Ռոզենբորգ

Ռոզենբորգ (Rosenborg), Դանիայի թագավորների նախկին նստավայրը, կառուցված 1606-1624 թթ. Կոպենհագենի ծայրամասում Քրիստիան IV թագավորի հրամանով։Ֆլամանդացի Հանս Ստենվինկել Կրտսերը շենքի նախագիծը կազմել է վերածննդի ոճով։ Ամենից գեղեցիկ զարդարված էր հանսիսությունների սրահը, որտեղ անցկացվում էին հանդիսավոր արարողություններ և թագավորական հանդիսություններ։ Ամրոցի շուրջը տարածվում էր Royal Garden շքեղ պարտեզը, որն ընդունում էր տարեկան 2,5 միլիոն զբոսաշրջիկ։ Սա Դանիայի մայրաքաղաքի ամենահայտնի զբոսայգին է։

Բնակավայր
Ռոզենբորգ
ԵրկիրԴանիա Դանիա
Հիմնադրված է1606 թ.
ԲԾՄ7 մետր
Փոստային դասիչ1350
Պաշտոնական կայքkongernessamling.dk/rosenborg/(դան.)(անգլ.)(գերմ.)(չին.)(ֆր.)(իտալ.)(ռուս.)(իսպ.)
Ռոզենբորգ (Դանիա)##
Ռոզենբորգ (Դանիա)

1710 թվականին Դանիայի թագավոր Ֆրեդերիկ IV-ը, որը սկսեց մի քանի պալատներ կառուցել ավելի թեթեւ բարոկկո ոճով, իր ընտանիքի հետ լքեց Ռոզենբորգ ամրոցը ։Դրանից հետո դանիացի թագավորները ամրոց վերադարձան միայն երկու անգամ` Քրիստեսբորգի վերանորոգման ժամանակ և 1801 թվականին, Կոպենհագենի ճակատամարտի ժամանակ։1838 թվականից ի վեր Ռոզենբորգ այգին (Rosenborg Castle) բաց է հանրության համար։ Այստեղ ներկայացված են դանիական թագավորների գեղարվեստական և պատմական հավաքածուները, ինչպես նաև Դանիայի թագավորական ռեգալիան (շքանշան, տարբերանշան)։

Պատկերասրահ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզենբորգ» հոդվածին։

Արտաքին հղումներ