Սայիդ Հալիմ փաշա

Սայիդ Հալիմ փաշա (հունվարի 18, 1865(1865-01-18)[1] կամ հունվարի 28, 1865(1865-01-28)[2], Կահիրե, Եգիպտոս - դեկտեմբերի 6, 1921(1921-12-06), Հռոմ, Իտալիա), թուրք պետական գործիչ։ Երիտթուրքերի պարագլուխներից և հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից։ Հայտնի էր իր տեսական աշխատություններով։ Գտնում էր որ իսլամ, ի տարբերություն առաջընթացը «խոչընդոտող» քրիստոնեության, ժողովրդավարական կրոն է՝ հիմնված իրավահավասարության և անձն, ազատության վրա։ Այդ պատճառով, ըստ Սայիդ Հալիմի, իսլամական աշխարհում անհարկի է պայքարը ժողովրդավարության և ազատության համար։ 1913 թվականին նշանակվել է մեծ վեզիր՝ միաժամանակ կատարելով «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Առաջին աշխարհամարտի (1914-1918) վերջին շրջանում մեծ վեզիրի պաշտոնը զիջել է Թալեաթին Մուդրոսի զինադադարից (1918) հետո ձերբակալվել է և պատասխանատվության ենթարկվել իբրև պատերազմի հանցագործ և հայերի տեղահանության ու ցեղասպանության կազմակերպման մասնակից։ Կարողացել է փրկվել է պատժից և աքսորվել Մալթա, իսկ 1921 թվականին ազատ արձակվել։

Սայիդ Հալիմ փաշա
թուրքերեն՝ Said Halim
Դիմանկար
Ծնվել էհունվարի 18, 1865(1865-01-18)[1] կամ հունվարի 28, 1865(1865-01-28)[2]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մահացել էդեկտեմբերի 6, 1921(1921-12-06) (56 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ԳերեզմանՄահմուդ II-ի դամբարան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՕսմանյան կայսրության մեծ վեզիր և Ministry of Foreign Affairs of the Ottoman Empire?
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե
 Said Halim Pasha Վիքիպահեստում

1921 թվականի դեկտեմբերի 6-ին Հռոմում Սայիդ Հալիմին սպանել է հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։