Ռոման Բերեզովսկի

հայ ֆուտբոլիստ

Ռոման Անատոլիի Բերեզովսկի (օգոստոսի 5, 1974(1974-08-05)[1][2][3][…], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսազգի հայկական նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել ռուսական «Դինամո Մոսկվա» ֆուտբոլային ակումբում և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ որպես դարպասապահ։

Ռոման Բերեզովսկի
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՌոման Անատոլիի Բերեզովսկի
Քաղաքացիությունը Հայաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 5, 1974 (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ196 սմ
Քաշ85 կգ
ԴիրքԴարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԴինամո Մոսկվա
Համարդարպասապահների մարզիչ
Պատանեկան կարիերա
1991 - 1992 Հայաստան Կոշկագործ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1992ՀայաստանՍյունիք13 (-30)
1993Կոսմոս-Կիրովեց15 (-30)
1994 - 2000ՌուսաստանԶենիթ123 (-119)
1994 - 2000Ռուսաստան Զենիթ 218 (-15)
1995Ռուսաստան Սատուրն-19913 (-5)
2001ՌուսաստանՏորպեդո Մոսկվա19 (-26)
2002 - 2005ՌուսաստանԴինամո Մոսկվա88 (-103)
2006 - 2011ՌուսաստանԽիմկի175 (-211)
2012 -ՌուսաստանԴինամո Մոսկվա19 (-22)
Ազգային հավաքական
1996 -Հայաստան83 (-131)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13 սեպտեմբեր 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15 հոկտեմբեր 2014

Ակումբային կարիերա

Ռոման Բերեզովսկին իր կարիերան սկսել է Երևանի «Կոշկագործ» (հետագայում՝ «Շենգավիթ») ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1991 թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարին։ Հայաստանի անկախացումից հետո՝ 1992 թ.-ին, «Շենգավիթ» թիմի կազմում մասնակցել է Հայաստանի անդրանիկ առաջնությանը։ 1992 թ. ամռանը տեղափոխվել է «Սյունիք», որտեղ հանդես է եկել մինչև տարեվերջ։ Պատերազմի և ֆինանսական ծանր պայմանների պատճառով «Սյունիք» ֆուտբոլային ակումբը 1993 թ. հրաժարվել է մասնակցել առաջնությանը և լուծարվել է, իսկ Ռոման Բերեզովսկին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ 1993 թ.-ին հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Կոսմոս-Կիրովեց» թիմում, որը մասնակցում էր Ռուսաստանի 2-րդ խմբի առաջնությանը։ 1994 թ.-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», որտեղ հանդես է եկել մինչև 2000 թ. ավարտը։ Այդ ընթացքում 1997 թ.-ին ճանանչվել է Ռուսաստանի լավագույն դարպասապահ, իսկ 1998 թ. դարձել Ռուսաստանի գավաթակիր։

2001 թ.-ին տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո»։ Մեկ տարի անց տեղափոխվել է Մոսկվայի մեկ այլ ակումբ՝ «Դինամո», որտեղ հանդես է եկել մինչև 2005 թ.-ի ավարտը։ 2006 թ. տեղափոխվել է մերձմոսկովյան «Խիմկի»։ 2012 թ. փետրվարին վերադարձել է Մոսկվայի «Դինամո», որտեղ հանդես է գալիս մինչ այժմ։

Ռոման Բերեզովսկին «Լև Յաշինի» ակումբի անդամ է։

Ազգային հավաքական

1994 թ. Ռոման Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական և սեպտեմբերի 6-ին մասնակցել Բելգիայի դեմ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ երիտասարդական հավաքականում մասնակցել է 8 հանդիպման։

Ռոման Բերեզովսկին իր նորամուտը ազգային հավաքական նշել է 1996 թ. օգոստոսի 31-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ Երևանյան խաղին։ Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս ( 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է (71 խաղ)։

Պարգևներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Բերեզովսկի» հոդվածին։