Ռուլետ (թխվածք)
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Ենթատեսակ | բիսկվիթ և roll? |
---|---|
Swiss rolls Վիքիպահեստում |
Ռուլետ, ալյուրով ուտեստ՝ խմորից թխած, որը լցոնվում է քաղցր կամ ոչ քաղցր լցոնումներով[1]։ Բիսկվիտի խմորից պատրաստված ռուլետը՝ կրեմով կամ մրգային լցոնումով հանդիսանում է Ռուսաստանում տարածված քաղցրավենիք՝ արդյունաբերական ծավալներով արտադրվող։
Ռուլետը, ինչպես թվում է ծագել է կենտրոնական Եվրոպայում, հավանական է՝ Ավստրիայում (ոչ Շվեյցարիայից, ինչպես կարելի է մտածել)։ «swiss roll» անվանումը ֆիքսվել է 1870-ական թվականների անգլիական խոհարարական գրքերում, այդ ժամանակ էլ ուտեստը վերջնականապես մտնում է անգլիական խոհանոց։
Ռուլետը կարելի է պատել շոկոլադե գլազուրով կամ ցանել շաքարի փոշի։ Տարատեսակ լցոնումները, բացի նշվաշներից, իրենցնից ներկայացնում են թարմ մրգերի և հատապտուղների կտորներ, դուլսե դե լեչե, խտացրած կաթ, շոկոլադ, հարած սերուցք, մուրաբա և այլն։ Ռուլետը կարելի է նաև զարդարել մրգի կտորներով, հատապտուղներով կամ խյուսով։
Ռուլետի պահպանման ժամկետը կազմում է 2-ից մինչև 7 օր, եթե պատրաստված է առանց կոնսվերանտների կիրառման։ Կոնսերվանտներով պատրաստված (սորբինաթթվի աղ, սննդամթերքի սպիրտ) ռուլետը պահպանվում է մինչև 6 ամիս։
Ներկայումս բիսկվիտային ռուլետը հանդիսանում է տարածված ուտեստ, որի տարբեր տեսակներ կարելի է ձեռք բերել սրճարաններում կամ շատ երկրների սուպերմարկետներում։
Ռուլետի այլ տեսակներ.
Վերտուտա
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |