Կումագայի կարիերայի առաջին պրոֆեսիոնալ ակումբը «Ուրավա Ռեդ Դայմոնդսն» էր, որի կազմում նա հաղթել Է Ճապոնիայի առաջնությունում։
2011 թվականից հանդես է եկել «Ֆրանկֆուրտում»։
2013 թվականից հանդես է գալիս «Լիոնում»։ 2016 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Վոլֆսբուրգի» դեմ իրացրեց հաղթական հետխաղյա 11-մետրանոցը և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[4]։
2021 թվականի մայիսի 12-ին տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»[5]։
Ազգային հավաքականում հանդես է գալիս 2008 թվականից։ 2010 թվականին դարձել է Ասիական խաղերի չեմպիոն։ Ընդգրկվել է 2011 և 2015 թվականների աշխարհի առաջնությունների հավաքականի կազմում։