թ.)

Սեմյուել Բաթլերը մոտիկից ծանոթ է եղել անգլիական ազնվականության բաքին և այն սուր ծաղրի է ենթարկել իր ստեղծագործություններում։ Նրա ստեղծագործություններից հատկապես հիշարժան է «Հուդիբրաս» (Hudibras) երգիծական պոեմը, որը 17-18-րդ դարերում մեծ տարածում է ունեցել Անգլիայում։ Այն որոշ նմանություններ ունի Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» ստեղծագործության հետ։ Չնայած Բաթլերի ստեղծագործության ունեցած մեծ հաջողությանը՝ հեղինակը չի դարձել արքունական բանաստեղծ և վախճանվել է նյութական ծանր պայմաններում՝ 1680 թվականի սեպտեմբերի 25-ին Լոնդոնում[5]։

Գրականություն

  • Samuel Johnson: The lives of the most eminent english poets. With critical observations on the works. Clarendon Press, Oxford 2005, ISBN 0-19-927897-0 (hier speziell Bd. 1)
  • Rudolf Boxberger: Butlers Hudibras. Ein echtes Zeit- und Sittengemälde. Teubner, Leipzig 1876 (zugl. Dissertation Universität Leipzig).

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյուել Բաթլեր (բանաստեղծ)» հոդվածին։