Սեբաստիա

Սեբաստիա (նաև Սվաս; հայերեն՝ Սրվազ,թուրքերեն՝ Sivas, լատին․՝ Sebastia, Sebastea, Sebasteia, հուն․՝ Σεβάστεια), քաղաք է Արևմտյան Հայաստանում, պատմական Փոքր Հայքի տարածքում, ներկայիս Թուրքիա։ Մինչև 1915 թ. հանդիսացել է համանուն նահանգի (վիլայեթի) կենտրոնը։

Քաղաք
Սրվազ
թուրքերեն՝ Sivas,հայերեն՝ Սրվազ
Սեբաստիա Կառավարության շենք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԻլՍեբաստիայի
Հիմնադրված էՄ.թ.ա. 1-ին դար թ.
ԲԾՄ1285 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն294 402 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային դասիչ58xxx
Պաշտոնական կայքsivas.bel.tr (թուրքերեն)
Սեբաստիա (Թուրքիա)##
Սեբաստիա (Թուրքիա)

Պատմություն

Հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում Փոքր հայքի թագավորությունում։ Հետագայում գտնվել է Պոնտոսի, Հռոեմական կայսրության, Բյուզանդիայի կազմում։ 1071 թ-ին Մանազկերտի ճակատամարտում կրելով պարտություն Բյուզանդիան զիջում է Սեբաստիան սելջուկ-թուրքերին։ Իսկ 1408 թ-ին քաղաքը գրավվում է օսմանյան թուրքերի կողմից։ Կամաց-կամաց հելենիստական ազդեցությունը թուլացավ քաղաքում։

Ազգային կազմ

Հայերը կազմում էին մեծամասնություն մինչև Մեծ Եղեռնը։

Տաճարներ

Քաղաքն ուներ մեծ քանակությամբ եկեղեցիներ, այդ թվում Սուրբ Նշան, Սուրբ Անապատ, Սուրբ Սարգիս, Հրեշատակապետաց, Դերձակի վանք և այլն։ Սուրբ Նշանում պահվում էին մեծ քանակությամբ հայկական հին ձեռագրեր։

Սեբաստիայի և Արևմտյան Հայաստանի ողջ բնակչությունը ենթարկվեց Համիդյան կոտորածների 1895 թ-ին և ցեղասպանության 1915 - 1923 թթ-ին։ Դրանց հետևանքով քաղաքի ողջ հայ բնակչությունը ոչնչացվեց, իսկ հայկական դպորցները, տները և տաճարները ավերվեցին։

Հայտնի անձինք Սեբաստիայից

  • Մխիթար Սեբաստացի - Մխիթարյանների միաբանության հիմնադիր
  • Ուխտանես Սեբաստացի - հայ պատմիչ
  • Սուրբ Բարսեղ - Սեբաստիայի և Փոքր Ասիայի եպիսկոպոս, քրիստոնեական եկեղեցիներում դասվել է սրբերի շարքը
  • Հովհաննես Սեբաստացի - հայ պատմիչ
  • Սեբաստացի Մուրադ - հայ-ազատագրական շարժման գործիչ, հայդուկ; Հայաստանի ազգային հերոս
  • Վարդան Շահբազ - հայ ազգային հերոս (1872–1959),
  • Մարտիրոս Անանիկյան - ամերիկա-հայ հայտնի գրող, քաղաքական գործիչ և լեզվաբան (1875–1924)
  • Պաուլ Բեդուկյան - հայ դրամագետ, հայկական դրամագիտության առաջատար վարպետ (1912–2001),
  • Հովասափ Սեբաստացի - հայ գրող (16-րդ դար),
  • Դանիել Վարուժան - հայ նշանավոր գրող,
  • Ահարոն Նորարևյան - հայ գրող,
  • Սարգիս Զաբունյան - հայ նկարիչ,
  • Գարեգին Ադամյան - հայ կինոռեժիսյոր և նշանավոր արվեստագետ (1908–1980),
  • Վահե Վահյան - հայ գրող հրապարակախոս և հասարակական գործիչ,
  • Սուրբ Աթանագին - հայ արքեպիսկոպոս,
  • Պարույր Ասատուր - հայ լեզվագետ (1882–1964),
  • Ռիչարդ Երանյան - հայ նշանավոր նկարիչ,
  • Երվանդ Ամատունի - հայ նկարիչ (1902–1968),
  • Տրդատ Նշանյան - հայ կինոդերասան և բեմադրող (1892–1962),
  • Հրանտ Գլչյան - հայ կոմպոզիտոր, ջութակահար (1896–1959),
  • Արտաշես Գմբեթյան - հայ կիտոդերասան (1900–1967),
  • Արամ Զարդարյան - հայազգի, ամերիկյան բանվորական շարժման առաջնորդ 1876 թ.
  • Հարություն Կալենց - հայ նկարիչ,
  • Թորգոմ Սարայդարյան - հայ վարդապետ, գրող, և կոմպոզիտոր, ծնվել է 1917-ին
  • Նշան Թաղավարյան - հայ կինոդերասան,
  • Զավեն Պտուկյան - հայ դրամատուրգ

Պատկերասրահ