Ռոբերտ Ռոդրիգես

Ռոբերտ Անտոնի Ռոդրիգես (անգլ.՝ Robert Anthony Rodriguez ծնվել է 1968 թվականի հունիսի 20–ին, Սան Անտոնիոյում (Տեխաս, ԱՄՆ))՝ ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր և կոմպոզիտոր։ «Լավագույն ռեժիսոր»՝ «Սատուրն» մրցանակի անվանակարգում։ Հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ Մեղքերի քաղաքը, Հանդուգնը, Չորս սենյակներ, Մայրամուտից մինչև լուսաբաց, Ֆակուլտետ, Մաչետե, ինչպես նաև լրտեսների երեխաների մասին ֆիլմերի շարքով, որը բաղկացած է չորս մասից՝ «Լրտեսների երեխաները», «Լրտեսների երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին», «Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է», «Լրտեսների երեխաները 4D»։

Ռոբերտ Ռոդրիգես
անգլ.՝ Robert Rodriguez
Ծնվել էհունիսի 20, 1968(1968-06-20)[1][2][3] (56 տարեկան)
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[4]
ԿրթությունMoody College of Communication?, Օսթինի տեխասյան համալսարան, St. Anthony Catholic High School? և St. Anthony Catholic School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, երաժիշտ, օպերատոր-բեմադրիչ, կոմպոզիտոր, մոնտաժող, կինոդերասան, կինոօպերատոր, նկարիչ-բեմադրող և ռեժիսոր
ԱմուսինԷլիզաբեթ Ավելլան
Պարգևներ
IMDbID ID 0001675
troublemakerstudios.com

Ռոբերտ Ռոդրիգեսը հաճախ համագործակցել է Քվենտին Տարանտինոյի հետ, նրանք նույնիսկ եղել են մոտ ընկերներ[6]։

Կենսագրություն

Ծնվել է 1968 թվականի հունիսի 20–ին, Սան Անտոնիոյում (Տեխաս, ԱՄՆ) մեքսիկական ծագմամբ ամերիկացիների բազմազավակ ընտանիքում, (10 երեխա)։ Մայրը բուժքույր, հայրը՝ գործակատար։1991 թվականին նա, ստացել է 3000 $ բժշկական փորձերի համար և համագործակցել է իր ընկերոջ՝ Կարլոս Գալարդոյի հետ (ով ավելացրել է 4 000 $ վաճառելով հողատարածքը), 14 օրվա ընթացքում դուրս է եկել «Երաժիշտ» ֆիլմը իսպանական լեզվով։ ICM–ի ղեկավարությունը տեսնելով ֆիլմը, 1993 թվականին Ռոբերտի հետ կնքել է պայմանագիր։

Շուտով դուրս է եկել «Հանդուգնը» ֆիլմը, հոլիվուդյան հարմարվողականությամբ։ Դրանից առաջ Ռոբերտը հանդիպել է ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի հետ։ «Հանդուգնը» ֆիլմի վերջին դրվագի նկարահանումից հետո, ռեժիսորները սերտորեն շփվել են և մասնակել համատեղ ծրագրերի (որպես համառեժիսորներ «Չորս սենյակում» և «Գրինդհաուս» ֆիլմերում)։ Նրանք ունեն յուրահատուկ հարաբերություններ։

«Քաղաքի մեղքեր» ֆիլմը պատճառ հանդիսացավ, որ Ռոբերտը դառնա միակ ռեժիսորը, ով ինքնակամ լքել է Ամերիկայի ռեժիսորների գիլդիան (ԱՌԳ)։

Ռոբերտ Ռոդրիգեսը ամուսնացել է Էլիզաբեթ Ավելլանի հետ, ով նույնպես ծնվել է բազմազավակ ընտանիքում։ Բազմաթիվ նախագծերից հրաժարվել են անձնական կյանքի պատճառով։ Ռոբերտը և Էլիզաբեթը ունեցել են հինգ երեխա, չորսը՝ որդի, Ռոկետ Վալենտինո (ծնվել է՝ 14.09.1995), Ռեյսեր Մակսիմիլիանո (ծնվել է՝16.04.1997), Ռեբել Անտոնիո (ծնվել է՝ 1999), Ռոուգ Հոակիմը, և դուստր Ռիաննոն Էլիզաբեթ (ծնվել է՝ 08.12.2005)[7]։ 2008 թվականին զույգը բաժանվել է։ Այժմ Ռոբերտը ապրում է Օսթինում, Տեխասում և շարունակում է ֆիլմեր նկարահանել։

Ֆիլմագրություն

2015 թվականի աշնանը հայտարարվեց, որ Ջեյմս Կեմերոնը Battle Angel ֆիլմի պրոդյուսերն է, իսկ ֆիլմը որպես ռեժիսոր նկարահանել է Ռոբերտ Ռոդրիգեսը[8]։

ՏարիՖիլմՊաշտոնական անունԴեր
1991«Հիվանդը գլխի վրա»Bedheadռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր
1992«Երաժիշտը»El Mariachiռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1994«Ճանապարհորդներ»Roadracersռեժիսոր, սցենարիստ
1995«Հանդուգնը»Desperadoռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1995«Չորս սենյակները»Four Roomsռեժիսոր, սցենարիստ / The Misbehavers)
1996«Մայրամուտից մինչև լուսաբաց»From Dusk Till Dawnռեժիսոր, գործադիր պրոդյուսեր
1998«ֆակուլտետ»The Facultyռեժիսոր, պրոդյուսեր
1999«Մայրամուտից մինչև լուսաբաց 2՝ Տեխասի արյունոտ փողերը»From Dusk Till Dawn 2: Texas Blood Moneyգործադիր պրոդյուսեր
2000«Մայրամուտից մինչև լուսաբաց 3։ Աղջիկ դահիճը»From Dusk Till Dawn 3: The Hangman’s Daughterգործադիր պրոդյուսեր, սցենարիստ
2001«Լրտեսների երեխաները»Spy Kidsռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր
2002«Լրտեսների երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին»Spy Kids 2: Island of Lost Dreamsռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր
2003«Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է»Spy Kids 3-D: Game Overռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր
2003Del Castillo: Liveռեժիսոր
2003«Մի անգամ Մեքսիկայում»Once Upon a Time in Mexicoռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր
2004«Սպանել Բիլլին․ ֆիլմ 2»Kill Bill: Vol. 2կոմպոզիտոր
2005«Քաղաքի մեղքերը»Sin Cityռեժիսոր, կոմպոզիտոր
2005«Շնաձուկ տղայի և Լավա աղջկա արկածները»The Adventures of Sharkboy and Lavagirl 3-Dռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր
2007«Սարսափ մոլորակը»Planet Terrorռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, օպերատոր
2007«Մահվան ապացույց»Death Proofպրոդյուսեր
2009«Ցանկությունների քար»Shortsռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, օպերատոր
2010«Գիշատիչ կենդանին»Predatorsսցենարիստ, պրոդյուսեր
2010«Մաչետե»Macheteռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, օպերատոր
2011«Լրտեսների երեխաները 4D»Spy Kids 4: All the Time in the Worldռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, օպերատոր
2013«Սպանել Մաչետեով»Machete Killsռեժիսոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր, օպերատոր
2014«Մեղքերի քաղաք 2՝ կին, ում համար արժե սպանել»Sin City: A Dame to Kill Forռեժիսոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր, օպերատոր, մոնտաժող
2014«Lucha Underground»Lucha Undergroundռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2014«Մայրամուտից մինչև լուսաբաց՝ սերիալ»From Dusk Till Dawn: The Seriesռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2018«Ալիտա՝ մարտական ангел»Alita: Battle Angelռեժիսոր, պրոդյուսեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ռոդրիգես» հոդվածին։