Ռոբերտ Սկով

Ռոբերտ Սկով (դան․՝ Robert Skov, մայիսի 20, 1996(1996-05-20)[1][2], Մարբելյա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[3]), դանիացի ֆուտբոլիստ, «Հոֆենհայմ» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասնակից։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020-ի կիսաեզրափակչի մասնակից։

Ռոբերտ Սկով
ՔաղաքացիությունըԴանիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 20, 1996(1996-05-20)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրՄարբելյա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[3]
Հասակ183 սանտիմետր
Քաշ79 կիլոգրամ
Դիրքհարձակվող

Ակումբային կարիերա

Սկովը կարիերան սկսել է «Սիլկեբորգ» ակումբում։ 2013 թվականի մայիսի 16-ին «Միդտյուլանի» դեմ խաղում նորամուտն է նշել Դանիայի Սուպերլիգայում[4]։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը իջել է երկրորդ դիվիզիոն, սակայն մեկ տարի անց հետ է վերադարձել։ 2014 թվականի հոկտեմբերի 19-ին «Միդտյուլանի» դեմ խաղում Սկովը խփել է իր առաջին գոլը «Սիլկեբորգի» կազմում[5]։ Սկովը 2018 թվականի սկզբին տեղափոխվել է «Կոպենհագեն»։ Փետրվարի 10-ին «Ռաներսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։ Փետրվարի 25-ին «Օդենսեի» դեմ խաղում Ռոբերտը իր առաջին գոլն է խփել «Կոպենհագենի» կազմում[7]։ Հոկտեմբերի 4-ին ֆրանսիական «Բորդոյի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում աչքի է ընկել խփած գոլով[8]։ Մրցաշրջանի արդյունքներով Սկովը օգնել է ակումբին հաղթել առաջնությունում, իսկ ինքը 29 գոլով դարձել է նրա լավագույն ռմբարկուն։

2019 թվականի ամռանը Սկովը տեղափոխվել է գերմանական «Հոֆենհայմ»։ Տրանսֆերի գումարը կազմել է 10 միլիոն եվրո[9]։ Օգոստոսի 18-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում նորամուտն է նշել Գերմանիայի Բունդեսլիգայում[10]։ Նոյեմբերի 1-ին « Պադերբորն 07-ի» դեմ խաղում Ռոբերտը խփել է իր առաջին գոլը «Հոֆենհայմի» կազմում[11]։

Միջազգային կարիերա

2016 թվականին Սկովը Դանիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում մասնակցել Է ՀԱՀ-ի[12], Բրազիլիայի[13] և Նիգերիայի թիմերի դեմ խաղերին[14]։ Աֆրիկացիների դեմ խաղում Ռոբերտը դարձել է գոլի հեղինակ։

2019 թվականի հունիսի 10-ին Վրաստանի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Սկովը նորամուտն է նշել Դանիայի հավաքականի կազմում[15]։

2019 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Սկովը Իտալիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Գերմանիայի հավաքականի[16], Ավստրիայի[17] և Սերբիայի[18] հավաքականների դեմ խաղերին։ Գերմանացիների դեմ խաղում Ռոբերտն աչքի է ընկել խփած գնդակով։

Նույն թվականի սեպտեմբերի 5-ին Ջիբրալթարի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[19]։

Գոլեր Դանիայի հավաքականի կազմում (մինչև 23)

#ԱմսաթիվտեղՀակառակորդհաշիվարձյունքՄրցույթ
1.2016 թվականի օգոստոսի 7Ազգային մարզադաշտ, Բրազիլիա, ԲրազիլիաՖուտբոլ1:01:0Օլիմպիական խաղեր 2016

Ձեռքբերումներ

Թիմային

 Դանիա «Կոպենհագեն»

  • Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2018/2019

Անհատական

  • Դանիայի առաջնության լավագույն ռմբարկու (29 գոլ)՝ 2018/2019

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Սկով» հոդվածին։