Սեգորբեի տաճար

Սեգորբեի

Սեգորբեի տաճար
Segorbe Cathedral
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունSegorbe?[1]
ՀասցեC/ San Cristóbal, 4; c/ Colón, 30. Segorbe[2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Segorbe-Castellón?[3]
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճԳոթական, նեոկլասիկական
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Segorbe Cathedral Վիքիպահեստում

Սեգորբեի տաճար (իսպ.՝ Catedral de la Asunción de la Virgen), կաթոլիկ եկեղեցի Իսպանիայի Կաստելյոն պրովինցիայի Սեգորբե քաղաքում։ Տաճարը Սեգորբա-Կաստելյոնի թեմի եկեղեցական աթոռն է։ Տաճարը 1985 թվականին ստացել է փոքր բազիլիկի կոչում[4]։

Պատմություն

Քաղաքի պարսպի դիմաց գտնվող եկեղեցին, որ մի ժամանակ մզկիթ է եղել, ամբողջապես վերակառուցվել է 1246 թվականին, վալենսիական գոթական ոճով և այնպես, որ այնտեղ արաբական ճարտարապետության հետք չի մնացել[5][6]։ Այս 13-րդ դարի կառույցից մնացել են միայն արևմտյան ճակատի որոշ հատվածներ, մի քանի մատուռի կամարներ, պատեր, Սանտա Բարբարայի աշտարակը, զանգակատունը և վանքը։ Տաճարը օծվել է 1534 թվականի մայիսի 7-ին[7] և ունի միայն մեկ խաչաթև նավ։ Վերջինս չունի տրանսեպտ և գմբեթ, բայց հենարանների միջև տեղակայված են մատուռներ։ Տաճարը կամրջով կապված է հին եպիսկոպոսական պալատի հետ։

Զանգակատունն իր խոշոր տեսքով և քառակուսի պլանով սովորաբար հիշեցնում է ռոմանական ոճ։ Տաճարը կանգնած է 36 մետր բարձրության վրա։ Գոթական վանքն ունի տրապիզոնաձև պլան և երկու հարկ․ ցածր հարկ այն է, որ կառուցվել է է 14-15-րդ դարերում, իսկ մյուսը՝ 15-րդ և 16-րդ դարի սկզբներին։ Գլխավոր ճակատը թվագրվում է 1665 թվականին։

16-րդ դարում պրեսբիտերիումը վերանորոգվեց Վերածննդի ոճով։ 1530 թվականին ավելացվել է նաև բարձր խորանը, որը նախագծել է Վիսենտե Խուան Մասիպը[5]։ Եկեղեցին Լուիս Պլանեսի կողմից ձևավորվել է ֆրեսկոներով[7]։

Եկեղեցին վերանորոգվել է 1791-1795 թվականներին նեոդասական ոճով, որի արդյունքում գոթական կառուցվածքը գրեթե վերացել է։ Եկեղեցու նավը երկարարեցվել է, և ավելացվել են նոր խորաններ։

Թանգարան

Տաճարի թանգարանը պարունակում է տեղական և արտասահմանյան արվեստագետների մի շարք արվեստի գործեր, որոնք պատկանում են միջազգային գոթական ոճին, 15-րդ դարի ֆլամանդական նկարչությանը, 16-րդ դարի Վալենսիայի դպրոցին։ Ներկայացված նկարիչներից են Jaume Mateu, Վիսենտե Խուան Մասիպը և նրա որդին՝ Խուանը, ինչպես նաև իտալացի Դոնատելլոն։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեգորբեի տաճար» հոդվածին։