Սառա Դրյու

ամերիկացի դերասանուհի

Սառա Դրյու (անգլ.՝ Sarah Drew, հոկտեմբերի 1, 1980(1980-10-01)[1], Շառլոթսվիլ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «Գրեյի անատոմիա» հեռուստաֆիլմում խաղացած դոկտոր Էյպրիլ Քեփների դերով։

Սառա Դրյու
անգլ.՝ Sarah Drew
Ծնվել էհոկտեմբերի 1, 1980(1980-10-01)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՇառլոթսվիլ, Վիրջինիա, ԱՄՆ
ԿրթությունՎիրջինիայի համալսարան և The Stony Brook School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի

Վաղ կյանք

Դրյուն ծնվել է Շարլոթսվիլում, իսկ մեծացել է Նյու Յորքի Սթոնի Բրուք քաղաքում։ Լինելով դպրոցական՝ նա սկսել է իր կարիերան որպես հնչյունավորման դերասանուհի, աշխատել է «Դարիա» մուլտսերիալում։ 2002 թվականին բակալավրի աստիճանով ավարտել է Վիրջինիայի համալսարանը, իսկ հետագա տարիներին ակտիվորեն երևացել է կինոնկարներում և հեռուստատեսությունում[2]։

Կարիերա

2001 թվականին Դրյուն «Ռոմեո և Ջուլիետա» բեմադրությունով առաջնաելույթ է ունեցել բեմում, իսկ 2003 թվականին դեր է ստացել «Վինսենթը Բրիկսթոնում» մյուզիքլում[2]։ «Ռադիո» (2003) կինոֆիլմից հետո 2008-2009 թվականներին Դրյուն սկսել է նկարահանվել «Այրու սերը» սերիալում։ 2008-2009 թվականին մի քանի անգամ հայտնվել է «Խենթերը» սերիալում, բացի այդ հյուր է եղել բազմաթիվ այլ շոուներում, այդ թվում`«Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում», Մասնավոր պրակտիկա և Կասլ։

2009 թվականի սկզբներին Շոնդա Ռայմսը Դրյուին վերցրել է իր «Տուփի ներսում» պիլոտ, որը որպես կանոնավոր սերիալ չի իրականացվել[3]։ Դա հանգեցրել է այն բանին, որ հենց նույն թվականին Ռեյմսը դերասանուհուն դոկտոր Էյփրիլ Քեփների դերով վերցրել է իր «Գրեյի անատոմիա» սերիալ։ Վեցերորդում պարբերական կարգավիճակում հայտնվելուց հետո Դրյուն, սկսած յոթերորդ եթերաշրջանից, մտցվել է սերիալի գլխավոր դերասանական կազմ[4]։

Անձնական կյանք

2002 թվականի հունիսից Դրույն ամուսնացած է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի դասախոս Փիթեր Լանֆերի հետ։ Զույգը ունի երկու երեխա՝ որդին՝ Միքի Էմանուել Լանֆերը (ծնվ. 18.01.2012) և դուստրը Հաննա Մելի Ռոուզ Լանֆերը (ծնվ. 03․03․2014)[5]։

Ֆիլմագրություն

Հեռուստատեսություն

ՏարիԱնվանումԱնվանումը անգլերենԴերԾանոթագրություններ
1997-2001ԴարիաDariaՍթեյսի ՌոուՀնչյունավորում, 26 էպիզոդներում
2000Շուտով աշուն է՞Is It Fall Yet?Սթեյսի ՌոուՀնչյունավորում
2002Շուտով քոլե՞ջ էIs It College Yet?Սթեյսի ՌոուՀնչյունավորում
2004WanderfallsWanderfallsԲյանկաա Նոուլզ1 էպիզոդ
2004-2006Այրու սերըEverwoodՀաննա ՌադժերսՊարբերաբար դեր, 38 էպիզոդներում
2006Դետեկտիվ ՌաշCold CaseՋենի1 էպիզոդ
2007Reinventing the WheelersԲեքի ՔոներՊիլոտային սերիա
2007Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանումLaw & Order: Special Victims UnitԲեքա Ռեյնս1 էպիզոդ
2008ՄեդիումMediumՍյուզի Քիներ2 էպիզոդներ
2008ԱնշնորհակալներըPrivilegedՔենրին1 էպիզոդ
2008-2009Մասնավոր պրակտիկաPrivate PracticeՋուդի2 էպիզոդներ
2009Տուփի ներսումInside the BoxՄոլիՊիլոտային սերիա
2009ԿասլCastleՀլոյա Ռիչարդսոն1 էպիզոդ
2009Սովորական տեսքովIn Plain SightՌենչեյլ Ռոզենցվելգ1 էպիզոդ
2008-2009ԽենթըMad MenՔիթի Ռոմանո4 էպիզոդներ
2009GleeGleeՍյուզի Պեպեր1 էպիզոդ
2010ԳերբնականSupernaturalՆորա1 էպիզոդ
2010Մայամիի հիվանդանոցըMiami MedicalԷմիլի1 էպիզոդ
2009-իրական ժամանակԳրեյի անատոմիաGrey’s AnatomyԴոկտոր Էյմպրիլ ՔեպներԿրկնվող դերեր (սեզոն 6)
Պարբերական դերեր (սեզոն 7)

Ֆիլմեր

ՏարիԱնվանումԱնվանումը անգլերենԴերԾանոթագրոթություններ
2003ՌադիոRadioՄերի Էլեն
2005ԲաքսթերըThe BaxterՍերենա
2006Կողպած վերևումLocked UpstairsՋոԿարճամետրաժ ֆիլմ
2007ՋութակըThe ViolinՋուդիթԿարճամետրաժ ֆիլմ
2007Ամերիկյան անցյալAmerican PastimeՔեթի Բերել
2008Արտակարգ ճանապարհորդությունWienersԿարեն
2008Դասարանի առջևFront of the ClassՆենսի ԼազարիսՀեռուստաֆիլմ
2010ՔաշելTugԱրիել
2014Հանգստի գիշեր մայրիկի համարMom’s Night OutԷլիսոն

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Դրյու» հոդվածին։