Սամուել Փաթիի սպանություն

Սամուել Փաթիի սպանություն, հանցագործություն, որը տեղի է ունեցել Փարիզի Սենտ Օնորին արվարձանում 2020 թվականի հոկտեմբերի 16-ին։ Ֆրանսիայի միջնակարգ դպրոցի 47-ամյա ուսուցիչ Սամուել Փաթին (Samuel Paty) սպանվել և գլխատվել է։ Նրան սպանել է Մոսկվայի բնակիչ, չեչենական ծագում ունեցող Աբդուլահ Անզորովը՝ մուսուլման, քանի որ Սամուելի ցուցադրած պատկերները նա համարել է Մուհամեդ մարգարեին վիրավորող[1]։

Սամուել Փաթիի սպանություն
ՏեսակԳլխատում
ԵրկիրՖրանսիա
Գրոհի վայրԿոնֆլան Սենտ Օնորին
ՏեղադրանքԿոնֆլան Սենտ Օնորին
Գրոհի նպատակSamuel Paty?
Տարեթիվ16 Հոկտեմբերի 2020 (2020-10-16)
Զենքդանակ
ԶոհվածներՍամուել Փաթի
Վիրավորներ0
Ահաբեկիչների քանակ1
 Attentat de Conflans-Sainte-Honorine (16 Oct 2020) Վիքիպահեստում

Խոսքի ազատության դասի ժամանակ Փաթին իր աշակերտներին ցույց է տվել իսլամական Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, որը հրապարակվել է 2008 թվականի հուլիսի 2-ին Charlie Hebdo հրատարակության կողմից[2][3][4]։ Չեչենը սպանել և գլխատել է Փաթիին 30 սանտիմետրանոց դանակով[5]։ Չեչենական ծագում ունեցող 18-ամյա փախստականը ձերբակալման ժամանակ գնդակահարվել է ոստիկանության կողմից։ Այս սպանությունը վերջին տարիներին Ֆրանսիայում մի քանի իսլամիստական հարձակումներից մեկն է[6]։

Սպանություն

Աբդուլահ Աբուեզիդովիչ Անզորովը մեծ դանակով զինված հարձակվել է ուսուցչի վրա Փարիզի կենտրոնից 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոնֆլան-Սենտ Օնորին քաղաքի միջնակարգ դպրոցի մոտ։ Պարանոցի շրջանում մի շարք վերքեր հասցնելով՝ գլխատել է ուսուցչին։ Ականատեսների խոսքով՝ հարձակման պահին նա բղավել է «Ալլահ աքբար»[7]։ Ոստիկանները բռնել են հարձակվողին հարևան Էրանի քաղաքում։ Ոստիկանների հանձնվելու պահանջներին նա սկսել է սպառնալ իր զենքով, որից հետո գնդակահարվել է[7]։

Տուժող

47 տարեկան Սամուել Փաթին Քոլեժ-Բուա, դ'Օլնում հինգ տարի աշխատել է պատմության, աշխարհագրության և քաղաքացիական հասարակության ուսուցիչ[8]։ Ամուսնացած էր, ուներ մեկ երեխա[9][10]։

Մարդասպան

Ըստ ֆրանսիական կառավարության հայտարարությունների՝ հարձակվողի անունն Աբդուլլահ Աբուեզիդովիչ Անզորով էր[11]։ Ծնվել է 2002 թվականի մարտի 12-ին Մոսկվայում (Ռուսաստան)։ Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա (2008 թվականին[11]), որտեղ ստացել է փախստականի կարգավիճակ[7]։

Արձագանք

Ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է դպրոց, որտեղ աշխատել է Փաթին, և հայտարարել, որ այդ միջադեպը եղել է «իսլամիստների տիպիկ ահաբեկչական հարձակում»[4][6][12]։

Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեն սպանությունը որակել է որպես «հարձակում ֆրանսիական ազգի վրա»[13]։

Ֆրանսիայի ահաբեկչության դեմ պայքարի դատախազը հայտարարել է, որ ուսուցիչը «սպանվել է դասավանդման համար», իսկ հարձակումը եղել է ոտնձգություն խոսքի ազատության սկզբունքի վրա[4]։

Հեշթեգ #JeSuisProf (Ես ուսուցիչ եմ) մեկնարկել է ի պաշտպանություն զոհի և խոսքի ազատության։ #JeSuisCharlie նման հեշթեգը գործարկվել է Charlie Hebdo թերթի խմբագրության վրա ահաբեկչական հարձակումից հետո։

Հոկտեմբերի 18-ին Փարիզում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ ի հիշատակ Սամուել Փաթիի։ Մարդիկ Հանրապետության հրապարակում հավաքվել են «Je suis enseignant» («Ես ուսուցիչ եմ») պաստառներով և «Զրո հանդուրժողականություն հանրապետության թշնամիների հանդեպ» կարգախոսներով։ Ակցիային մասնակցել են վարչապետ Ժան Կաստեքսն ու Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Ցույցեր տեղի են ունեցել նաև Լիլլում, Լիոնում, Մարսելում, Բորդոյում, Թուլուզում և այլ քաղաքներում[14]։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սոցցանցերում ուղերձ է հրապարակել, որում, մասնավորապես, ասվում է (պահպանվել է բնօրինակի ոճը)[7]։

Այս ողբերգությունը ստիպում է մտածել այն մասին, որ ֆրանսիական հասարակությունը, խոսելով դեմոկրատիզմի մասին, հաճախ շփոթում է այն ամենաթողության, իսլամական արժեքների նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի ցուցադրման հետ։ Նման գործողություններն այլ կերպ, քան սադրիչ չես անվանի։ Խոսելով կտրականապես դեմ ահաբեկչության ցանկացած դրսևորման՝ ես կոչ եմ անում չհրահրել հավատացյալներին և չվիրավորել նրանց կրոնական զգացմունքները։

Հետաքննություն

Հետաքննության ընթացքում ձերբակալվել են ահաբեկչի ազգականներն ու մզկիթներից մեկի սպասավորը։ Բացի այդ, ձերբակալվել է այն դպրոցի չորս աշակերտ, որտեղ աշխատել է Փաթին։ Ըստ հայտնի տեղեկությունների՝ նրանք փողի դիմաց մատնել են ուսուցչին։

Ձերբակալվել է Փաթիի դասերից դժգոհ աշակերտներից մեկի հայրը։ Ըստ առկա տեղեկությունների՝ նա սպանությունից առաջ տեքստային հաղորդագրություններ է փոխանակել ահաբեկչի հետ։ Բացի այդ, նա մզկիթներից մեկի իմամի հետ համատեղ, որին ֆրանսիական մամուլն անվանում է արմատական իսլամիստ, հրապարակել է ֆեթվա, որը կոչ է անում պատժել ուսուցչին։ Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենի խոսքով՝ այդ երկուսին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեության հետ կապված սպանության համար[11]։

Տես նաև

Ծանոթագրություններ