Ռուբեն Բաբայանց
Ռուբեն Համբարձումի Բաբայանց (1889, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1962, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հիգիենիստ, սանիտարական գործի կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1936), պրոֆեսոր (1931): ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1945): Հիգիենիստների ընկերության Լենինգրադի բաժանմունքի հիմնադիրներից է։
Ծնվել է | 1889 |
---|---|
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1962 |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1916) |
Մասնագիտություն | հիգիենիստ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1936) |
Պարգևներ |
Կենսագրություն
Ռուբեն Բաբայանցը ծնվել է 1889 թվականին Շուշիում։ 1916 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բնագիտության բաժինը։ 1924 թվականին ավարտել է ռազմաբժշկական ակադեմիան։ 1939-1941 թվականներին եղել է Լենինգրադի սանիտարահիգիենային բժշկական ինստիտուտի քաղաքային հիգիենայի ամբիոնի վարիչ, 1941-1962 թվականներին՝ Լենինգրադի սանիտարահիգիենային բժշկական ինստիտուտի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչ։ 1953 թվականից, միաժամանակ՝ փոխտնօրեն։ Մշակել է հողի և քաղաքի օդի սանիտարական գնահատման, քաղաքային թափոնների հողային հանքայնացման շարժընթացների ուսումնասիրման եղանակներ[1][2]։
Մահ
Ռուբեն Բաբայանցը մահացել է 1962 թվականին, Լենինգրադում։
Անդամակցություն
- ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1945)։
- Հիգիենիստների ընկերության պատվավոր անդամ։
- Հիգիենիստների համամիութենական ընկերության նախագահության պատվավոր անդամ։
- Աշխարհագրագետների համամիութենական ընկերության իսկական անդամ։
- Երևանի հիգիենիստների ընկերության պատվավոր անդամ։
Պարգևներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան։
- «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ։
- «Աշխատանքային խիզախության համար» մեդալ։
Երկեր
- Методика и результаты исследования городских отбросов.[3]
- Загрязнение атмосферного воздуха.
- Сравнительная оценка методов лабораторного определения объема осадка сточных вод.
- Почвенная минерализация и с.-хоз. использование городских отбросов.
Գրականություն
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998, 276 с.
Ծանոթագրություններ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Բաբայանց» հոդվածին։ |