Ռոզալինդ Ֆրանկլին

Ռոզալինդ Ֆրանկլին (անգլ.՝ Rosalind Franklin, հուլիսի 25, 1920(1920-07-25)[1][2][3][…] կամ 1921[4], Նոթինգ Հիլ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] - ապրիլի 16, 1958(1958-04-16)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի կենսաֆիզիկոս և գիտնական, ուսումնասիրել է ԴՆԹ-ի կառուցվածքը։

Ռոզալինդ Ֆրանկլին
անգլ.՝ Rosalind Franklin
Ծնվել էհուլիսի 25, 1920(1920-07-25)[1][2][3][…] կամ 1921[4]
Նոթինգ Հիլ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]
Մահացել էապրիլի 16, 1958(1958-04-16)[1][2][3][…]
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
բնական մահով
ԳերեզմանWillesden Jewish Cemetery[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազգությունհրեա
Մասնագիտությունքիմիկոս, մոլեկուլային կենսաբան, ֆիզիկոս, կենսաքիմիկոս, կենսաֆիզիկոս, բյուրեղագիր, համալսարանի դասախոս, գենետիկ և կենսաբան
Հաստատություն(ներ)Լոնդոնի թագավորական քոլեջ[6][3] և Բիրքբեք, Լոնդոնի համալսարան[6][3]
Գործունեության ոլորտՌենտգենյան ճառագայթների դիֆրակցիա[6][3]
Ալմա մատերՔեմբրիջի համալսարան (1945)[6][7], Սբ Պետրոսի աղջկական դպրոց (1938)[6][7], Նյունհեմի քոլեջ (1941)[5][7] և Norland Place School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1945)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[3], բրիտանական անգլերեն[1][3] և անգլերեն[8]
Եղել է գիտական ղեկավարJohn Thomas Finch?
Հայտնի աշակերտներJohn Thomas Finch?[9][7] և Raymond Gosling?[7]
Պարգևներ
ՀայրԷլիս Արթուր Ֆրանկլին[6]
 Rosalind Franklin Վիքիպահեստում

Ռոզալինդ Ֆրանկլինը հայտնի է իր ԴՆԹ-ի կառուցվածքի մասին եզրակացությամբ, որը հետագայում հաստատվել է։ Աշխատել է Քեմբրիջի համալսարանում։ ԴՆԹ-ի մասին ուսումնասիրությունը ավարտելուց հետո ուսումնասիրություններ է կատարում նաև ծխախոտի բնագավառում (ուսումնասիրել է ծխախոտի մոզաիկա և պոլիոմիելիտա վիրուսները)։ Մահացել է 1958 թվականին ձվարանի քաղցկեղից։ 4 տարի անց նոլկլեինային թթուների ուսումնասիրման համար նրա գործընկերներն արժանացել են Նոբելյան մրցանակի։

Կենսագրություն

Ռոզալինդ Ֆրանկլինը ծնվել է 1920 թվականի հուլիսի 25-ին Լոնդոնի Նոթթինգ Հիլլ շրջանում, հարուստ և ազդեցիկ հրեաների ընտանիքում[10][11][12]։ Նրա հայրը եղել է բանկիր Արթուր Ֆրանկլին (1894-1964), իսկ մայրը՝ Մուրիել Ֆրանկլին (1894-1976)։ Ռոզալին Ֆրանկլին տանը եղել է երկրորդ երեխան, ավագ դուստրը։ նախարար և դարձել է առաջին հրեան, ով աշխատել է բրիտանական կառավարությունում (նախարարների կաբինետում)[13]։

Ռոզալինդ Ֆրանկլինի մորաքույրը՝ Հելեն Քերոլին Ֆրանկլիլնը, ամուսանցել էր Նարման դե Մատտոս Բենտվիչեմի հետ, ով եղել է Մեծ Բրիտանիայում ենթամանդատային Պաղեստինի գլխավոր դատախազը[14]։ Նա եղել է արհմիութենական կազմակերպության ակտիվ անդամ և պայքարել է կանանց ընտրության իրավունքի համար։ Հետագայում նա դարձել է Լոնդոնի կոմսության խորհրդարանի անդամ[15]։

Ռոզալին Ֆրանկլինը սովորել է Սուրբ Պողոսի անվան և St Paul's Girl's School աղջիկների մասնավոր դպրոցում[16][17]։ 1938 թվականին ուսումը շարունակում է Քեմբրիջի համալսարանում։ 1941 թվականին ավարտում է համալսարանը։ 1945 թվականին ստացել է գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռոզալինդ Ֆրանկլինը տեղափոխվում է Ֆրանսիա և այնտեղ զբաղվում ուսումնասիրություններով։ Մահացել է 1958 թվականին ձվարանի քաղցկեղից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզալինդ Ֆրանկլին» հոդվածին։