Ռոսս Ուիլյամ Ուլբրիխտ

Ռոսս Ուիլյամ Ուլբրիխտ, հայտնի նաև ինչպես Dread Pirate Roberts (մարտի 27, 1984(1984-03-27)[1], Օստին, ԱՄՆ[2]), Silk Road անանուն առևտրային հարթակի հիմնադիրը։ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին նա ձեռբակալվեց Սան Ֆրանցիսկոյում թմրանյութերի վաճառքի, հաքերային հարձակումների և փողերի լվացման մեղադրանքով[5]։ Նա 2015 թվականի մայիսի 29-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման։


անգլ.՝ Ross William Ulbricht
Ծնվել էմարտի 27, 1984(1984-03-27)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՕստին, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
Ազգությունսպիտակ ամերիկացի
ԿրթությունՓենսիլվանիա նահանգի համալսարան[4], Տեխասի համալսարանը Դալասում և Westlake High School?
ԵրկերSilk Road[4]
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և Հաքեր
Պարգևներ և
մրցանակներ
Eagle Scout
 Ross Ulbricht Վիքիպահեստում

Silk Road

Silk Road-ը անանուն առևտրային հարթակ է, որ նախատեված է հոգեմետ նյութերի և այլ ոչ օրինական ապրանքների տարածման համար։ Կայքը աշխատում էր, ինչպես Tor-ի փակ սերվիս և վճարման համար օգտագործվում էր Bitcoin: Forbsin տված հարցազրույցի ժամանակ Ռոսսը հաստատեց, որը չի համարվում կայքի ստեղծողը և որ նա գնել է օրիգինալ ստեղծողից, ով նաև համարվում է Мt.Gox բորսաի հիմնադիրը[6]։ Սակայն, համաձայն ԱԱԾ-ի տված հաշվետվության՝ հենց Ռոսսն է ստեղծել և շարունակել ապահովել խանութը[7]։

Ձեռբակալություն և դատ

Silk Road կայքում տեղադրված նկարը Ռոսսի ձեռբակալումից հետո

2013 թվականի հոկտմեբերի 1-ին Ռոսս Ուիլյամը ձեռբակալվեց Սան Ֆրանցիսկոյի գրադարաներից մեկում։ Ուլբրիխտի ձեռբակալման ժամանակ նա օգտագործում էր իր նոթբուքը և Silk Road-ում լիցենզավորված էր ինչպես կայքի ադմին[8]։ Նրան մեղադրում են թմրանյութերի տարածման, հաքերային հարձակումների և փողերի լվացման մեջ։ Գործակալները սկսեցին կասկածել Ուլբրիխտին այն բանից հետո երբ, տարբեր ֆորումներում հանդիպեցին Silk Road-ի գովազդին, որը հրապարակված էր altoid օգտանունով։ Ինչպես նաև այս օգտանունը օգտագործվել է ծրագրավորողների համար աշխատանքի հայտարարության մեջ, որին կից նշված է եղել էլեկտրոնային հասց, որում եղել է Ուլբրիխտ անունը[9]։ Հետագայում, կանադական հատուկ գործակալների միջոցով գտնվեց ծանրոց, որում կային 9 կեղծ փաստաթղթեր, որոնք ուղարկված էին Սան Ֆրանցիսկո[10]։

ԱԱԾ-ի տարբերակով, Ուլբրիխտը պատվիրել և վճարել է վեց սպանության համար[11]։ Ինչպես նաև նշվում է, որ Ուլբրիխտը հետաքրքրված էր փողերով, և նա պատրաստվում էր փախչել ԱՄՆ-ից։ Հետքննությունը ցույց է տալիս, որ Ուլբրիխտը հստակ իմացել է, որ իր հաջախորդների մեջ կան ուժեղ կախվածություն ունեցողներ[12]։

2015 թվականի մայիսի 20-ին Ռոսս Ուիլյամ Ուլբրիխտը մեղավոր ճանաչվեց թմրամիջոցների մեծ քանակությամբ վաճառքի, հաքերային գորոծունեություն ծավալելու և այլնի համար։ Արդյունքում նա դատապարվեց ցմահ, ինչպես նաև 20, 15 և 5 տարի առանձին։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսս Ուիլյամ Ուլբրիխտ» հոդվածին։