Ռոքֆելլեր կենտրոն

Ռոքֆելլեր կենտրոն (անգլ.՝ Rockefeller Center), խոշոր գրասենյակային կենտրոն Նյու Յորքում, որը կառուցվել է մանհեթենյան միդթաունում 1930-ականներին Ռոքֆելլեր ընտանիքի գումարներով։ Անվանվել է ի պատիվ Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր կրտսերի։ Առավել հայտնի են 14 բարձրահարկ շենքեր ար-դեկո ոճային ձևավորմամբ։ Այստեղ են գտնվում տարբեր ընկերությունների շտաբ-բնակարանները և ըստ եկամտաբերության խոշորագույն «Քրիստիս» աճուրդի տունը։ 1989 թվականին Ռոքֆելլերի կենտրոնը Ռոքֆելլերներից գնել է ճապոնական Mitsubishi ընկերությունների խումբը[3]։

Նյու Յորքի շրջաններ
Կոորդինատներ
Փոստային ինդեքս10112, 10020 և 10111[1][2]
 Rockefeller Center Վիքիպահեստում

ԱՄՆ ազգային պատմական հուշարձան է 1987 թվականից։

Ռոքֆելլերի կենտրոնի որոշ շինություններ

Ռիվերայի որմնանկար

1932-1934 թվականներին Ամերիկայի խոշորագույն նկարիչ մեքսիկացի Դիեգո Ռիվերան Նելսոն Ռոքֆելլերի պատվերով ստեղծեց՝ 99 քառակուսի մետր մակերեսով «Մարդ ճամփաբաժնում» որմնանկարը, որի վրա պատկերված է Մոսկվայի մայիսմեկյան ցույցը մայիսի 1-ին՝ Վլադիմիր Լենինի պատկերով։ Պատվիրատուն խիստ դժգոհ է մնացել այդ պատկերով (որմնանկարում Լենինը միացնում է աշխատավորների ձեռքերը)։ Որոշ ժամանակ այս որմնանկար թաքցնում էին վարագույրի տակ, իսկ 1934 թվականի սկզբին ոչնչացրել են Կենտրոնի ղեկավարության հրամանով[4]։ Ռիվերան հետագայում վերստեղծեց որմնանկարը Մեխիկոյում՝ Պալասիո դե Բելյաս Արտես օպերային թատրոնում։

Սուրբծննդյան տոնակատարություն

Յուրաքանչյուր Սուրբ ծնունդ Ռոքֆելլերի կենտրոնում զարդարվում է քաղաքի գլխավոր տոնածառը։ Տոնածառի լույսերի առաջին վառելը հեռարձակում է NBC հեռուստաալիքը։

Ռոքֆելլերի կենտրոնը հայտնի է նաև իր սահադաշտով։

Տե՛ս նաև

  • Էմփայր Սթեյթ Բիլդինգ
  • Ճաշ երկնաքերում
  • Ատլանտի արձան (Նյու Յորք)
  • Սուրբծննդյան տոնածառ Ռոքֆելլերի կենտրոնում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքֆելլեր կենտրոն» հոդվածին։