Սելմա Էրգեչ

Սելմա Էրգեչ (թուրքերեն՝ Selma Ergeç; նոյեմբերի 1, 1978(1978-11-01), Համմ, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի դերասանուհի և մոդել։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով «Ցանց 2.0» ֆիլմում և «Հոյակապ դար» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Հատիջե Սուլթանի դերը։

Սելմա Էրգեչ
գերմ.՝ Selma Ergeç
Ծնվել էնոյեմբերի 1, 1978(1978-11-01) (45 տարեկան)
ԾննդավայրՀամմ, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԿրթությունՄյունստերի համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա և  Գերմանիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
selmaergec.com

Կենսագրություն

Սելման ծնվել է 1978 թվականին Գերմանիայի Համմ քաղաքում ազգությամբ թուրք բժշկի և գերմանուհի բուժքրոջ ընտանիքում։ Մայրը ծնունդով եղել է Գերմանիայի Ռուր հողից։ Նրան անվանել են ի պատիվ գրող Սելմա Լագերլեֆի։ Ընտանիքը 1983 թվականին տեղափոխվել է Թուրքիայի Մերսին քաղաք։ Ավելի ուշ տեղափոխվել են Անկարա, իսկ արդեն 1989 թվականին հետ են վերադարձել Գերմանիա։ Սելման 1995 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1995- 1996 թվականներին սովորրել է Օքսֆորդի Հեդինգթոն դպրոցում։ 1996- 1998 թվականներին փոխանակման ծրագրով սովորել է Լիլում։ 1998 թվականին Սելման հետ է վերադարձել Գերմանիա։ Ավելի ուշ տեղափոխվել է Թուրքիա և սովորել Ստամբուլի համալսարանում, այնուհետ սովորել նաև Ադանայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Փորձաշրջան է անցել Ստամբուլի համալսարանի բժշկական կլինիկայում[1]։

Անձնական կյանք

2015 թվականի սեպտեմբերի 26-ին Սելման ամուսնացել է բիզնեսմեն Ջան Օզայի հետ, ում հետ հանդիպել է երկու տարի[2]։ 2016 թվականի ապրիլի 8-ին Սելման Էրգեչը աղջիկ է ունեցել, ում անվանել են Յասմին[3]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1997սԱրդյոք այսպիսին կլինիթուրքերեն՝ Böyle mi Olacaktı?Մերվե
2001-2004սԽնձորի կեսըYarım ElmaԱյչա
2005սՓառքթուրքերեն՝ ŞöhretՆատալի
2005սԾոցի կրակըթուրքերեն՝ Körfez AteşiՓինար
2005ֆՑանց 2.0The Net 2.0Ընդունարանի աղջիկ
2006ֆՄշուշ և գիշերSis ve GeceՄինե
2007սՍանձահարելով անսանձինթուրքերեն՝ Hırçın KızԳյուլ
2007-2009սԱսիAsiԴեֆնե
2010ֆՁայնSesԴերիա
2010սՍրտի ցավKalp AğrısıԱզիզե
2011-2013սՀոյակապ դարMuhteşem YüzyılՀատիջե Սուլթան
2013ֆՔո պատմությունըSenin HikayenԷսրա
2014ֆՂրիմցիKırımlıՄարիա
2014-2015սՍրտային գործերGönül isleriՍաադեթ
2015ֆԳարիփի ոգիներըGhosts of GaripՆինա
2017սԻմ հայրենիքը դու եսVatanın SensınՀալիդե Էդիբ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելմա Էրգեչ» հոդվածին։