Սամարայի պետական բժշկական համալսարան
Սամարայի պետական բժշկական համալսարան, Սամարայում գտնվող բժշկական պրոֆիլի բարձրագույն մասնագիտական կրթության պետական բյուջետային ուսումնական հաստատություն։ Իրականացնում է բարձրագույն բժշկական, դեղագործական, տնտեսական և հումանիտար կրթությամբ քաղաքացիական մասնագետների պատրաստում՝ հանրակրթական ուսումնական հաստատություններից մինչև դոկտորանտուրա։ Այս բուհի բացմանը նախորդել է Սամարայի պետական համալսարանի (1919-1927) բժշկական ֆակուլտետի գոյությունը, որը փակվել է ֆինանսավորման բացակայության պատճառով։ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Սամարայի ռազմաբժշկական ինստիտուտի (1999-2006), Ռեավիզ համալսարանի (1993-ից) մայր բուհն է։
Սամարայի պետական բժշկական համալսարան Самарский государственный медицинский университет (СамГМУ) | |
---|---|
Հապավում | ՍամՊԲՀ |
Տեսակ | medical university? |
Միջազգային անվանում | Samara State Medical University |
Նախկին անվանումներ | Միջին Վոլգայի տարածաշրջանային բժշկական ինստիտուտ (1930-1934), Սամարայի բժշկական ինստիտուտ (1934-1935), Կույբիշևի բժշկական ինստիտուտ (1935-1939), Կուիբիշևի 2-րդ ռազմաբժշկական ակադեմիա (1939-1942), Դմիտրի Ուլյանվոի անվան Կույբիիշևի բժշկական ինստիտուտ (1942-1990), Սամարայի բժշկական ինստիտուտ (1990-1992) |
Կարգախոս | Arte et humanitate, labore et scientia (Искусством и человеколюбием, трудом и знанием) |
Հիմնադրված է | 1930 |
Նախագահ | Գենադի Պետրովիչ Կոտելնիկով |
Ռեկտոր | Ալեքսանդր Կոլսանով Վլադիմիրովիչ |
Ուսանողներ | 8000 |
Դասախոսներ | 1500 |
Երկիր | |
Տեղագրություն | Ռուսաստան, Սամարա |
Հասցե | 443099, Սամարա, Չապաեվսկի փող., 89 |
Կայք | www.samsmu.ru |
Պատմություն
Համալսարանը հիմնադրվել է 1930-ին ՝ որպես Միջին Վոլգայի տարածաշրջանային բժշկական ինստիտուտ (1930-1934), այնուհետև վերանվանվել Սամարայի բժշկական ինստիտուտ (1934-1935), Կույբիշևի բժշկական ինստիտուտ (1935-1939)։ Զգալի վերակազմակերպումը տեղի է ունեցել 1939 թվականին, երբ նրա բազայում ստեղծվեց 2-րդ Կույբիշևի ռազմաբժշկական ակադեմիան (1939-1942)։ Սամարղանդ տեղափոխվելուց հետո այն երկրորդ անգամ վերակազմավորվեց Դ.Ի. Ուլյանովի (1942-1990) անվան Կույբիշևի բժշկական ինստիտուտի, այնուհետև՝ Սամարայի բժշկական ինստիտուտ (1990-1992)։ 1943-1965 թվականներին` միաֆակուլտետային ինստիտուտ, 1965-ից 1990 թվականներին` բազմաֆակուլտետային։ ԿԲԻ-ՍամՊԲՀ դասախոսներից էին ռուս ամենահայտնի գիտնականները `վիրաբույժ և կլինիկական անատոմիստ Վ.Ֆ. Վինո-Յասենեցկին, միկրոկենսաբան Ն.Ֆ. Գամալեյան։ Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքը ղեկավարում էր ռուսական գինեկոլոգիայի հիմնադիր Ի.Ֆ. Ժորդանիան։
Վարկանիշ
Ստացել է «Էքսպերտ ՎԳ» գործակալության կազմած Անկախ Պետությունների համագործակցության բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշի «D» դաս[1]։
Կառուցվածք
Համալսարանի կառուցվածքն ընդգրկում է 13 ֆակուլտետ և ավելի քան 80 ամբիոն; սեփական կլինիկաներ` 1210 պացիենտի համար, 3 ուսումնական և 7 հետազոտական ինստիտուտներ, ինչպես նաև հետազոտական լաբորատորիա, Սամարայի պետական բժշկական համալսարանի գիտական բժշկական գրադարան (ավելի քան 600 հազար հատորների ֆոնդ), 3 ինտերնետային կենտրոն՝ 120 տեղի համար և 20-ից ավելի մուլտիմեդիոն և համակարգչային դասարաններ։ Համալսարանն ունի 6 դիսերտացիոն խորհուրդ 15 մասնագիտությամբ։ Գիտական կադրերի պատրաստումը ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում իրականացվում է 38 մասնագիտությունների գծով։ Տարեկան ավելի քան 8000 ուսանող է սովորում համալսարանում։ Ուսուցիչների անձնակազմը կազմում է ավելի քան 1500 մարդ, այդ թվում ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 2 ակադեմիկոս, Ռուսաստանի 8 գիտության վաստակավոր գործիչ, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության 3 վաստակավոր գործիչ, Ռուսաստանի վաստակավոր 19 բժիշկ։ Որպես ուսումնական հենակետեր օգտագործվում են 5 սեփական շենքեր, քաղաքի և տարածաշրջանի ավելի քան 35 կլինիկական հաստատություններ։
Ռեկտորատ
Ռեկտոր՝ պրոֆեսոր, ՌԳԱ պրոֆեսոր Կոլսանով Ալեքսանդր Վլադիմիրովիչ, բ.գ.դ.
Նախագահ՝ ՌԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Գ. Պ. Կոտելնիկով։
Պրոռեկտորներ.
- Առաջին պրոռեկտոր՝ ուսումնադաստիարակչական և սոցիալական աշխատանքի գծով պրոռեկտոր — դ.գ.դ., պրոֆեսոր Ավդեեվա Ելենա Վլադիմիրի:
- Գիտական ու նորարարական աշխատանքների գծով պրոռեկտոր — բ.գ.դ. Բորիսովա Օլգա Վյաչեսլավովնա:
- Բուժական աշխատանքների գծով պրոռեկտոր, մասնագիտական կրթության ինստիտուտի տնօրեն, — բ.գ.դ, պրոֆեսոր Կորիմասով Եվգենի Անատոլեվիչ:
- Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր, ՍամՊԲՀ-ի կլինիկաների գլխավոր բժիշկ — բ.գ.դ., դոցենտ Սոնիս Ալեքսանդր Գրիգորևիչ:
- վարչատնտեսական և կադրային աշխատանքների գծով պրոռեկտոր —մ.գ.թ. Ժիվցով Վլադիմիր Յուրևիչ։
Ֆակուլտետներ
- Բուժական (դեկան — բ.գ.թ., դոցենտ Կոնստանտինով Դմիտրի Յուրևիչ, դեկանի տեղակալներ՝ բ.գ.թ., դոցենտ Իվանով Միխայիլ Ֆյոդորովիչ, բ.գ.թ., դոցենտ Չեմիդրոնով Սերգեյ Նիկոլայևիչ)
- Մանկաբուժական (դեկան — բ.գ.դ., պրոֆեսոր Մակարով Իգոր Վալերևիչ, դեկանի տեղակալ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Ժիրնով Վիտալի Ալեքսանդրովիչ)
- Ստոմատոլոգիական (դեկան — բ.գ.դ., պրոֆեսոր Պոտապով Վլադիմիր Պետրովիչ)
- Դեղագործական (դեկան — դ.գ.դ. Պետրուխինա Իրինա Կոնստանտինովնա)
- Բժշկականխարգելիչ (դեկան — բ.գ.դ., պրոֆեսոր Բերեզին Իգոր Իվանովիչ)
- Բժշկական հոգեբանություն (դեկան — դոցենտ Զախարով Ելենա Վլադիմիրովնա)
- Էկոնոմիկայի և առողջապահության կառավարման (դեկան — դոցենտ Զախարով Ելենա Վլադիմիրովնա)
- Օտարերկրյա ուսանողների պատրաստման (դեկան — բ.գ.թ., դոցենտ Գորբաչով Դմիտրի Օլեգովիչ)
- Մինչհամալսարանական ուսուցման (դեկան — ք.գ.թ., դոցենտ Վորոնին Ալեքսանդր Վասիլևիչ)
Ինստիտուտներ
- Ինովացիոն զարգացման ինստիտուտ (տնօրեն, բ.գ.թ., դոցենտ՝ Չապլիգին Սերգեյ Սերգեևիչ)
- Փորձարարական բժշկության և կենսատեխնոլոգիայի ինստիտուտ (տնօրեն, կ.գ.դ., դոցենտ՝ Լիմարեվա Լարիսա Վլադիմիրովնա)
- Ստոմատոլոգիական ինստիտուտ (տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր՝ Տրունին Դմիտրի Ալեքսանդրովիչ, տնօրենի տեղակալ՝ բ.գ.թ., դոցենտ Պոնոմարեվ Անդրեյ Վիկտորովիչ)
- Բուժքույրական կրթության ինստիտուտ (տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր՝ Կարասեվա Լարիսա Արկադևնա, քարտուղար-գործավար՝ Ֆոմիչև Դանիլ Սերգեևիչ)
- Մասնագիտական կրթության ինստիտուտ (տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Կորիմասով Եվգենի Անատոլևիչ)
- Վերականգնողական բժշկության և վերականգնողականություն ԳՀԻ (տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Յաշկով Ալեքսանդր Վլադիմիրովիչ)
- Հեմատոլոգիայի, տրանսֆուզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ԳՀԻ (տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիդկին Իգոր Լեոնիդովիչ)
- Հիգիենայի և մարդու էկոլոգիայի ԳՀԻ (տնօրեն, բ.գ.դ., Սազոնովա Օլգա Վիկտորովնա)
- Ոչ իոնացնող ճառագայթման ԳՀԻ (տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Ժուկով Բորիս Նիկոլաևիչ)
- Պրոֆպատոլոգիայի ԳՀԻ
- Ակնաբուժության ԳՀԻ (տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Զոլոտարյով Անդրեյ Վլադիմիրովիչ)
Կլինիկական կառուցվածքային ստորաբաժանումներ
- ՍամՊԲՀ կլինիկաներ (գլխավոր բժիշկ՝ բ.գ.դ., դոցենտ Ա.Գ. Սոնիս)
Գիտակրթական կենտրոններ
- Ապացուցողական բժշկության (ղեկավար՝ բ.գ.դ., պրոֆեսոր՝ Ա. Ս. Շպիգել)
- Տեխնոլոգիաների (ղեկավար՝ բ.գ.դ.,. դոցենտ Ն. Վ. Պոպով)
- Նոր նյութերի
Նշումներ
Գեղարվեսական գրականության մեջ հիշատակումներ
- Գ. Լ. Ռատների գրքերում՝ «երիտասարդ վիրաբույժի խորհուրդները», «Իմ մասնագիտությունը՝ վիրաբույժ», «Ինչպես կենդանի դուրս գալ հիվանդանոցից»
- Նիկոլայ Կաշտանովայի ակնարկներում