Ռուդոլֆ Կլաուզիուս
Ռուդոլֆ Յուլիուս Էմանուել Կլաուզիուս (գերմ.՝ Rudolf Julius Emanuel Clausius հունվարի 2, 1822[1][2][3][…], Կոշալին, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[4][5][6] - օգոստոսի 24, 1888[1][2][3][…], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[7][8][6]), ծննդյան անուն՝ Ռուդոլֆ Գոտտլիբ (գերմ.՝ Rudolf Gottlieb), գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս։
Կենսագրություն
Ռուդոլֆ Կլաուզիուսը համալսարանական կրթությունը ստացել է Բեռլինում։ Ջերմության մեխանիկական տեսության վերաբերյալ Կլաուզիուսի առաջին աշխատությունը լույս է տեսել 1850 թվականին։ Նույն թվականի սեպտեմբերին Կլաուզիուսը Բեռլինի Արքայական հրետանային ճարտարագիտական դպրոցից պրոֆեսորի պաշտոնի հրավեր է ստացել (անգլ.՝ the Royal Artillery and Engineering School)։ 1855 թվականից նա ղեկավարել է Շվեյցարիայի Պոլիտեխնիկական դպրոցի մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնը, ապա աշխատանքի է ընդունվել Ցյուրիխի համալսարանում։ 1867 թվականին նա ընդունել է Վյուրցբուրգի համալսարանի պրոֆեսոր լինելու հրավերը, իսկ 1869 թվականից պրոֆեսոր է Բոննում[12]։ 1865 թվականի Մայիսի 19-ին գիտական հետազոտությունների համար ընտրվել է որպես Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի (մեխանիկայի բաժին) թղթակից-անդամ։
Ժառանգություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/57/Die_Energie_der_Welt_ist_constant._Die_Entropie_der_Welt_strebt_einem_Maximum_%281865%29.png/220px-Die_Energie_der_Welt_ist_constant._Die_Entropie_der_Welt_strebt_einem_Maximum_%281865%29.png)
Կլաուզիուսին փառք են բերել տեսական ջերմադինամիկայի վերաբերյալ նրա աշխատանքները։ Մինչ այդ տեսական ջերմադինամիկան գտնվել է զարգացման սկզբնական փուլում։ Միայն Կլաուզիուսի և ինչպես նաև Ջոուլի, Հելմհոլցի և Ռենկինի աշխատանքների շնորհիվ՝ ջերմադինամիկան ստացել է իր վերջնական մշակումը։
1850 թվականին լույս տեսած «Ջերմության շարժիչ ուժի և օրենքների մասին, որոնք կարելի է այստեղից ստանալ ջերմության տեսության համար» աշխատության մեջ Կլաուզիուսը շտկել է Կառնոյի ջերմային շարժիչների տեսությունը, որը հեղինակի կողմից ձևակերպվել է ջերմածին տերմինով, համապատասխանեցրել է Ջոուլի ջերմության մեխանիկական համարժեքի վերաբերյալ աշխատությանը և ձևակերպել է մի պնդում, որը հետագայում նա անվանել է ջերմային աքսիոմա. «ջերմությունն ինքնին չի կարող սառը մարմնից անցնել տաք մարմնին»։
Կլաուզիուսի ջերմային աքսիոմը Ջերմադինամիկայի երկրորդ օրենքի առաջին ձևակերպումն է, որն այժմ էլ հայտնի է որպես Կլաուզիուսի ձևակերպում: Ջերմության մեխանիկական տեսության վերաբերյալ մի շարք հետագա աշխատություններում Կլաուզիուսը կատարելագործել է Ջերմադինամիկայի երկրորդ օրենքի ձևակերպումը և ապացուցել է մի քանի նոր թեորեմներ, որոնք այժմ կրում են նրա անունը[13]։
1865 թվականին ստեղծվել է «Ջերմության մաթեմատիկական տեսության կիրառելիության տարբեր ձևերի մասին» աշխատությունը, որում Կլաուզիուսը ներկայացրել է ջերմադինամիկայի համար էնտրոպիայի կարևորագույն գաղափարը[14]։
Կլաուզիուսի ձևակերպման հստակության պատճառով ջերմության մեխանիկական տեսությունը դրա զարգացման հենց սկզբում սկսել է կիրառվել նաև գիտական գիտելիքների բոլորովին այլ ոլորտից երևույթների բացատրության համար։ Այսպիսով, 1867 թվականին հաստատվել է քիմիական միացությունների գոլորշացման և քայքայման միջև առկա համանմանությունը։
Բացի վերոնշյալ ուսումնասիրություններից՝ Կլաուզիուսը հայտնի է նաև մարմինների առաձգականության, օպտիկայի և էլեկտրադինամիկայի վերաբերյալ կատարած իր ուսումնասիրություններով։ Կլաուզիուսը մեխանիզմի մեջ ներմուծել է վիրիալի կարևոր գաղափարը (1870)։
Ջերմության մեխանիկական տեսության վերաբերյալ Կլաուզիուսի աշխատանքները հոդվածների տեսքով հրապարակվել են «Poggendorffs Annalen»-ում (1848-62) և ամփոփվում դասական «Abhandlung über die Mechanische Wärmetheorie»-ի (Braunschweig, 1864-67, 2 հատոր), 1887 թվականի վերջին հրատարակության մեջ։
Կլաուզիուսը բազմաթիվ ամսագրերում հոդվածներ է տպագրել Ֆիզիկայի և մաթեմատիկայի տարբեր ոլորտների վերաբերյալ․
- «Journal de Crelle»:
- «Philosoph. Magaz»:
- «Journal Matem. Liouville»:
- «Comptes Rendus» Փարիզի գիտությունների ակադեմիա։
Առանձին հրատարակվել են․
Հիշատակ
1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լուսնի տեսանելի մասում գտնվող խառնարանն անվանվել է Ռուդոլֆ Կլաուզիուսի անունով։
Գրականություն
- Гельфер Я. М. История и методология термодинамики и статистической физики. 2-е изд. — М.: Высшая школа, 1981. — 536 с.։
- «Клаузиус, Рудольф-Юлиус-Эммануэль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)։