Ռուսթավ

քաղաք Վրաստանում
(Վերահղված է Ռուսթավիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոստան (այլ կիրառումներ)

Ռուսթավ (վրաց.՝ რუსთავი), քաղաք Վրաստանի հարավային մասում, Կուր գետի ափերին, 25 կիլոմետր հեռավորության վրա Թբիլիսիից։ Բնակչությունը՝ 132 333 մարդ (2023)[1]։

Քաղաք
Ռուսթավ
վրաց.՝ რუსთავი
ԴրոշԶինանշան

ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՔվեմո Քարթլի
ՆահանգապետՄամուկա Չիկովանի
Հիմնադրված էIV դար թ.
Տվյալ կարգավիճակում1948 թվականից
Մակերես60 կմ²
ԲԾՄ350 մետր
Բնակչություն132 333 մարդ (2023)[1]
Ազգային կազմվրացիներ, ադրբեջանցիներ, ռուսներ, հայեր, օսեր
Կրոնական կազմՎրաց ուղղափառ եկեղեցի
Շիա իսլամ
Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ824
Փոստային ինդեքս3700
Փոստային դասիչ3700–3799[2]
Պաշտոնական կայքrustavi.ge(վրաց.) (անգլ.)
Ռուսթավ (Վրաստան)##
Ռուսթավ (Վրաստան)

Հայկական աղբյուրներում քաղաքը երբեմն կոչվում էր Ոստան քաղաք[3]։

Պատմություն

Ըստ լեգենդի՝ հին Ռուսթավ քաղաքը հիմնադրել է վրացիների նախահայր Քարթլոսի այրին և ի սկզբանե Բոստան Քալաքի անվանում է ստացել[4]։ Քաղաքի հիմնադրման իրական թվականը անհայտ է, սակայն արդեն մ.թ. IV - V դարերում այստեղ կար բերդ, տաճար և ոռոգիչ ջրանցքներ։ Քաղաքը ապրել է իր ծաղկման շրջանը Թամար թագուհու օրոք։ Մոտավորապես 1236 թվականին քաղաքը ամբողջությամբ ավերել են մոնղոլները[5]։

Նոր քաղաքը հիմնադրված է եղել 1948 թվականին հին Ռուսթավի սկզբնական վայրի մոտ, քանի որ կառուցվում էր խոշոր մետաղագործական գործարան[5]։

Բնակչություն

Ըստ 1989 թվականի Համախորհրդային մարդահաշվի տվյալներին Ռուսթավ քաղաքում բնակվում էր 158 661 մարդ[6]։ Ըստ 2014 թվականի մարդահաշվին քաղաքում ապրում էր միայն 125 103 մարդ[7]։

Քաղաքի էթնիկ կազմը ըստ 2002 թվականի մարդահաշվի[8]
վրացիներ102 15187,77%
ադրբեջանցիներ49934,29%
ռուսներ35633,06%
հայեր28092,41%
օսեր14101,21%
ուկրաինացիներ3950,34%
եզդիներ2930,25%
հույներ2570,22%
աբխազներ440,04%
քիստիններ150,01%
այլք4540,39%
ընդհանուր116 384100,00%
ՏարիԲնակչություն
195962 395 մարդ[9]
197098 210 մարդ[10]
1979129 084 մարդ[11]
1989158 661 մարդ[12]
2002116 384 մարդ[13]
2014125 103 մարդ[14]
2016126 000 մարդ
2020128 680 մարդ
2021130 100 մարդ[1]
2023132 333 մարդ[1]


Քույր քաղաքներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսթավ» հոդվածին։