Ռումեն Ռադև

Ռումեն Գեորգիև Ռադև (բուլղար․՝ Румен Георгиев Радев, հունիսի 18, 1963(1963-06-18)[1], Դիմիտրովգրադ, Հասկովոյի մարզ, Բուլղարիա), բուլղարացի քաղաքական և ռազմական գործիչ, ով 2016 թվականի նոյեմբերի 13-ին ընտրվել է Բուլղարիայի նախագահ։

Ռումեն Ռադև
 
Կուսակցություն՝անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝Ռակովսկու անվան ռազմական ակադեմիա և ԱՄՆ ՌՕՈՒ ակադեմիա
Գիտական աստիճան՝ռազմական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, օդաչու և սպա
Ծննդյան օրհունիսի 18, 1963(1963-06-18)[1] (61 տարեկան)
ԾննդավայրԴիմիտրովգրադ, Հասկովոյի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԱմուսինDesislava Radeva?
 
Պարգևներ
Մերիթի Ազգային շքանշան և Փրկիչի շքանշան

2014- 2016 թվականներին եղել է Բուլղարիայի ՌՕՈՒ-ի հրամանատար։ Պահեստազորի գեներալ- մայոր է։

Կենսագրություն

Ռումեն Ռադևը ծնվել է 1963 թվականի հունիսի 18-ին Դիմիտրովգրադ քաղաքում։ 1982 թվականին գերազանցության մեդալով ավարտել է Հասկովոյի մաթեմատիկական դպրոցը։ Ավարտել է Բուլղարիայի Գեորգի Բենկովսկու անվան ռազմաօդային ուժերի համալսարանը։ 1992 թվականին ավարտել է ԱՄՆ Մաքսվելի բարձրագույն սպայական դպրոցը։ 1994-1996 թվականներին սովորել է Ռակովսկու անվան պաշտպանական և շտաբային դպրոցում, որտեղ դարձել է լավագույն ուսանող։ Ռազմական գիտությունների դոկտոր է։

2003 թվականին ավարտել է Մաքսվելի ռազմաօդային քոլեջը՝ ստանալով ռազմավարական ուսումնասիրությունների ոլորտում մագիստրոսի կոչում[2]։

Ռազմական կարիերա

  • 1987 - 1988: կրտսեր օդաչու Ռավնեցի 15-րդ ավիացիոն գնդում
  • 1989 - 1990: Ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Ռավնեցի 15-րդ ավիացիոն գնդում
  • 1990 - 1994: Ստորաբաժանման հրամանատար Ռավնեցի 15-րդ ավիացիոն գնդում
  • 1996 - 1998: Միգ- 29 կործանիչի հրամանատար Ռավնիցի 5-րդ ավիաբազայում
  • 1998 - 1999: Թռիչքի նախապատրաստման գծով հրամանատարի տեղակալ Ռավնիցի 5-րդ ավիաբազայում
  • 1999 - 2000: Կոմս Իգնատևի անվան երրորդ ավիացիոն բազայի հրամանատարի թռիչքի նախապատրաստման գծով տեղակալ
  • 2000 - ուսումնասիրություններ Բուլղարիայի հակաօդային պաշտպանության ոլորտում՝ ՆԱՏՕ, Բրյուսել
  • 2000 - 2005: Կոմս Իգնատևի անվան ավիաբազայի շտաբի պետ
  • 2005 - 2009: Կոմս Իգնատևի անվան ավիաբազայի հրամանատար
  • 2009 - 2014: Բուլղարիա ՌՕՈՒ-ի հրամանատարի տեղակալ
  • 2014 - 2016: Բուլղարիա ՌՕՈՒ-ի հրամանատար

Ռազմական կոչումներ

  • 1987 - Լեյտենանտ
  • 1990 - I լեյտենանտ
  • 1994 - Կապիտան
  • 1997 - Մայոր
  • 2000 - Գնդապետ
  • 2007 - Բրիգադի գեներալ
  • 2014 - Գեներալ մայոր

Մրցանակներ

Պարգևատրվել է մի շար մեդալներով և մրցանակներով, այդ թվում նաև «Դրոշի ներքո հավատարիմ ծառայության III աստիճանի» և ՊՆ «Սուրբ Գեորգի» II աստիճանի մեդալներով[2]։

Քաղաքականություն

2016 թվականի օգոստոսին ընդդիմադիր Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը և Բուլղարական վերածնունդ այլընտրանքը պաշտոնապես առաջադրեցին Ռադևի թեկնածությունը նախագահական ընտրարշավում[3][4]։ Որպես փոխնախագահի թեկնածու առաջադրվեց Եվրախորհրդարանի պատգամավոր Իլիյան Յոտովայի թեկնածությունը։ Մի քանի օր անց Բուլղարական վերածնունդը դադարեց սատարել Ռադևի թեկնածությունը[5]։

Նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 6-ին, Ռադևը հավաքել էր ձայների 25,44 %-ը։ Այս արդյունքով նա անցավ երկրորդ փուլ, որտեղ նրա հակառակորդը Ցեցկա Ցաչևան էր[6]։ Նոյեմբերի 13-ին երեկոյան արդեն իսկ պարզ դարձավ, որ Բուլղարիայի հաջորդ նախագահ է ընտրվել Ռումեն Ռադևը[7]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումեն Ռադև» հոդվածին։