Ռոբերտ Աթայան

հայ երաժշտագետ, կոմպոզիտոր

Ռոբերտ Արշակի Աթայան (նոյեմբերի 20, 1915(1915-11-20)[1], Թեհրան, Իրան - մարտի 5, 1994(1994-03-05) կամ մարտի 4, 1994(1994-03-04), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, թաղված է Երևանում[2]), հայ երաժշտագետ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։

Ռոբերտ Աթայան
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 20, 1915(1915-11-20)[1]
Թեհրան, Իրան
Երկիր Իրան,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էմարտի 5, 1994(1994-03-05) (78 տարեկան) կամ մարտի 4, 1994(1994-03-04) (78 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Ժանրերակադեմիական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1941)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան[1]
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]

Հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Արշակ Աթայանի որդին է, Ռաֆայել և Արմեն Աթայանների եղբայրը։

Կենսագրություն

1941 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1944 թվականից դասավանդել Է նույն կոնսերվատորիայում (երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր՝ 1977 թվականից)։

Ուսումնասիրել է հայկական ժողովրդական և միջնադարյան երաժշտությունը, խազային նոտագրությունը, կազմել և խմբագրել Կոմիտասի երկերի ակադեմիական հրատարակությունը, գրել կամերային գործիքային և վոկալ երկեր, մշակել ժողովրդական և գուսանական երգեր, միջնադարյան մեղեդիներ[3][4][5]։

Երկեր

  • Քրդական ժողովրդական երգեր = Курдские народные песени. Ջաուարի Նուր, Աթայան Ռոբերտ Արշակի, Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա, Արվեստի ինստիտուտ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1983։
  • Երգեր առանց նվագակցության։ Հավասի, գուսան, Մանուկյան Մանուկ Թորոսի, Աթայան Ռոբերտ Արշակի, Երևան, «Սովետական գրող», 1983։
  • Կոմիտասական Հ. 2.: Աթայան Ռոբերտ Արշակի, Գյոդակյան Գևորգ Շմավոնի, Արվեստի ինստիտուտ ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիա, Երևան, ԳԱ հրատարակչություն, 1981։
  • Քրդական ժողովրդական երգարվեստը = Курдское народное песенное искусство: Ջաուարի Նուրե Հաջիի, Աթայան Ռոբերտ Արշակի, Արվեստի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1976։
  • Ժողովրդական երաժշտության ուսումնասիրումը, տարածումն ու հավաքումը Հայաստանում = Собрание, изучение и пропаганда народной музыки в Армении: (Կոմպոզիտորների միության պլենումի նյութերը) / Հայաստանի կոմպոզիտորների միություն., Հայաստանի կոմպոզիտորների միություն | Աթայան, Ռոբերտ Արշակի, 1915-1994 [խմբ.] | Բրուտյան, Մարգարիտ Արամի, 1922-2002 [խմբ.] | Հայաստանի Կոմպոզիտորների միության պլենում, Երևան, «Հայաստան», 1973։
  • Alexander Spendiaryan: [About composer] / A. I. Shahverdyan; Edt.: R. Atayan; Trl.: S. Seferyan.Yerevan, Hayastan, 1971.
  • Ալեքսանդր Սպենդիարյան։ [Կոմպոզիտորի մասին]։ Շահվերդյան Ալեքսանդր Իսահակի, Աթայան Ռոբերտ Արշակի, Երևան, «Հայաստան», 1971։
  • Երկերի ժողովածու։ Հատոր ։ Կոմիտաս, Աթայան Ռոբերտ Արշակի, Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա, Երևան, «Սովետական գրող», 1969։
  • Երաժշտության դասավանդման մեթոդիկա։ Ձեռնարկ միջնակարգ դպրոցների երաժշտության ուսուցիչների համար։ Մազմանյան Մարտին Սարգսի, Աթայան Ռոբերտ Արշակի, Երկրորդ լրացված և բարեփոխված հրատարակչություն, Երևան, «Լույս», 1969։
  • Գուսան Հավասի։ (Կյանքը և ստեղծագործությունը)։ Աթայան Ռոբերտ Արշակի, Միքայելյան Պ. Երևան, Հայպետհրատ, 1963։
  • Երաժշտության տարրական տեսություն։ Դասագիրք երաժշտ. դպր. և ուսումնարանների համար։ Աթայան Ռոբերտ Արշակի, Տեր-Մարտիրոսյան Տիգրան Գևորգի, Երևանի պետական կոնսերվատորիա, Կոմիտասի անվան Երաժշտւթյան տեսության և կոմպոզիցիայի ամբիոն, Երևան, «Հայպետհրատ», 1962։
  • Կոմիտաս։ Կյանքը, գործունեությունը, ստեղծագործությունը։ Գասպարյան Սամսոն Գասպարի, Աթայան Ռոբերտ Արշակի, Երևան, Հայպետհրատ, 1961։
  • Հայկական խազային նոտագրությունը = Армянская хазовая нотопись: (Ուսումնասիր. և վերածն. հարցեր)։ Աթայան Ռոբերտ Արշակի, Խաչիկյան Լևոն Ստեփանի, ՀՍՍՌ ԳԱ., Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1959։
  • Երաժշտական դաստիարակության մեթոդիկան մասսայական դպրոցներում։ Մազմանյան Մարտին Սարգսի, Աթայան Ռոբերտ Արշակի, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1959։
  • Հայ երաժշտության պատմության ակնարկներ։ XIX-XX դդ.: (Մինչսովետական շրջան), Շահվերդյան Ալեքսանդր Իսահակի, Աթայան Ռոբերտ Արշակի, Երևան, «Հայպետհրատ», 1959։
  • Երաժշտական գրագիտության և երգի ձեռնարկ։ Տարրական դպրոցի I-IV դասարանների համար։ Միրզայան Մ, Աթայան Ռոբերտ Արշակի, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958։
  • Դասագիրք երաժշտության տարրական թեորիայի։ Աթայան Ռոբերտ Արշակի, Տեր-Մարտիրոսյան Տ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Թեորետիկ-կոմպոզիտորական ամբիոն, Երևան, Հայպետհրատ, 1957։
  • Комитас и армянская музыкальная культура / А. Шавердян; Под ред. Р. А. Атаяна; Коммент. Р. Атаяна, Ереван, Армгосиздат, 1956:
  • Армянские композиторы / [Сост. : Р. А. Атаян, М. О. Мурадян. А. Г. Татевосян], Ереван, Армгосиздат, 1956.
  • Աստղաձոր։ Քայլերգ փողային նվագախմբի համար։ Պարտիտուրա = Астхадзор. Марш для духового оркестра. Партитура, Տեր-Ղևոնդյան Անուշավան Գրիգորի, Աթայան Ռոբերտ Արշակի, Երևան, Հայպետհրատ, 1955։

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Աթայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 127