Ռոբաթքարիմ

Ռոբաթքարիմ (պարս.՝ رباطكريم), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Թեհրան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 105 393 մարդ (2016

Քաղաք
Ռոբաթքարիմ
պարս.՝ رباطكريم
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԹեհրանի նահանգ
ՇահրեստանՌոբաթքարիմ
ԲԾՄ1038 մետր
Բնակչություն105 393 մարդ (2016)
Ռոբաթքարիմ (Իրան)##
Ռոբաթքարիմ (Իրան)

Քաղաքը գտնվում է Թեհրան օսթանի արևմտյան մասում` Թեհրանից մոտ 23 կմ հարավ-արևմուտք։ Քաղաքի հարևանությամբ է գտնվում Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը։

Բնակչություն

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 105 393 մարդ, որոնք կազմում էին 31 803 տնտեսություն[1]։Ռոբաթքարիմը Թեհրան օսթանի բնակչությամբ տասներկուերորդ ամենախոշոր քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի19911996200620112016
Բնակիչ26 656[3]36 488[3]62 937[4]78 097[5]105 393[1]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբաթքարիմ» հոդվածին։