Սեզոնային աֆեկտիվ խանգարում seasonal affective disorder | |
---|---|
![]() Լուսաբուժությունը սեզոնային աֆեկտիվ խանգարումների և քնի ռիթմի խանգարումների բուժման առավել տարածված մեթոդներից է | |
Տեսակ | Աֆեկտիվ խանգարում |
Պատճառ | մթություն |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
ՀՄԴ-10 | F33 |
Բուժում | Լուսաբուժություն |
Սեզոնային աֆեկտիվ խանգարում (ՍԱԽ) (անգլ.՝ seasonal affective disorder, SAD), աֆեկտիվ խանգարում, ռեկուրենտ դեպրեսիվ խանգարման մասնավոր դեպք, որը տեղի է ունենում էպիզոդիկորեն, արևի լույսի պակասի, ինչպես նաև աշնանը և ձմռանը մելատոնինի արտադրության ավելացման հետևանքով։ Ամռանը բնական ինսոլյացիայի բավարար մակարդակով, ախտանշանները լիովին ճնշվում են։
Հյուսիսային Ամերիկայում ՍԱԽ-ին բախվում է բնակչության մինչև 9,5%-ը, Եվրոպայում՝ բնակչության մինչև 4%-ը, իսկ Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է շուրջ 8%։
«Ձմեռային դեպրեսիայի» ազդեցությունը սկսել է ուսումնասիրվել 1980-ական թվականներին, առաջին աշխատանքները հրապարակել է ամերիկացի հոգեբույժ Նորման Ռոզենտալը[1], որն իր հիվանդների մոտ անտարբերություն, կարոտ, անհանգստություն, մեղքի զգացողություն, քնի տևողության ավելացում, հետաքրքրությունների կորուստ և այլ ախտանիշներն է նկատել։ Միևնույն ժամանակ լույս է տեսնում ամերիկացի հոգեբույժ Ալֆրեդ Լևիի աշխատանքը[2], որը նկարագրում է «ձմեռային դեպրեսիայի» ախտանիշները և որպես դրանց առաջացման հիմնական պատճառ նշում է աշնանային և ձմեռային ժամանակաշրջաններում բնական լուսավորության անբավարար մակարդակը։ Նորվեգացի հոգեբույժ Անդրեաս Մագնուսոնը նույնպես հրապարակում է աշխատանքներ[3], որոնցում նա իր հիվանդների մոտ օրվա երկարության և հուզական վիճակի միջև հստակ կախվածություն է նշում։ Այս գիտնականների հետազոտությունները և փորձարկումները սկիզբ են դրել սեզոնային աֆեկտիվ խանգարման ուսումնասիրության խնդրին, որը հետագայում ներառվել է հիվանդությունների ցանկում և հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն, ռեկուրենտ դեպրեսիվ խանգարման մասնավոր դեպք է։ Հիվանդության հիմնական պատճառը լուսավորության սեզոնային փոփոխությունն է։
Սեզոնային աֆեկտիվ խանգարումը (ՍԱԽ) բնութագրվում է հետևյալ հատկանիշներով․
Այս ախտանշանների մի մասը (տագնապ, մեղքի զգացում, ապատիա, թառամածություն) դասական դեպրեսիվ դրսևորումներ են, սակայն տեղի են ունենում նաև ոչ դասական, ատիպիկ դեպրեսիային ավելի բնորոշ ախտանշաններ՝ քնի տևողության ավելացում, ձգտում ածխաջրածինների, չափից շատ ուտելը, որոնք նույնպես կարող են վկայել վահանագեղձի աշխատանքի խանգարումների մասին։
Գիտնականները ՍԱԽ-ի ուսումնասիրման մի քանի մոտեցումներ են առաջարկել․
Այնուամենայնիվ, սեզոնային աֆեկտիվ խանգարման հիմնական և ամենատարածված պատճառն աշնանային և ձմեռային շրջանում բնական լուսավորության կրճատումն է և դրա հետ կապված մելատոնինի ավելացումը։ Շրջակա միջավայրի օրվա մութ ժամանակի սեզոնային փոփոխություններն առաջացնում են մելատոնինի արտադրության տևողության փոփոխություններ և, որպես հետևանք, վարքագծի և հուզական վիճակի փոփոխություն։ Ամերիկացի հոգեբույժ Թոմաս Վերն իր հոդվածում ընդգծում է մարդու իմունային համակարգում մելատոնինի կարգավորիչ գործառույթը և ցույց է տալիս, որ այս գործառույթը կարող է փոխվել նաև կախված սեզոնից։
Դոկտոր Զիգֆրիդ Ֆ. Կասպերի հետազոտությունների համաձայն, ՍԱԽ-ով հիվանդների վիճակի զգալի բարելավմանը կարելի է հասնել նրա վրա լույսի նպատակային ազդեցությամբ, որն առավելագույնս ճշգրիտ վերարտադրում է բնական արևի լույսի սպեկտրը։ Կասպերը ցույց է տվել, որ լուսաբուժության կիրառման առաջին շաբաթվա ընթացքում հակադեպրեսիվ ազդեցություն է դիտարկվում ՍԱԽ-ով 10 հիվանդներից 8-ի մոտ։ Ալֆրեդ Լևին և Նորման Ռոզենտալը նմանատիպ արդյունքներ են ստացել՝ ցույց տալով, որ ՍԱԽ-ի ախտանշանները կարող են նվազեցվել 2500 լյուքս և ավելի հոսք արտադրող վառ լուսատուների օգտագործման ժամանակ, որոնք պարունակում են այդ թվում ուլտրամանուշակագույն ճառագայթներ[6]։ Զգալի արդյունք է ցուցադրում վառ լույսով բուժումը վաղ առավոտյան և վաղ երեկոյան ժամերին[7]։
Դասակարգում | |
---|---|
Արտաքին աղբյուրներ |
|
|