Ռիչարդ Ստյուարտ Լինքլեյթեր (անգլ.՝ Richard Stuart Linklater, հուլիսի 30, 1960(1960-07-30)[1][2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]), ամերիկացի անկախ ռեժիսոր։ Եղել է «Oսկարի» կրկնակի թեկնածու «Մայրամուտից առաջ» (2004) և «Կեսգիշերից առաջ» (2013) ֆիլմերի սցենարները գրելու համար, ինչպես նաև Բեռլինի կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր «Արևածագից առաջ» (1995) և «Պատանեկություն» (2014) ֆիլմերի համար։ Որպես ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր 2015 թվականին ներկայացվել է «Օսկար»-ի իր կարիերայում ամենահաջող և ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Պատանեկության» համար։
Ռիչարդ Լինքլեյթերը ծնվել է 1960 թվականի հուլիսի 30-ին Հյուստոնում՝ Տեխասում։ Հյուստոնի համալսարանում (Sam Houston State University) ուսումնասիրել է գրականություն՝ պատրաստվելով դառնալ գրող։ Դադարեցնելով ուսումը՝ աշխատանքի է անցնում Մեքսիկական ծոցի նավթային կառամատույցում։ Այդ ընթացքում նա որոշում է դառնալ ռեժիսոր։ Կառամատույցում աշխատելուց հետո Լինլեյթերը իր աշխատած գումարով ձեռք է բերոմ տեսախցիկ և կինոնկարման այլ սարքավորումներ։ Նա տեղափոխվում է Օստին, որտեղ 1985 թվականին հիմնում է «Օստինյան կինեմատոգրաֆիան ընկերութունը», ինչպես նաև Detour Filmproduction ընկերությունը։
1987 թվականին Լինքլեյթերը նկարահանեց «Անհնար է հերկել սովորել գիրք կարդալով» կարճամետրաժ ֆիլմը։ 1991 թվականին նա ավարտեց առաջին՝ «Ձրիակեր» ֆիլմի նկարահանման աշխատանքները 23 հազար դոլար ընդհանուր բյուջեով։ Ֆիլմը մասնակցեց Սանդենս կինոփառատոնին։
Լինլեթերը 2007 թվականին
Լինքլեյթերի երրորդ՝ «Հաճույքի և շփոթմունքի մեջ» լիամետրաժ ֆիլմը, պատմում է մի խումբ դպրոցականների կյանքի մասին, ովքեր 1976 թվականին աննպատակ ծախսում են դասերի վերջին օրը։ Ֆիլմում նկարահանվել են այդ ժամանակ դեռ ոչ այնքան հայտնի Բեն Աֆլեքը, Մեթյու Մակքոնահին և Միլա Յովովիչը։ Բոլոր գործողութունները, ինչպես ռեժիսորի շատ այլ ֆիլմերում, տեղի են ունենում մեկ օրում։
«Արևածագից առաջ» ֆիլմում (1995) ուսանողները, որոնց դերակատարներն են Իթան Հոուքը և Ժյուլի Դելբին, հանդիպում են գնացքում և անցկացնում ռոմանտիկ երեկո Վիեննայում։ Այս ֆիլմի ռեժիսորության համար Լինլեյթերն արժանանում է Բեռլինի կինոփառատոնի իր առաջին «Արածաթե արջին»։ 2004 թվականին թողարվում է ֆիլմի երկրորդ՝ «Մայրամուտից առաջ» մասը, որտեղ հենց նույն գործող անձինք հանդիպում են 9 տարի հետո, իսկ 2013 թվականին թողարվում է երրորդ՝ «Կեսգիշերից առաջ» մասը, որտեղ զույգն արդեն ունի 2 երեխա։
«Նյուտոնի տղաները» (1998) վեստեռնում վերարտադրվում է իրականում տեղի ունեցած մի պատմություն՝ եղբայրների բանդայի մասին, ովքեր թալանում են բանկեր և գնացքներ։ Ֆիլմում նկարահանվել է Մեթյու Մակքոնահին, Իտան Հոուը, Վինսեթ դը Օնոոֆռիոն և Սքիթ Օլրիկը։
Ստեղծագործական կյանքում ունեցած դադարից հետո Ռիչարդ Լինքլեյթերը 2001 թվականին վերադառնում է 2 նոր՝ «Կյանքի զարթոնք» և «Ժապավենը» ֆիլմերով։ «Կյանքի զարթոնք» ֆիլմի առանձնահատկությունն այն էր, որ օգտագործվել է տեխնիկան, որի ժամանակ անիմատորները ամեն կադրը նկարում (ձեռքով) են սովորական նկարված կադրի հիման վրա։ Ռեժիսորը նման հնարք է կիրառել նաև թմրամոլների մասին «Մթանգում» (2006) ֆիլմում, որը հիմնված է Ֆիլիպ Դիկայի համանուն վեպի վրա։ Ֆիլմի գլխավոր դերասաններն են Վայնոնա Ռայդերը, Կիանու Ռիվզը, Վուդի Հարելսոնը։
2003 թվականին էկրան է բարձրանում «Ռոքի դպրոց» կատակերգությունը։ 2005 թվականին Ռիչարդ Լինքլեյթերը նոմինացվում է «Օսկարի» լավագույն ադապտացված սցենար անվանակարգում «Մայրամուտից առաջ» ֆիլմի համար։ 2006 թվականի նոյեմբերին համանուն բեսթսելլերի հիման վրա ստեղծվում է «Ֆասթֆուդի ազգը» ֆիլմը՝ գլխավորապես արագ սննդի ինդուստրիայի ազդեցության մասին։
2014 թվականին պարգևատրվում է Բեռլինի կինոփառատոնի երկրորդ «Արծաթե արջով»՝ «Պատանեկություն» ֆիլմի համար, որի նկարահանման աշխատանքները տևել է 12 տարի։