Ռոմեո և Ջուլիետ (ֆիլմ, 1968)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոմեո և Ջուլիետ (այլ կիրառումներ)

«Ռոմեո և Ջուլիետ» (անգլ.՝ Romeo and Juliet, իտալ.՝ Romeo e Giulietta, Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիսեի հիման վրա նկարահանված անգլոիտալական ֆիլմ, Ֆրանկո Ձեֆֆիրելլիի կողմից (1968)։ Արժանանցել է երկու Օսկարի, երեք Ոսկե գլոբուսի և այլ մրցանակների։ Մինչև Ֆրանկո Ձեֆֆիրելլիի կողմից ֆիլմի ստեղծումը արդեն նկարահանված են եղել մոտ 26 ֆիլմեր այդ պիսերի հիման վրա, իսկ 1968 թվականից հետո՝ ևս 15-ը, սակայն ձեֆֆիրելլյան տարբերակը համարվում է դրանցից լավագույնն ու դասականը։

Ռոմեո և Ջուլիետ
անգլ.՝ Romeo and Juliet
Երկիր Միացյալ Թագավորություն
 Իտալիա
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3] և դրամա[1][2]
ՀիմքՌոմեո և Ջուլիետ
Թվական1968
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրանկո Զեֆիրելի[1][4][2][…]
ՊրոդյուսերJohn Knatchbull, 7th Baron Brabourne? և Էնթոնի Հեյվլոք-Ալան
Սցենարի հեղինակFranco Brusati?, Masolino D'Amico? և Ֆրանկո Զեֆիրելի
ԴերակատարներLeonard Whiting?[4][2][3][…], Օլիվիա Հասի[4][3][5], Ռոբերտ Սթիվենս[5], Մայքլ Յորք[3][5], Bruce Robinson?[5], Antonio Pierfederici?[5], Էսմերալդա Ռուսպոլի[5], Roberto Bisacco?[5], Bruno Filippini?[5], Լոուրենս Օլիվիե[5], Ջոն ՄակԻների[4][3][5], Մայլո Օ'Շի[5], Natasha Parry?[5], Pat Heywood?[5], Paul Hardwick?[5], Քիթ Սքիներ[5] և Սալվատորե Բիլլա[6]
ՕպերատորՊասկուալինո դը Սանտիս
ԵրաժշտությունՆինո Ռոտա
ՄոնտաժՌեջինալդ Միլզ
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրPinewood Studios
Տևողություն138 րոպե
Բյուջե850 000 $
Շահույթ38 900 000 $
Ֆրանկո Ձեֆֆիրելլի
Օլիվիա Հասսի
սա առիթ է, որ մոռանաս շրջապատող աշխարհի մասին և տրվես շեքսպիրյան ողբերգության լուսավոր ալիքին... (հանդիսատեսների կարծիք ֆիլմի մասին)[7]

Ֆիլմի առանձնահատկություններ

Ֆիլմը բավականին մոտ է շեքսպիրյան տարբերակին, բացառությամբ որոշ դեպքերի։ 16-ամյա Օլիվիա Հասսի և 17-ամյա Լոենարդ Ուայթինգի համար ֆիլմը դեբյուտային էր դեպի կինո աշխարհ։

Ֆիլմն արժանացավ բավականին դրական գնահատականների՝ կինոքննադատների և, հատկապես, հանդիսատեսի կողմից։

Դերասանների և ռեժիսորի ամենամեծ արժանիքն այն է, որ կենդանի շունչ հաղորդեցին շեքսպիրյան տողերին[8]։ Փորձառու դերասանները հավանաբար չկարողանային այդքան կատարյալ ներկայացնել սերը, անմեղությունն ու կիրքը[9]։

Մամուլում բազմաթիվ անգամ շահարկվեց ֆիլմի բաց տեսարանը գլխավոր հերոսների մասնակցությամբ։ Այս առիթով ռեժիսորն ասել է. «Երբ գնում էք թանգարան, արդյոք գլուխներդ թեքում եք..»[10]

Ֆիլմը բացառիկ են դարձնում դերասանների բնական խաղը, հագուստների ընտրությունը, երաժշտության զուգորդությունը, բնական տեսարանները, որոնք դժվար էին այն ժամանակվա տեխնիկայի պայմաններում և թեթև հումորը, որն առկա է ֆիլմում։

Դերակատարներ

  • Լեոնարդ Ուայթինգ (անգլ.՝ Leonard Whiting)՝ Ռոմեո
  • Օլիվիա Հասսի (անգլ.՝ Olivia Hussey)՝Ջուլիետ
  • Ջոն Մաքիների (անգլ.՝ John McEnery)՝ Մերկուցիո
  • Մայլո Օ՛Շի (անգլ.՝ Milo O’Shea)՝ աբբահայր Լորենցո
  • Պետ Հեյվուդ (անգլ.՝ Pat Heywood)՝ Ջուլիետի ստնտու
  • Ռոբերտ Սթիվենս (անգլ.՝ Robert Stephens)՝ Վերոնայի հերցոգ
  • Մայքլ Յորք (անգլ.՝ Michael York)՝ Տիբալթ
  • Բրյուս Ռոբինսոն (անգլ.՝ Bruce Robinson)՝ Բենվոլիո
  • Պոլ Հորդվիք (անգլ.՝ Paul Hardwick)՝ սինյոր Կապուլետի
  • Նատաշա Պերրի (անգլ.՝ Natasha Parry)՝ սինյորա Կապուլետի
  • Անտոնիո Պիերֆեդերիցի (անգլ.՝ Antonio Pierfederici)՝ սինյոր Մոնտեքի
  • Էսմերալդա Ռուսպոլի (անգլ.՝ Esmeralda Ruspoli)՝ սինյորա Մոնտեքի
  • Ռոբերտո Բիսակո (անգլ.՝ Roberto Bisacco)՝ կոմս Պարիս

Նկարահանող խումբ

Մրցանակներ և անվանակարգեր

  • Օսկար (1969)
    • Լավագույն օպերատորական աշխատանք (Պասկուալինո Դե Սանտիս)
    • Հագուստների լավագույն դիզայն (Դանիլո Դոնաթի)
  • Օսկար անվանակարգ
    • Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր
  • Ոսկե գլոբուս (1969)
    • Լավագույն անգլիալեզու ֆիլմ
    • կանացի ամենախոստումնալից դեբյուտ (Օլիվիա Հասսի)
    • տղամարդու ամենախոստումնալից դեբյուտ (Լեոնարդ Ուայթինգ)
  • Ոսկե գլոբուս անվանակարգ (1969)
    • Լավագույն ռեժիսոր, լավագույն երաժշտություն
  • Премия ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ (1969)
  • BAFTA մրցանակ (1969
    • Հագուստների լավագույն դիզայն (Դանիլո Դոնաթի)
  • անվանակարգ
    • Լավագույն ռեժիսոր, մոնտաժ, երաժշտություն, նկարիչ, երկրորդ պլանի լավագույն դերասան, դերասանուհի
  • Դավիթ դի Դոնաթելլո կինոմրցանակ (1969)
  • Կինոժուռնալիստների իտալական կինոսինդիկատի մրցանակ «Արծաթյա ժապավեն» (1969)
    • Լավագույն ռեժիսոր, երաժշտություն, մոնտաժ, օպերատոր

Փաստեր

  • Մինչև ֆիլմի ստեղծումը, 1960 թվականին Ֆրանկո Ձեֆֆիրելլին հաջողությամբ բեմադրել էր այդ պիեսը լոնդոնյան Օլդ Վիքում (անգլ.՝ Old Vic)։ 1964 թվականին այն բեմադրվել է նաև Վերոնայում, իսկ 1966 թվականին ցուցադրվել է Մոսկվայում[11]։.
  • Նինո Ռոտայի երաժշտությունը, գրված բեմադրությունների համար, հետագայում որոշ փոփոխություններով մտավ ֆիլմի մեջ[12]։.
  • «What Is a Youth» («Ինչ է նշանակում երիտասարդություն») երգը համարվում է ամենաճանաչված երգերից մեկը[13]։
  • Նկարահանումներն իրականացվել են Իտալիայի տարբեր վայրերում։ Տուսկանիայի Սուրբ Պետրոս բազիլիկում նկարահանվեց Ռոմեոյի և Ջուլիետի ամուսնության դրվագը, ինչպես նաև եկեղեցում կատարվող բոլոր դեպքերը։ Գուբբիոում նկարահանվեց Ռոմեոյի առաջին հայտնվելը, ինչպես նաև Մոնտեքիների տան դրվագները, Ռոմեոյի և Տիբալթի մենամարտը և այլ դրվագներ։ Պենցայում նկարահանվեց Կոպուլետիների տան դրվագները, Մերկուցիոյի մենախոսությունը։ Հռոմի մոտ գտնվող Արթենայում նկարահանվեց Կապուլետիների այգու գիշերային դրվագը պատշգամբում[14]։.
  • Ըստ Լեոնարդ Ուայթինգի, բավականին դժվար էր արտասանել շեքսպիրյան տեքստը, քանի որ շատ հանրահայտ արտահայտություններ հանդիսատեսն ավելի շուտ է գլխի ընկնում, քան դերասանները կարտասանեն այն, այդ պատճառով շատ կարևոր էր դրանց ժամանակի արտասանումը, այլապես ազդեցությունն այն չէր լինի[15]։.
  • Լեոնարդը ստիպված էր մի ամբողջ շաբաթ բարձրանալ Ջուլիետի պատշգամբի կողքի ծառը, նախքան կկարողանար համոզել նկարահանող խմբին աստիճաններ ավելացնեն այնտեղ։
  • Ֆրանկո Ձեֆֆիրելլին դերասանների հետ հանդիպեց ևս մեկ անգամ՝ «Հիսուսը Նազարեթից» (Jesus of Nazareth, 1977) ֆիլմի նկարահանման ժամանակ։ Լոուրենս Օլիվյեն խաղաց կույս Մարիամի դերը, իսկ Լոուրենս Օլիվյեն, որը կարդում էր Ռոմեո և Ջուլիետի տեքստը, խաղաց Նիկոդիմի դերը։
  • 2003 թվականին, երբ տոնեցին Ֆրանկո Ձեֆֆիրելլիի 80-ամյակը, Վերոնայի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին 1968 թվականին նկարահանված և քաղաքը հավերժացրած ֆիլմին։ Վերոնայի «Ջուլիետի տուն» թանգարանում ցուցադրվեց ռեժիսորի կողմից նվիրված ցուցանմուշները։ Սենյակներից մեկում տեղադրվեց լեգենդար ամուսնական մահիճն ու գլխավոր հերոսների հագուստները, և ռեժիսորի կողմից ստեղծված մի քանի էսքիզներ։
  • 2014 թվականի աշնանը Օլիվիա Հասսին և Լեոնարդ Ուայթինգը մասնակցեցին բրիտանացի ռեժիսոր Բրյուս Ուեբբի (անգլ.՝ Bruce Webb) «Սոցիալական ինքնասպանություն» (անգլ.՝ Social Suicide) ֆիլմի նկարահանմանը[16]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ