Սալլի Փրեսմեն

ամերիկացի դերասանուհի

Սալլի Փրեսմեն (անգլ.՝ Sally Pressman, օգոստոսի 1, 1981(1981-08-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է «Բանակային կանայք» հեռուստասերիալում Ռոքսի Լեբլանի դերով։

Սալլի Փրեսմեն
Ծնվել էօգոստոսի 1, 1981(1981-08-01)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան և Spence School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և պարուհի
Ամուսին(ներ)David Clayton Rogers?

Կյանք և կարիերա

Սալլի Փրեսմենը ծնվել է Նյու Յորքում։ Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է բալետով և պարով, այնուհետև ընդունվել է Եյլի համալսարան, որն ավարտել է բակալավրի աստիճանով[2][3]։ Հետո նա իր կարիերան սկսել է թատրոնում, ինչպես նաև նկարահանվել է մի քանի անկախ ֆիլմերում։ 2006 թվականին հեռուստատեսությամբ կատարել է իր առաջնաելույթը՝ նկարահանվելով «Շնաձկներ» սերիալի պիլոտային էպիզոդում[3]։

2007 թվականին Փրեսմենն ստացել է Lifetime հեռուստաալիքի «Բանակային կանայք» հեռուստասերիալի չորս գլխավոր հերոսներից մեկի՝ Ռոքսի Լեբլանկի դերը։ Սկսած 2007-2012 թվականնները՝ վեց եթերաշրջանների ընթացքում, նա շոուի ժամանակ նկարահանվել է Քեթրին Բելլի, Կիմ Դիլեյնիի և Բրիջիդ Բրենայի հետ։ 2011 թվականի սեպտեմբերին NBC-ի հետ պայմանագիր է կնքել սերիալի ավարտից հետո այլ նախագծերում նկարահանվելու համար[4]։ Նա նաև հյուր էր «Մտածել ինչպես հանցագործ» և «Հին Քրիստինի նոր արկածները» սերիալներում, իսկ 2008 թվականին Lifetime հեռուստաալիքի «Ցավագին տանջանքներ» հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դեր[3]։

2013 թվականին Փրեսմանը գլխավոր դեր է խաղացել NBC-ի «Ջո, Ջո և Ջեյն» պիլոտային սերիալում[5]։ 2013 թվականի աշնանը Շոնդա Ռայմսը Փրեսմանին հրավիրել է իր «Սկանդալ» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանմանը[6]։ Հաջորդ տարի նա հայտնվել է Ռայմսի մեկ այլ շոուում՝ «Գրեյի անատոմիա»-ում, ինչպես նաև խաղացել է «Մեկ անգամ հեքիաթում» որպես ձյունե թագուհու քույր, ինչպես նաև ABC-ում[7][8]։

2011 թվականի սեպտեմբերի 17-ից Սալին ամուսնացած է եղել դերասան Դևիդ Քլեյթոն Ռոջերսի հետ, որի հետ նա հանդիպել էր իրենց հարսանիքից 5 տարի առաջ։ Զույգը ունեցել է երկու երեխա՝ որդին՝ Ջոշուա Ռոջերսը և դուստրը[9]։

Ֆիլմագրություն

Հեռուստատեսություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
2006ՇնաձկներSharkDeena Brock«Pilot» էպիզոդ
2007Մտածել ինչպես հանցագործCriminal MindsՔրիսի Ուիլքինսոն«Birthright» էպիզոդ
2007-2012, 2013Բանակային կանայքArmy WivesՌոքսի ԼեբլանԿանոնավոր դեր, 105 էպիզոդ
2008Հին Քրիստինի նոր արկածներըThe New Adventures of Old ChristineՄելանի«Between a Rock and a Hard Place» էպիզոդ
2008Ցավագին տանջանքներLove Sick: Secrets of a Sex AddictՍյու ՍիլվերմանLifetime-ի հեռուստաֆիլմ
2011Մարդ եղեքMan UpՔելի«Camping» էպիզոդ
2013Ջո, Ջո և ՋեյնJoe, Joe & JaneՋեյն ՎեկսմենՊիլոտ
2013ՍկանդալScandalՔենդիս ՄարկուսԵրկրորդական դեր, 3 էպիզոդ
2014ԽորաթափանցությունPerson of InterestՀոլի«4C» էպիզոդ
2014Գրեյի անատոմիաGrey’s AnatomyԵրիտասարդ Էլիս Գրեյ«I Must Have Lost It on the Wind» and «Only Mama Knows» էպիզոդներ
2014Մի անգամ հեքիաթումOnce Upon a TimeՀելգա«The Snow Queen» էպիզոդ

Ֆիլմեր

ՏարիԱնվանումԲնօրինակ անվնաումԴեր
2003Swordswallowers and Thin MenSwordswallowers and Thin MenՄոնիկա
2006Մեռյալների վերջին ծեսերըLast Rites of the DeadԲոս Անջելի
2008Իմ լավագույն ընկերոջ աղջիկըMy Best Friend’s GirlՔորթնի

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալլի Փրեսմեն» հոդվածին։