Սատիրներ
Սատիրներ (հունարեն, σάτνροι), պտղաբերության հովանի ոգիներ հին հունական դիցաբանության մեջ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/William-Adolphe_Bouguereau_%281825-1905%29_-_Nymphs_and_Satyr_%281873%29.jpg/220px-William-Adolphe_Bouguereau_%281825-1905%29_-_Nymphs_and_Satyr_%281873%29.jpg)
Սիլենների հետ մարմնավորել են բնության տարերային ուժերը և կազմել Դիոնիսոսի (Բաքոս) շքախումբը։ Սատիրները ներկայացվում են ամբարիշտ, կռվարար, պագշոտ, սիրատենչ, լպիրշ ու գինեմոլ, նիմփաներին (հավերժահարսներ) ու մենադներին (բաքոսուհիներ) հետապնդող։ Պատկերվել են գազանակերպ, կիսամարդ, բրդոտ, մորուքավոր, այծի կամ ձիու կճղակներով, ձիու պոչով ու ականջներով, մարդու իրանով ու գլխով։ Այսպես կոչված, անտիկ սատիրային թատերգություններում (օրինակ, Եվրիպիդեսի «Կիկլոպը», Սոֆոկլեսի «Հետապնդիչը») Սատիրների խմբի մասնակցությունը եղել է պարտադիր։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատիրներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 208)։ ![]() |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա