Սարսափ հեքիաթներ (հեռուստասերիալ)

«Սարսափ հեքիաթներ», «Սարսափներ աղջկա մասին» կամ «Բուլվարային սարսափներ» (անգլ.՝ Penny Dreadful), ամերիկյան և բրիտանական հեռուստասերիալ է սարսափ-թրիլլեր ժանրում։ Ստեղծվել է հատուկ Showtime հեռուստաալիքի համար։ Ծրագրի հեղինակը և սցենարիստը եղել է Ջոն Լոգանը, որը նաև հանդես է եկել Սեմ Մենդեսի հետ։

Սարսափ հեքիաթներ
Изображение логотипа
Ժանրսարսափ հեռուստասերիալ, թրիլլեր հեռուստասերիալ, հեռուստադրամա, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ, վամպիրների մասին հեռուստատեսային ծրագիր, մարդագայլ հեռուստահաղորդում և ֆենթզի հեռուստասերիալ
ՍտեղծողԼոգան Ջոն
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորԽուան Բայոնա
Գլխավոր
դերերում
Եվա Գրին, Թիմոթի Դալթոն, Ջոշ Հարթնեթ, Հարրի Թրեդեուեյ, Բիլի Փայփեր, Ռորի Քիններ, Հելեն ՄակՔրորի, Հաննա Թոյնթոն, Դևիդ Ուորներ, Ռիվ Քարնի, Փաթի ԼյուՓոն, Ուես Ստյուդի և Սառա Գրին
ՊրոդյուսերՍեմ Մենդես
Գործադիր պրոդյուսերՍեմ Մենդես
ՍցենարիստՋոն Ա․ Լոգան
ԵրաժշտությունԱբել Կոժենյովսկի
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԴուբլին
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ27
Էկրաններին էմայիսի 11, 2014[1]-ից հունիսի 19, 2016
ՀեռուստաալիքShowtime
ԴիստրիբյուտորAll3Media, Նեթֆլիքս և Հուլու
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Արտադրություն

2013 թվականի հունվարին Showtime հեռուստաալիքը ցուցադրել է անոնս նոր ամերիկյան միստիկ թրիլլերի մասին, որը կկրի Penny Dreadful անվանումը։ Հայտարարվել է, որ ծրագրով զբաղվում են Սեմ Մենդեսը և Ջոն Լոգանը, որոնք եղել են «007. Կոորդինատներ „Սքայֆոլ“» ֆիլմի հեղինակները[2]։ Showtime-ի նախագահ Դեյվիդ Նևինսը հայտարարել է, որ հեռուստասերիալը կլինի «շատ իրական և հիմնավորված, ոչ այնպիսին, ինչպիսին „Դրակուլա“ ֆիլմն էր, Բելա Լոգուշի կատարմամբ»[3]։ Ջոն Լոգանը՝ որպես հրեշների մոլի երկրպագու, որոշում է գրել սցենար, որտեղ բոլոր գործողությունները կատարվում են վիկտորիական դարաշրջանի Լոնդոնում՝ մի վայրում, որտեղ բնակվում են միստիկ թրիլլերների հորինված կերպարներ, ինչպիսիք են դոկտոր Ֆրանկենշտեյնը և Դորիան Գրեյը[4]։

2013 թվականի մայիսին հեռուստասերիալի պաշտոնական կայքում հայտարարվել է, որ առաջին եթերաշրջանը պետք է կազմված լինի ութ սերիաներից։ Այդ ժամանակ իսպանացի ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնան հայտարարել է, որ նա դեռ պետք է աշխատի հեռուստասերիալի առաջին և երկրորդ սերիաների վրա, որոնց նկարահանումները պետք է սկսվեն 2013 թվականի սեպտեմբերի երկրորդ կեսին[5]։ Երրորդ և չորրորդ սերիաների ստեղծման գործը կատարել է Դիրբլա Ուոլշը[6], հինգերորդ և վեցերորդ սերիաների վրա աշխատել է Կոկի Հիդրոյչը[7], իսկ յոթերորդ և վեցերորդ սերիաների վրա՝ Ջեյմս Հոուզը[8]։

Հեռուստասերիալի նկարահանումները անցկացվել են Մեծ Բրիտանիայում, բայց հետո շատ բարձր հարկերի պատճառով նկարահանումները ստիպված են եղել շարունակել Իրլանդիայի Դուբլին և Բրեյ քաղաքներում[9]:Նկարահանումները սկսվել են հոկտեմբերի 7-ին և շարունակվել են 5 ամիս[10]։

Հեռուստասերիալի ցուցադրումը նախատեսվում էր տարբեր ամերիկյան և բրիտանական հեռուստաալիքներով, բայց արդյունքում ստեղծողները կանգնեցրին իրենց ընտրությունն ամերիկյան Showtime և բրիտանական Sky Atlantic հեռուստաալիքների վրա[2]։

Հեռուստասերիալը ներկայացվել է 2014 թվականի մարտի 9-ին կայանցած South by Southwest փառատոնին, որտեղ հայտարարվել է ցուցադրման ամսաթիվը՝ 2014 թվականի մայիսի 11[11][12]։ 2014 թվականի փետրվարի 14-ին Showtime-ը ներկայացրել է հեռուստասերիալի պաշտոնական լիամետրաժ թրիլլերը[13]։ 2014 թվականի հունիսի 14-ին հայտնի է դարձել, որ հեռուստասերիալը երկարացվել է մինչև երկրորդ եթերաշրջան[14]։

2016 թվականի գարնանը նշանակված է «Սարսափ հեքիաթներ» հեռուսռասերիալի երրորդ եթերաշրջանի պրեմիերան՝ նախատեսված 9 սերիայով[15]։

Դերասաններ և կերպարներ

Դերասանների՝ եթերաշրջանններին մասնակցելու ցանկը
ԴերասանԿերպարԷպիզոդներԵթերաշրջաններ
123
Հիմնական կազմ
Ռիվ ԿարնիԴորիան Գրեյ12Կանոնավոր կերպով
Թիմոթի ԴալթոնՊարոն Մալկոլմ Մյուրրեյ17Կանոնավոր կերպով
Էվա ԳրինՎանեսա Այվզ17Կանոնավոր կերպով
Ռորի ՔիններՍտեղծում / Ջոն Քլեր / Կալիբան15Կանոնավոր կերպով
Բիլի ՓայփերԲրոնա Կրոֆտ / Լիլի Ֆրակնշտեյն14Կանոնավոր կերպով
Դեննի ՍպանիՍեմբեն17Կանոնավոր կերպով
Հարրի ԹրեդևեյՎիկտոր Ֆրանկենշտեյն16Կանոնավոր կերպով
Ջոշ ՀարթնեթԼարի Տալբոտ16Կանոնավոր կերպով
Հելեն ՄակԿորորիԷվելին Փուլ11ՊարբերաբարԿանոնավոր կերպով
Սայմոն Ռասսել ԲիլՖերդինանդ Լայլ10ՊարբերաբարԿանոնավոր կերպով
Պետտի Լյուպոն 1Դոկտոր ՍիվարդԿանոնավոր կերպով
Ուես ՍթյուդիԿաետինեյԿանոնավոր կերպով
Երկրորդական կազմություն
Օլիվյա ԼլևելինՄինա Հարքեր10Պարբերաբար
Ալեքս ՓրայսՊրոտեյ4Պարբերաբար
Ռոբերտ ՆեյրինՎամպիր4Պարբերաբար
Օլլի ԱլեքսանդրՖենտոն3Պարբերաբար
Նոնի ՍտեփլթոնԳլեդիս Մյուրրեյ7ՀյուրՊարբերաբար
Գրեմ ԲաթլերՓիթեր Մյուրրեր5ՀյուրՊարբերաբար
Ալան ԱրմսթրոնգՎինսենթ Բրենդ3Պարբերաբար
Հաննա ԹայթոնՄոդ Հաննեսոն4Պարբերաբար
Գևին ՖոուլերՍայմոն4Պարբերաբար
Դևիդ ՈւորներԱբրահամ Վան Հելսինգ2Պարբերաբար
Սթիվեն ԼորդՈւորրեն Փոփար6ՀյուրՊարբերաբար
Սառա ԳրինԳեկատա Փուլ8Պարբերաբար
Դուգլադ ՀոջԲարտոլոմեյու Ռասկ8Պարբերաբար
Ջոննի ԲոշամԱնժելիկա5Պարբերաբար
Դեյվիդ ՀեյգՕսկար Պուտնի5Պարբերաբար
Ռութ ՀեմմելՕկտավիա Պուտնի5Պարբերաբար
Թեմզին ՏոպոլսկիԼավինիա Պուտնի5Պարբերաբար
Ռոնան ՎայբերտՊարոն Ջոֆֆրի Հոուքս2Պարբերաբար
Շազադ ԼատիֆԴոկտոր Ջեքիլի և պարոն Հայդայի տարօրինակ պատմությունըՊարբերաբար
Քրիստիան ԿամարգոԴոկտոր Ալեքսանդր ՍվիթՊարբերաբար
Սամյուել ԲարնեթԴոկտոր Սվիթի քարտուղարՊարբերաբար
Ջեսսիկա ԲարդենՋաստինաՊարբերաբար

* ^1 Փեթթի Լյուպոնը Ջոն Քլեյթոնի դերում երկրորդ եթերաշրջանի «Գիշերով եկածները» էպիզոդում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարսափ հեքիաթներ (հեռուստասերիալ)» հոդվածին։