Սաբլե

Սաբլե (ֆր.՝ sablé, «ավազային»), ֆրանսիական ավանդական չոր փխրուն թխվածքաբլիթ։ Պատրաստում են շաքարային խմորից։ Թխվածքաբլիթին սովորաբար տալիս են կլոր տեսք, եզրերը՝ մատնեքավոր։

Սաբլե
Ենթատեսակսանդի և թխվածքաբլիթ
Առաջացման երկիր Ֆրանսիա
 Sablés Վիքիպահեստում

Անվանումն առաջացել է Սաբլե սյուր Սարթ տեղանունից[1]։

Պատմություն

Ըստ ֆրանսիացի գրող Մադամ դը Սևինյեի նամակների, սաբլե հրուշակեղենն առաջին անգամ հայտնվել է 1670 թվականին Սարթ դեպարտամենտի Սաբլե սյուր Սարթ քաղաքում։

Բաղադրատոմս

Խմորը պատրաստվում է մեկ բաժին շաքարավազից, երկու բաժին կարագից և երեք բաժին բարձր որակի ալյուրից։ Խմորի մեջ կարող են ավելացնել հավկիթի դեղնուցներ, թանձրացուցիչ, կարտոֆիլի օսլա։ Թխվածքաբլիթի մեջ, որպես լցոն, կարելի է ավելացնել որևիցե ջեմ կամ այլ խորիզ՝ նուշի, կիտրոնի կամ նարնջի համով։

Տարատեսակներ

Ֆրանսիայի շատ շրջաններում ավանդաբար պատրաստում են սաբլեի տարբեր տարատեսակներ[2]։

Ֆրանսիայից դուրս այս թխվածքաբլիթները ներմուծվել են բազմաթիվ երկրների ազգային խոհանոցներ՝ օրինակ Ավստրիայի[3]։

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ