Ռութ Քոննել

Ռութ Քոննել (անգլ.՝ Ruth Connell, ապրիլի 20, 1979(1979-04-20)[1], Falkirk, Central Region, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր և խորեոգրաֆ։ Առավել հայտնի է «Գերբնականը» հեռուստասերիալում կատարած կախարդ Ռովենայի դերով[2][3]։ 2013 թվականին «Փիթեր Փենը, որն ատում էր մայրերին» բեմականացման մեջ կատարած Միսիս Դարլինգ և Կապիտան Հուք դերերի համար «Broadway World Los Angeles Awards»-ում առաջադրվել է «Լավագույն գլխավոր դերասանուհի» մրցանակի[4][5]։

Ռութ Քոննել
Ծննդյան թիվ՝ապրիլի 20, 1979(1979-04-20)[1] (45 տարեկան)
Ծննդավայր՝Falkirk, Central Region, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր և դերասանուհի
IMDb։ID 3276635
ruthconnell.com

Կենսագրություն

Ծնվել է կենտրոնական Շոտլանդիայի Ֆալքիրք քաղաքում, մեծացել է շոտլանդական Բոնիբրիջ փոքրիկ քաղաքի շրջակայքում գտնվող ֆերմայում, ընտանիքի միակ երեխան է։ Մայրը՝ Ֆիոնա Քոնելը, ուսուցչուհի է, հայրը՝ Դեյվիդ Քոնելը, «Ֆալքիրք» ֆուտբոլային ակումբի մարզիչ և մենեջեր։ 4 տարեկան հասակում իր զարմուհու՝ Ռուբիի հետ սկսել է զբաղվել պարերով։ Հետո ընդունվել է պրոֆեսիոնալ բալետի շոտլանդական դպրոց, որտեղ կատարել է մի շարք դերեր։ Գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի դրամատիկական քոլեջը։ 24 տարեկան հասակում ընդունվել է թատերական ուսումնարան։

Թատերական կարիերա

ԱնվանումՊաշտոնական անվանումԴեր
Կովկասյան կավճե շրջանThe Caucasian Chalk CircleՏանձ
Տղամարդիկ պետք է լացենMen should weepԻս
ՖաուստFaustԳրեթհեն և Տրոյացի Ելենա
-No mean CityԼիլի
Առյուծ, կախարդուհի և զգեստապահարանThe Lion The Witch and The WardrobeՄիսիս Բիվեր
Փիթեր Փենը, որը չէր սիրում մայրերինPeter PanՄիսիս Դարլինգ/Կապիտան Հուք
Վատիկանի վաճառականըThe Merchant of VeniceՋեսիկա
Ամառային գիշերվա երազA Midsummer Night’s DreamՏիտանիա
Չարլզ Էդվարդ ՍտյուարտCharles Edward StewartԿլեմենտինա
Ջիմի ՍիJimmy CՄոդ Գան
ԱլլադինAladdinԼեյ Լեյ
Հենզել և ԳրետելHansel and GretelՉար խորթ մայր
ԲռնվածEnsnaredՄարգարիտա

Ֆիլմագրություն

Ստորագրությունը
ՏարիԱնվանումՊաշտոնական անվանումԴեր
1998Զինվորի թռիչքըThe soldier’s leapԼոնդոնցի աղջիկ
2003-Meades EatsԱնեսթեզիոլոգ
-Ցավի տիրակալLord of painԴյամբլո/միսիս Ջոնսոն
-Հրեշտակի անկումըAngel crushԿասանդրա
-ՕգնությունNourishmentԹորի
-Փոքրիկ կտրվածքներTiny cutsՄարի
2010-Above their stationՕլգա
2010Սիրային պարտքLove’s bebtԴեբորա Փերի
2012Իդեալական ավարտA perfect endingԼացող
2013ԴիցաբանությունFolkloreՄերիլեյն
2013Դենատուարտի գլուխըMeth HeadԼուիս
2013-Sapphire StrangeԲելեկա
2013Անիծված մարդըThe cursed manԲոնի
2014—2020ԳերբնականSupernaturalՌովենա Մաքլաուդ
2015ԽարակիրիHara-KiriՔենդի
2015Հիասքանչ ՍոֆիաSofia the firstՄերիդա (հնչյունավորում)
2015ՆերումForgiveness / Sienna BurningՍիենա / Սյուզանա
2017Բաց տունOpen HouseԼինդա
2021Ճակատագրական պարեկDoom PatrolԳիշերային բուժքույր
2023ՎինչեստերներThe WinchestersՌովենա Մաքլաուդ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Քոննել» հոդվածին։