Ռոմելու Լուկակու

Ռոմելու Լուկակու (մայիսի 13, 1993(1993-05-13)[1][2], Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, իտալական Ինտերնացիոնալեի (Ինտեր) և Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Ռոմելու Լուկակու
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՌոմելու Մենամա Լուկակու
Քաղաքացիությունը Բելգիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 13, 1993 (31 տարեկան)
ԾննդավայրԱնտվերպեն, Բելգիա Բելգիա
Հասակ190 սմ
Քաշ101 կիլոգրամ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻնտերնացիոնալե
Համար9
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2009–2011
2011–2014
2012–2013
2013―2014
2014-2017
2017-2019
2019-այժմ
ԲելգիաԱնդերլեխտ
ԱնգլիաՉելսի
  ԱնգլիաՎեստ Բրոմվիչ
  ԱնգլիաԷվերտոն
ԱնգլիաԷվերտոն
ԱնգլիաՄանչեսթեր Յունայթեդ
ԻտալիաԻնտեր
73 (33)
10 (0)
35 (17)
31 (15)
110 (53)
66 (28)
41 (28)
Ազգային հավաքական
2008
2011
2009
2010-այժմ
ԲելգիաԲելգիա (մինչև-15)
ԲելգիաԲելգիա (մինչև-18)
ԲելգիաԲելգիա (մինչև-21)
Բելգիա Բելգիա
4 (1)
1 (0)
5 (1)
86 (53)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Երիտասարդական կարիերա

Բրյուսելի երիտասարդական թիմում հանդես գալով, Լուկակուն ունեցավ պարզապես հիանալի արդյունք, 68 գոլ 68 խաղում։ 2006- ից 2009 թվականներին Անդերլեխտի կազմում հանդես գալով 88 խաղում խփել է 121 գոլ։

Չնայած նրան որ նա ընդամենը 15 տարեկան էր, Ռոմելուն 17 խաղերի ընթացքում հարվածել էր 26 գոլ այն ֆուտբոլիստների դարպասը, ովքեր իրենից չորս տարի մեծ էին։ Իր հրաշալի արդյունքների շնորհիվ նա սկսել է գրավել այնպիսի թիմերի ուշադրությունը, ինչպիսիք էին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն, «Միլան»-ը և «Արսենալ»-ը։

«Անդերհելթ»

Լուկակուն իր դեբյուտն անց կացրեց բելգիական չեմպիոնատի դիվիզաներից մեկում,2009 թվականի մայիսի 24-ին` «Ստանդարդա»-ի դեմ խաղում, դուրս գալով խաղադաշտ և փոխարինելով պաշտպան Վիկտոր Բերնանդեսին։ Խաղից տասնմեկ օր անց նա կնքեց իր առաջին պաշտոնական պայմանագիրը մինչև 2012 թվականը։ Լուկակուն դարձավ ակումբի մշտական խաղացողներից 2009/10 մրցաշարում և խփեց առաջին գոլն ակումբում «Զյուլտե-Վերեգեմ» ակումբի դեմ խաղում։ Նա ավարտեց այդ սեզոնը որպես Բելգիայի չեմպիոնատի լավագույն ռմբարկու։

Լուկակուն մասնակցել է նաև Եվրո Լիգային, որի ժամանակ մրցակցի դարպասն է ուղարկել չորս գնդակ։

«Չելսի»

2011 թվականի օգոստոսի 6-ին Չելսին և Անդերհելթը իրենց պաշտոնական էջերում հայտարերցին ֆուտբոլիստի տեղափոխության մասին դեպի «Չելսի», որտեղ նա ստացավ 18 համարի մարզաշապիկը։ Օգոստոսի 27-ին Լուկակուն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ նոր թիմի կազմում, «Նորվիչ Սիթի»-ի դեմ խաղում։

Բելգիացին կարողացավ թիմի հետ միասին հաղթել Անգլիայի գավաթը։

«Վեսթ Բրոմվիչ Ալբիոն»

2012 թվականի օգոստոսի 10-ին Լուկակուն վարձակալությամբ տեղափոխվեց «Վեսթ Բրոմվիչ Ալբիոն» , որտեղ անց կացրեց 2012/13 մրցաշրջանը։ Ակումբ տեղափոխվելուց ութ օր անց անցկացրեց իր դեբյուտը, դուրս գալով խաղադաշտ 77-րդ րոպեին «Լիվերփուլ»-ի դեմ խաղում, որի ժամանակ նկատվեց խփած գոլի շնորհիվ։

2013 թվականի հունվարի 12-ին ձևակերպեց առաջին դուբլը Պրեմիեր Լիգայում` «Րեդինգա»-ի դեմ խաղում։

«Էվերթոն»

2013 թվականի դեպտեմբերի 21-ին Լուկակուն անցկացրեց իր դեբյուտը «Էվերթոն»-ի կազմում, «Վեսթ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում, որի ժամանակ խփեց հաղթական գոլ խաղի ավարտից հինգ րոպե առաջ։

Սկզբում Ռոմելուն տեղափոխվել էր ակումբ վարձատվությամբ, իսկ 2014 թվականի հուլիսի 30-ին կնքեց պաշտոնական պայմանագիր ակումբի հետ հինգ տարի ժամկետով։ Տրանսֆերն արժեցավ 28 մլն ֆունտ։ Ֆուտբոլիստը սկսեց խաղալ արդեն «10» համարի ներքո։

«Մանչեսթեր Յունայթեդ»

2017 թվականի հուլիսի 8-ին Լուկակուն հայտարարեց իր տեղափոխության մասին դեպի «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ արդեն հուլիսի 10-ին նա պաշտոնապես դարձավ Յունայթեդի ֆուտբոլիստ։ Ֆուտբոլիստի տրանսֆերը կազմեց 75 մլն եվրո ֆունտ գումարած 15 մլն եվրո բոնուսի տեսքով։ Ակումբում նա սկսեց հանսդես գալ «9» համարի ներքո։

Կարիերան հավաքականում

Մինչև 21 տարեկանների հավաքականում առաջին անգամ դեբյուտն անց է կացրել Սլովակիայի դեմ խաղում, որի ժամանակ հարվածեց գոլ։

2010 թվականի նոյեմբերի 17-ին Լուկակուն դարձավ հաղթական դուբլի հեղինակ Ռուսաստանի դեմ խաղում։

2018 թվականի հունիսի 6-ին Լուկակուն պաշտոնապես ճանաչվեց Բելգիայի պատմության լավագույն ռմբարկու։

ԱԱ-ի ժամանակ Լուկակուն վեց խաղերում հարվածել է չորս գնդակ, իսկ հավաքականը մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը։

Խաղաոճը

Լուկակուն կենտրոնական հարձակվող է։ Խաղում է ձախ ոտքով, ընդգծվում է ֆիզիկական ուժով, որը նրան հնարավորություն է տալիս ավելի էֆեկտիվ պայքարել խաղի ժամանակ, նաև նկատվում է մեծ արագությամբ։

Անձնական կյանքը

Լուկակուն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ռոժե Լուկակուի որդին է։ Նրա կրտսեր եղբայր Ժորդանը հանդես է գալիս «Լացիո»-ում։

Ռոմելուն ունի բակալավրի դիպլոմ տուրիզմի բաժնից։ Բացի դրանից նա տիրապետում է տարբեր լեզուների` անգլերեն, ֆրանսերեն, հոլանդերեն և իսպաներեն։

Մանկուց նրա կուռքերն էին Դիձե Դրոգբան և բրազիլացի հարձակվող Ադրիանոն։

Ակումբային վիճակագրություն

2017 թվականի հուլիսի 10 [3]-ի դրությամբ
ԵլույթներԼիգաԵրկրի գավաթԼիգայի գավաթԵվրագավաթներԱյլ[4]Ընդհանուր
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԽաղերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Անդերլեխտ ՖԱՖուտբոլի Բելգիայի առաջնություն2008/09100000000010
2009/1033151000114004519
2010/201137162000114005020
2011/2012220000000022
Ընդհանուր73333000228009841
ՉելսիՊրեմիեր Լիգա (Անգլիա)2011/128010300000120
2013/14200000001030
Ընդհանուր10010300010150
Վեստ Բրոմվիչ Ալբիոն Պրեմիեր Լիգա (Անգլիա)2012/133517201000003817
Ընդհանուր3517201000003817
Էվերթոն ՖԱ  Պրեմիեր Լիգա (Անգլիա)2013/20143115111000003316
Ընդհանուր3115111000003316
Էվերթոն ՖԱ Պրեմիեր Լիգա (Անգլիա)2014/153610221098004820
2015/163718336400004625
2016/173725111000003926
Ընդհանուր110536684980013371
Մանչեսթեր Յունայթեդ ՖԱ Պրեմիեր Լիգա (Անգլիա)2017/18000000000000
Ընդհանուր000000000000
Ամբողջ կարիերա259118137134321610318145

Միջազգային վիճակագրություն

2014 թվականի նոյեմբերի 12 [5]-ի դրությամբ
ՀավաքականՄրցաշրջանԸնկերականԱռաջնություններԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Բելգիա2010424082
2011302050
2012411051
2013503282
20145561116
Ընդհանուր կարիերայի ընթացքում2181633711

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմելու Լուկակու» հոդվածին։