Ռիչարդ Մեյեր
Ռիչարդ Մեյեր (անգլ.՝ Richard Meier, հոկտեմբերի 12, 1934[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ, նյույորքյան ավանգարդի ներկայացուցի։ Պրիցկերի ճարտարապետական մրցանակի մրցանակակիր է։
Ռիչարդ Մեյեր անգլ.՝ Richard Meier | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1934[1][2][3][…] (89 տարեկան) |
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարանի ճարտարապետության, արվեստի և պլանավորման քոլեջ և Columbia High School? |
Ուշագրավ աշխատանքներ | Գեթի կենտրոն, city hall of The Hague? և Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան |
Պարգևներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Académie d'architecture?[5] |
Richard Meier Վիքիպահեստում |
Կյանքը
Մեյերը ծնվել է ամերիկյան հրեաների ընտանիքում[6][7]։ Հայրը` Ջերոմ Մեյերը, զբաղվել է գինու և ոգելից խմիչքների վաճառքով։ Ռիչարդ Մեյերը եղել է ընտանիքի երեք զավակներից ավագը։ Ճարտարապետական կրթություն է ստացել Կոռնելի համալսարանում։ Ուսումնառությունից հետո եղել է Իսրայելում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Ֆինլանդիայում[8]։
Մտել է պուրիստ ճարտարապետների «նյույորքյան հնգյակի» մեջ` ամենից ավելի մոտենալով պուրիստական իդեալներին։ 1956-1963 թվականներին աշխատել է «Սկիդմոր, Օուինգս և Մերիլ», «Մարսել Բրյոեր և ընկերություն», «Դևիս, Բրոդի և Վիշնևսկի» ընկերություններում։ 1963 թվականին Նյու Յորքում բացել է սեփական ընկերությունը։
Նրա գաղափարներն արտահայտող լավագույն դրսևորում է Կիրառական արվեստի թանգարանը Մայնի Ֆրանկֆուրտում (1985 թ.), որում աբստրակտ ոճը առավել հասուն տեսք է ձեռք բերել։ Այս կառույցը զգալի նշանակություն է ունեցել 1990-ական թվականների ճարտարապետության մեջ։ Մեյերի` ուշ շրջանի նշանակալի նախագծերից են Գեթի կենտրոնը Լոս Անջելեսում (1997 թ.) և Խաղաղության խորանը Հռոմում (2006 թ.):
Մեյերի կառույցներում վառ դրսևորում են գտել կանոնավորությունն ու հստակությունը, ինչը հակադրվում է շրջապատի արհեստական քաոսին։ Նա շարունակել է ռոմանտիկ մոդեռնիզմի ուղղությունը, որի հիմնադիրը եղել է Լե Կորբյուզիեն։
Նշանակալից գործեր
- Տուն Բոդրումում, Բոդրում, Թուրքիա, 2010-2014
- Մեծ բանակի հրապարակ, Բրուքլին, Նյու Յորք, 2003-2008
- ECM City Tower, Պրահա, Չեխիա, 2004-2007
- Սան Խոսեի համերգասրահ, Սան Խոսե, Կալիֆոռնիա, 2004-2007
- Գիտական տեխնոլոգիաների ինստիտուտի շենք, Իթաքա, Նյու Յորք, 2007
- Ֆրյոդեր Բուրգի թանգարան, Բադեն-Բադեն, Գերմանիա, 2004
- Սկրենթոնի համալսարանի շենք, 2007
- Բարեգութ Հայր Աստծո եկեղեցի, Հռոմ, Իտալիա 2003
- Սենդրա Օկոնորի նստավայր, Արիզոնա, 2000
- Կամդենի բժշկական կենտրոն, Սինգապուր, 1998
- Գեթի կենտրոն, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, 1997
- Ռահովսկի հաուս, Դալլաս, Տեխաս, 1996
- Հեռուստատեսության և ռադիոյի թանգարան, Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա, 1996
- Էդինբուրգի այգու նախագիծ, 1995
- Ժամանակակից արվեստի թանգարան, Բարսելոն, Իսպանիա, 1995
- Սիթի հոլլ և Կենտրոնական գրադարան, Հաագա, Հոլանդիա, 1995
- Շտադտհաուս, Ուլմ, Գերմանիա, 1994
- Դայմլեր Կրայսլերի կենտրոն, Ուլմ, Գերմանիա, 1992
- Բարձր արվեստի թանգարան, Ատլանտա, Ջորջիա, 1983
- Հարթֆորդի սեմինարիա, Հարթֆորդ, կոնեկտիկուտ, 1981
- Հետազոտական կենտրոն, Բրոնքս, Նյու Յորք, 1976
- Դուգլաս հաուս, Հարբոր Սպրինգս, Միչիգան, 1973
- Սմիթս հաուս, Դարիեն, Կոնեկտիկուտ, 1965-1967
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «Ռիչարդ Մեյեր և ընկերներ» ընկերության պաշտոնական կայք Արխիվացված 2019-01-22 Wayback Machine
- «Meier Tower» ընկերության պաշտոնական կայք Արխիվացված 2014-12-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Մեյեր» հոդվածին։ |