Ռոսս Մակդոնալդ

Ռոսս Մակդոնալդ (անգլ.՝ Ross Macdonald, դեկտեմբերի 13, 1915(1915-12-13)[1][2][3][…], Լոս Գատոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 11, 1983(1983-07-11)[1][2][3][…], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկա-կանադացի գրող Քենեթ Միլարի (անգլ.՝ Kenneth Millar) կեղծանունը։ Առավել հայտնի է մասնավոր դետեկտիվ Լյու Արչերի մասին իր վեպերով, որոնք հեղինակին համաշխարհային ճանաչում են բերել։

Ռոսս Մակդոնալդ
անգլ.՝ Ross Macdonald
Ծնվել էդեկտեմբերի 13, 1915(1915-12-13)[1][2][3][…]
ԾննդավայրԼոս Գատոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանվել էհուլիսի 11, 1983(1983-07-11)[1][2][3][…] (67 տարեկան)
Վախճանի վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Գրական անունRoss Macdonald
Մասնագիտությունգրող, վիպասան և ճարտարապետ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան և Kitchener-Waterloo Collegiate and Vocational School?
Ժանրերդետեկտիվ
ԱնդամակցությունPhi Beta Kappa
Պարգևներ
ԱմուսինՄարգարեթ Միլլար

Կենսագրություն

Քենեթ Միլարը ծնվել է Կալիֆոռնիայի Լոս Գատոս փոքր քաղաքում, մանկությունն ու պատանեկությունը անցկացրել է Կանադայում։ Կանադայում և ԱՄՆ-ում նա ստացել է բարձրագույն կրթություն հումանիտար ոլորտում։ Երեք տարի ծառայել է ռազմածովային նավատորմում, 1951 թվականին դարձել է բանասիրության դոկտոր և դասավանդել անգլերեն։ Նա գրել է սկսել քառասուն տարեկանում։ Ռոսս Մակդոնալդ կեղծանունն առաջին անգամ օգտագործել է 1949 թվականին, երբ թողարկել է իր «Կենդանի թիրախ» վեպը։ Այս վեպում առաջին անգամ հայտնվել է հերոսը` մասնավոր դետեկտիվ Լյու Արչերը, որը հանդես է եկել Մակդոնալդի 18 վեպերում։ Մակդոնալդի ամենահայտնի վեպերից է «Հայրենի քաղաքում» վեպը։

Հանրաճանաչություն

Չնայած գրականագետների բարձր գնահատականին՝ Մակդոնալդի վեպերը հասարակության լայն շրջանում հաջողություն չեն ունեցել։ Գրքի առաջին հատորի (1949) հրատարակման պահից քսան տարի շարունակ, նույնիսկ Հոլիվուդի առաջին մեծության աստղերի մասնակցությամբ բլոկբաստերի թողարկումից հետո (1966) Արչերի մասին վեպերը շարունակում էին տպագրվել փոքր տպաքանակով[Ն 1]: Գրականագետների մեծ մասը դա բացատրում է հեղինակի բարձր ինտելեկտուալ գրական ոճով, մեջբերումների առատությամբ և դասական գրականության ստեղծագործությունների հղումներով, որոնք կարող էին անհասկանալի լինել միջին մակարդակի ընթերցողի համար, ինչպես նաև իր գրքերում հեղինակի հրաժարումը կանանց նկատմամբ դաժանության և բռնության, սեքսի պատկերումից և հատկապես գլխավոր հերոսի ռասայական, էթնիկական և քաղաքական հանդուրժողականության, իր ժամանակաշրջանի հասարակական շարժումներին մարգինալ և անկանխատեսելի աջակցության համար։

Արչերի արկածների մասին վեպերը դրական են գնահատվել նաև խորհրդային գրաքննադատների կողմից, սիրով հրապարակվել են Խորհրդային Միությունում և սոցիալիստական ճամբարի երկրներում[Ն 2]: Լճացման ժամանակաշրջանում կարճ պատմվածքների տեսքով կենտրոնական գրական հրատարակություններում՝ «Օգոնյոկ» և «Ավրորա» ամսագրերում, տպագրվել են միլիոնավոր տպաքանակներով[Ն 3]: Ընդհանուր առմամբ Արչերի մասին կան տասնութ վիպակ և մի շարք պատմություններ, որոնք Մակդոնալդը գրել է 1946-1977 թվականներին, որոնց ճշգրիտ թիվը անհայտ է։ Նրանցից երեքը էկրանավորվել են [7]։

Ստեղծագործություններ Քենեթ (Քեն) Միլլար անունով

Ջո Ռոջերս

  • Death by Water (1945) — «Ջրի թունավորում» [պատմվածք]
  • Find the Woman (1946) — «Փնտրեք կնոջը» [պատմվածք]

Սեմ Դրեյք

  • Trouble Follows Me (1946) (aka Night Train (1955)) – «Դժբախտությունը հետապնդում է ինձ» («Այն գիշերային գնացք է»)
  • The Bearded Lady (1948) - «Մորուքավոր տիկին» [պատմվածք]

Սերիայից դուրս

  • The Dark Tunnel (1944) (aka I Die Slowly (1955)) — «Մութ թունել» («Թունելը մթության մեջ»)
  • Blue City (1947) - «Կոռումպացված քաղաք» («Հայրենի քաղաքում», «Արատավոր քաղաք»)
  • The Three Roads (1948) — «Երեք ճանապարհ»
  • The Sky Hook (1948) [պատմվածք]
  • Shock Treatment (1953) [պատմվածք]

Ստեղծագործություններ Մակդոնալդ անունով

Լու ԱրչերՀիմնական հոդված՝ Լու Արչեր

  • The Moving Target (1949) — «Կենդանի թիրախ»

Ստեղծագործություններ Ջոն Ռոսս Մակդոնալդ անունով

Լու ԱրչերThe Angry Man (1955) — «Զայրացածը» [պատմվածքի սյուժեն օգտագործվել է «Ճակատագրի սուրհանդակները» վեպում

  • The Barbarous Coast (1956) — «Բարբարոս ափ»
  • The Doomsters (1958) — «Ճակատագրի սուրհանդակները»
  • The Galton Case (1959) — «Գալթոնի դեպք»
  • Midnight Blue (1960) — Մենք բոլորս Աստծո աղքատ արարածներ ենք [պատմվածք]
  • The Wycherly Woman (1961) — «Ուիչերլիի գործը»
  • The Zebra-Striped Hearse (1962) — «Գծավոր ականջ»
  • The Chill (1964) — «Դող»
  • The Sleeping Dog (1965) — «Զվարճանալիս մի՛ արթնացեք, քանի դեռ հանգիստ է»[պատմվածք]
  • The Far Side of the Dollar (1965) — «Դոլարի հակառակ կողմը»
  • Black Money (1966) — «Կեղտոտ փողեր»
  • The Instant Enemy (1968) — «Թաքնված թշնամին»
  • The Goodbye Look (1969) — «Հրաժեշտի հայացք»
  • The Underground Man (1971) — «Թաղվածը»
  • Sleeping Beauty (1973) — «Քնած գեղեցկուհին»
  • The Blue Hammer (1976) — «Կապույտ շաղախ»
  • Lew Archer: Private Investigator (1977) — Լու․ մասնավոր դետեկտիվ [7-ը պատմվածքների ժողովածու՝ «Իմ ազգանունը Արչեր է» + 2 պատմվածք).
 * Find the Woman — «Փնտրեք կնոջը» * Gone Girl (The Imaginary Blonde) — «Կորած աղջիկը» * The Bearded Lady - «Մորուքավոր տիկին» * The Suicide (The Beat-Up Sister) — «Ինքնասպանություն» * Guilt-Edged Blonde — «Ոսկե շիկահերը» * The Sinister Habit (The Guilty Ones) — «Վատ սովորություն» * Wild Goose Chase — «Խաբուսիկ գործ» * Midnight Blue — «Մենք՝ բոլորս աղքատներս, Աստծո արարածներ ենք» * The Sleeping Dog — «Մի՛ արթնացեք զվարճանալիս, քանի դեռ հանգիստ է»
  • Strangers in Town (2001) — «Անծանոթները քաղաքում» [3 պատմվածքների ժողովածու].
 * Death by Water — «Ջրի թունավորում» [գլխավոր հերոս՝ Ջո Ռոջերս] * Strangers in Town — «Անծանոթները քաղաքում» * The Angry Man — «Զայրացածը»
  • The Archer Files (2007) — «Ալչերի ֆայլերը» [Ժողովածու].
*12 պատմվածք․ * Find the Woman — «Փնտրե՛ք կնոջը» * Death by Water — «Ջրի թունավորում» [Ջո Ռոջերսի փոխարեն Լու Արչեր] * The Bearded Lady — «Մորուքավոր տիկին» * Strangers in Town — «Անծանոթները քաղաքում»  * Gone Girl (The Imaginary Blonde) — «Կորած աղջիկը» * The Sinister Habit (The Guilty Ones) — «Վատ սովորություն» * The Suicide (The Beat-Up Sister) — «Ինքնասպանություն» * Guilt-Edged Blonde — «Ոսկե շիկահերը» * Wild Goose Chase — «Խաբուսիկ գործ» * The Angry Man — «Զայրացածը» * Midnight Blue — «Մենք՝ բոլորս աղքատներս, Աստծո արարածներ ենք» * he Sleeping Dog — «Զվարճանալիս մի՛ արթնացեք, քանի դեռ հանգիստ է»
  • 11 անավարտ պատմություններ․
 * The 13th Day (1953) — «13-րդ օրը» * Heyday in the Blood (1952) — «Զենիթը արյան մեջ» * Lady Killer (1954) — «Անդիմադրելին» * Little Woman (1954) — «Գրեթե կին» * The Strome Tragedy (1955) - «Ստրոմի ողբերգությունը» * Stolen Woman (1958) — «Առևանգվածը» * Death Mask (1959) — «Մահվան դիմակը» * Change of Venue (1961) — «Նիստը հետաձգվում է» * Do Your Own Time (1963) — «Յուրաքանչյուրին իր ժամկետը» * The Count of Montevista (1964) — «Կոմս Մոնտեվիստա» * 100 Pesos (1965) — «Հարյուր պեսո» * «Դոլարի հակառակ կողմը» վեպի 29-րդ գլուխը  * Archer’s Daughter — «Արչերի դուստրը» [չի հրապարակվել]

Էկրանավորում

  • 1966. Հարփեր (ըստ «Կենդանի թիրախ» վեպի)
  • 1975. Խոնավ բիզնես (ըստ «Վերջին հայացք» վեպի)
  • 1986. Կապույտ քաղաք (ըստ «Հայրենի քաղաքում» վեպի)
  • 1992. Գաղտնիք (ըստ «Վերջին հայացք» վեպի)

Նշումներ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Baker, Robert Allen ; Nietzel, Michael T. Princes of the Realm // Private Eyes: One Hundred And One Knights: A Survey of American Detective Fiction, 1922-1984(անգլերեն). — Bowling Green, OH: Bowling Green State University Popular Press, 1985. — 385 p. — ISBN 0-87972-330-0
  • Marling, William. (2012). «Ross Macdonald (Kenneth Millar) 1915-1983(անգլերեն)» (HTML). Entries. Cleveland, OH: Detnovel.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ