Սաթենիկ Չմշկյան
- Հոդված
- քննարկում
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1849 հունիսի 11 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1907(1907-12-24) (տարիքը 58) |
Մահվան վայր | Թիֆլիս |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Գևորգ Չմշկյան |
Սաթենիկ Չմշկյան (Եղիսաբեթ Տեր-Աբրահամյան, հունիսի 11, 1849(1849-06-11), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 24, 1907(1907-12-24), Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ դերասանուհի, արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից։
Եղել է դերասան, բեմադրիչ Գևորգ Չմշկյանի կինը։
Եղիսաբեթ Տեր-Աբրահամյանը ծնվել է Թիֆլիսում։ 1883 թվականից հանդես է եկել որպես երգչուհի, ապա հանդես է եկել Գևորգ Չմշկյանի թատերախմբում։ Աչքի է ընկել բևութագրական և դրամատիկական դերերով, հատկապես Գաբրիել Սունդուկյանի պիեսներում՝ Էփեմիա, Շուշան («Պեպո»), Խամփերի, Մարքրիտ («Խաթաբալա») և այլն։
Ակակի Ծերեթելին բարձր է գնահատել Շուշանիկի (Հ. Կարենյանի «Շուշանիկ», վրաց.) դերակատարումը։Սաթենիկ Չմշկյանը մասնակցել է Անդրկովկասի հայաշատ վայրերում կազմակերպված ներկայացումներին[1]։