Ռոչ

Ռոչ (խորվ.՝ Roč, գերմ.՝ Rotz, իտալ.՝ Rozzo d'Istria) փոքրիկ հնագույն քաղաք , որը գտնվում է Իստրիա թերակղզու հյուսիս-արևելքում, Իտալիայի Տրիեստ քաղաքից մոտ 50 կմ դեպի հարավ-արևելք։ Ռոչը Խորվաթիայի առաջին տպագիր գրող Յուրի Ժակոնի ծննդավայրն է։

Քաղաք
Ռոչ
խորվ.՝ Roč
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Մակերես3,6 կմ²
ԲԾՄ334 մետր
Բնակչություն187 մարդ (օգոստոսի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ052
Փոստային դասիչ52420[2]
Ռոչ (Խորվաթիա)##
Ռոչ (Խորվաթիա)

Պատմություն

Հռոմեացիների ժամանակ այն հայտնի էր որպես «Կաստրում Ռոտի» (Castrum Rotium) կամ «Ռոցի» ( Rocium): Քաղաքի առաջին վավերագրական հիշատակումը վերաբերվում է 1064 թվականին։ Հին սլավոնական պատմության մեջ քաղաքը հայտնի է այն բանի համար, որ այստեղ 1483 թվականին տպագրվել է առաջին Խորվաթական գիրքը։ Իր պատմության ընթացքում քաղաքը, ինչպես Իստրիայի բոլոր բնակավայրերը, բազմիցս փոխել է իր հովանավորները։ 1064 թվականից մինչև 1209 թվականը գտնվում էր Իստրիայի Մարգրավի տիրապետության ներքո, 1420 թվակից մինչև Վենետիկի հանրապետության անկումը ավստրիացիների դեմ պայքարի անկյունաքարն էր։ Հետագայում քաղաքը դառնում է Իլրիյան նահանգի ինքնավար մարզ, ապա ընկնում է Ավստրիայի կայսրության տարածքում, որտեղ այն մնացել է մինչև 1918 թվականի աշունը։ 1918-1943 թվականներին քաղաքը իտալական պետության մի մասն էր, իսկ 1947 թվականին, Փարիզի խաղաղության ստորագրությունից հետո, դարձավ Հարավսլավիայի հանրապետություն։

Տեսարժան վայրեր

Ռոչ քաղաքը Խորվաթյայի կարեևոր մշակութային կենտրոններից է իր բացառիկ հուշարձանների պատմությամբ և ճարտարապետությամբ։ Քաղաքի տեսարժան վայրերից կարելի է դատել քաղաքյին պատերի լավ պահպանվածության մասին, որը կառուցվել է՝ 1421 թվականին վենետիկյանների կողմից։ Քաղաքի մոտակյքում պահպանվել է Սուրբ Կուտի եկեղեցին, որը կառուցվել է՝ 14-րդ դարում (պատերին կարելի է տեսնել XIII-րդ դարում կատարված փոքրիկ գրություններ)։

Սան Ռոկկոն և Սուրբ Բարդուղեմեոս եկեղեցինները 1494 թվականիան վերանորոգվոլ են իսկ 1746 և 1765 թվականներին կատարվել են փոփոխություններ։ Հարևան Խում քաղաքը «ամենափոքրն է աշխարհում» միանում 7 կմ հեռավորության վրա գտնվող Ալեյա Գլագոլիցային, որը ստեղծվել է ի պատիվ ամենահին տեսակի սլավոնական գրի։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բնակչության հիմնական մասը կազմում էին իտալացիները, ներկայումս մարդիկ, խոսում են իտալերեն, անգլերեն, որը կազմում է քաղաքի բնակիչների միայն փոքր տոկոսը։

Բնակչություն

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալներով Ռոչի բնակիչների թիվը կազմում է 153 բնակիչ։

Բնակչության թիվը[3]
1857186918801890190019101921193119481953196119711981199120012011
1521651881641912122.0301.796149139157162161178146153

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոչ» հոդվածին։