Ռուտինա Ուեսլի

ամերիկացի դերասան

Ռուտինա Ուեսլի (անգլ.՝ Rutina Wesley, փետրվարի 1, 1979(1979-02-01)[1] կամ դեկտեմբերի 21, 1978(1978-12-21)[2], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է HBO հեռուստաալիքի «Իրական արյուն» սերիլում խաղացած Թարա Թորնթոն դերով։

Ռուտինա Ուեսլի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1979(1979-02-01)[1] (45 տարեկան) կամ դեկտեմբերի 21, 1978(1978-12-21)[2] (45 տարեկան)
ԾննդավայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Էվանսվիլի համալսարան և Las Vegas Academy?
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
ԱմուսինJacob Fishel?
Պարգևներ և
մրցանակներ
 Rutina Wesley Վիքիպահեստում

Վաղ տարիներ

Ուեսլին ծնվել և մեծացել է Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում[3]։ Նրա հայրը՝ Այվերի Ուիլերը, պրոֆեսիոնալ չեչոտկա պարող է, իսկ մայրը՝ Կասանդրա Ուեսլին, վիճակագիր[4]։ Ռուտինան հաճախել է Լաս Վեգասի միջազգային կրթության ակադեմիային կից Լաս Վեգասի ակադեմիայի կատարողական և վիզուալ արվեստների դպրոցը։ Simba Studios and the West Las Vegas Arts Center-ում սովորել է պարել[5]։ Հետո Ինդիանայում ընդունվել է University of Evansville։ Բեմական արվեստի ոլորտում բակալավրի աստիճան ստանալուց հետո Ռուտինայի տատը նրան առաջարկել է ավարտել բուժքույրական դասընթացները, բայց նա որոշել է այնուամենայնիվ շարունակել իր կրթությունը[6]։ 2001 թվականին Ուեսլին ընդունվել է Ջուլիարդի դպրոցը և ավարտել է այն 2005 թվականի մայիսին, մեկ ամառ անց ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[3]։

Կարիերա

2006 թվականի դեկտեմբերին Ուեսլին հրավիրել են Դեյվիդ Հեայի «The Vertical Hour» բրոդվեյական բեմադրությանը մասնակցելու[4]։ 2007 թվականին նաև հայտնվել է Նյու Յորքի The Public Theater-ի բեմում՝ Ուինթերա Միլլերի «In Darfur» պիեսում, որտեղ խաղացել են նաև Հիզեր Ռաֆֆոն, Աարոն Լորը և այլք[7]։

2005 թվականին Ուեսլին փոքրիկ դեր է ունեցել «Հիթչի մեթոդը» ֆիլմում, բայց նրան ի վերջո հեռացրել են[5]։

2007 թվականին տեղի է ունեցել Ռուտինայի առաջնաելույթը մեծ էկրանին՝ բրիտանացի ռեժիսոր Իեն Իկբալ Ռաշիդի «Ինչպես է նա շարժվում» ֆիլմում խաղացած Ռայի գլխավոր դերով։ Ֆիլմը աղջկա մասին է, որը չի կարող իրեն թույլ տալ մասնավոր բժշկական դպրոց հաճախել և մասնակցում է պարային մրցույթին՝ մեծ դրամական մրցանակ շահելու համար։ Այս ֆիլմում նկարահանվելուց առաջ Ուեսլին հինգշաբաթյա պարային պատրաստություն է անցել[5]։

2007 թվականին Ալան Բոլլի «Իրական արյուն» նոր սերիալում Թարա Թարնմոնի դերում նկարահանվելու համար անցել է փորձեր։ Ալան Բոլլը ընտրել է նրան, քանի որ «նա առաջին մարդն էր, որը ցուցադրել է Թարայի խոցելի կողմերը»[4]։ Ի սկզբանե Թարայի դերը պետք է խաղար Բրուք Քերը։ Դրան զուգահեռ Ռուտինան խաղացել է «Թվեր» սերիալի էպիզոդում և հնչյունավորել է «Գեներատոր Ռեքս» և «Քլիվլենդի շոուն» մուլտսերիալների մի քանի էպիզոդներ։ 2011 թվականին Ուեսլի նկարահանվել է «California Winter» դրամատիկական ֆիլմում։ Երկու անգամ «Իրական արյուն» սերիալի թիմի կազմում առաջադրվել է որպես լավագույն դերասանուհի. 2009 թվականին՝ «Scream» մրցանակ, 2010 թվականին՝ «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ»։

2016 թվականին Ուեսլին հրավիրվել է «Oprah Winfrey Network» հեռուստաընկերության Ավա Դյուվերնեյի և Օփրա Ուինֆրիի արտադրած «Շաքարի տնկարկների թագուհին» սերիալի գլխավոր դերակատարմանը[8][9]։

Անձնական կյանք

2005-2014 թվականներին Ուեսլին ամուսնացած է եղել դերասան Ջեյքոբ Ֆիշելի հետ[10][11]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2007ֆԻնչպես է նա շարժվումHow She MoveՌայա Գրին
2008սԹվերNumb3rsՍառա / Ջենի Կալադրո
2009մսՔլիվլենդի շոունThe Cleveland ShowԻվետ
2010—2011մսԳեներատոր ՌեքսGenerator RexՔենվին Ջոնս
2008—2014սԻրական արյունTrue BloodԹարա Թորնթոն
2011ֆԿալիֆորնիայի ձմեռCalifornia WinterՄարսի
2014ֆ13 մեղք13 SinsՇելբի
2015սՀաննիբալHannibalՌիբա Մակքլեյն
2016սՇաքարի տնկարկների թագուհիQueen SugarՆովա Բորդելոն

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարիՄրցանակներԿատեգորիաԱշխատանքԱրդյունք
2009Scream Awards«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»Իրական արյունԱռաջադրված
2009Scream Awards«Լավագույն ստեղծագործական անսամբլ»Իրական արյունԱռաջադրված
2010ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ«Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում»»Իրական արյունԱռաջադրված
2010Scream Awards«Լավագույն ստեղծագործական անսամբլ»Իրական արյունԱռաջադրված
2011Scream Award«Լավագույն ստեղծագործական անսամբլ»Իրական արյունՀաղթանակ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուտինա Ուեսլի» հոդվածին։