Ռոնի Թեյլոր

Ռոնի Թեյլոր (անգլ.՝ Ronnie Taylor, հոկտեմբերի 27, 1924(1924-10-27)[1], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] - օգոստոսի 3, 2018(2018-08-03)[3][1], Իվիսա, Balearic Islands, Balearic Islands, Իսպանիա)[4][5], անգլիացի կինոօպերատոր[6]։ «Գանդի» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար արժանացել է «Օսկարի»։

Ռոնի Թեյլոր
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 27, 1924(1924-10-27)[1]
Ծննդավայր՝Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Վախճանի թիվ՝օգոստոսի 3, 2018(2018-08-03)[3][1] (93 տարեկան)
Վախճանի վայր՝Իվիսա, Balearic Islands, Balearic Islands, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝
«Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար
IMDb։ID 0853111

Կենսագրություն

Ծնվել է Անգլիայի Համփսթեդ քաղաքում, 1924 թվականի հոկտեմբերի 27-ին[7]։ 1939 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել քոլեջ, որտեղ սկսել է սովորել ռադիոկապ[7]։ 1943 թվականից սկսել է աշխատել որպես օպերատորի օգնական, 1962 թվականին սկսել է ինքնուրույն գործունեությունը։ Օպերատորի օգնականի դերով աշխատել է «Օ՜, ինչ հիասքանչ պատերազմ է», «Բարրի Լինդոն» և «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» ֆիլմերում։ Հայտնի աշխատանքներից են՝ «Ազատության կանչ», «Կորդեբալետ», «Գանդի» ֆիլմերը (ռեժիսոր՝ Ռիչարդ Աթենբորո)։ Թեյլորի վերջին աշխատանքը եղել է 2001 թվականին նկարահանված ռեժիսոր Դարիո Արջենտոյի «Առանց երազների» ֆիլմը, որի նկարահանումներից հետո թոշակի է գնացել[7]։

Կինոօպերատորների բրիտանական միավորման անդամ է[8]։

Ընտրյալ ֆիլմագրություն

  • 1975՝ Թոմմի / Tommy (ռեժիսոր՝ Քեն Ռասել)
  • 1982՝ Գանդի / Gandhi (ռեժիսոր՝ Ռիչարդ Աթենբորո)
  • 1983՝ Բասկերվիլների շունը / The Hound of the Baskervilles (ռեժիսոր՝ Դուգլաս Հիքոքս)
  • 1983՝ Հաղթողներ / Champions (ռեժիսոր՝ Ջոն Իրվին)
  • 1984՝ Բանսարկու / Master of the Game (1 մաս, ռեժիսոր՝ Քևին Քոնոր)
  • 1985՝ Կորդեբալետ / A Chorus Line (ռեժիսոր՝ Ռիչարդ Աթենբորո)
  • 1987՝ Սարսափն օպերայում / Opera (ռեժիսոր՝ Դարիո Արջենտո)
  • 1987՝ Ազատության կանչ / Cry Freedom (ռեժիսոր՝ Ռիչարդ Աթենբորո)
  • 1989՝ Մասնագետներ / The Experts (ռեժիսոր՝ Դեյվ Թոմաս)
  • 1989՝ Սիրո ծով / Sea Of Love (ռեժիսոր՝ Հարոլդ Բեքեր)
  • 1991՝ Փոփքորն / Popcorn (ռեժիսոր՝ Մարկ Հերիեր)
  • 1993՝ Նենգության դարաշրջան / Age of Treason (ռեժիսոր՝ Քևին Քոնոր)
  • 1994՝ Խենթության ստվեր / Shadow Of Obsession (ռեժիսոր՝ Քևին Քոնոր)
  • 1998՝ Օպերայի ուրվականը / Il Fantasma dell’opera (ռեժիսոր՝ Դարիո Արջենտո)

Մրցանակներ և առաջադրումներ

  • «Օսկար» մրցանակի դափնեկիր լավագույն օպերատորական աշխատանքի համար 1983 թվականին Բիլլի Ուիլյամսի հետ «Գանդի» ֆիլմի համար[9]
  • BAFTA մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
    • 1983 թվականին Բիլլի Ուիլյամսի հետ առաջադրվել է «Գանդի» ֆիլմի համար[10]
    • 1988 թվականին առաջադրվել է «Ազատության կանչ» ֆիլմի համար[11]
  • 1982 թվականին Կինոօպերատորների բրիտանական միավորման մրցանակի դափնեկիր Բիլլի Ուիլյամսի հետ «Գանդի» ֆիլմի համար[12]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ