Ռիխարդ Շտրաուս
Ռիխարդ Շտրաուս (գերմ.՝ Richard Strauss, հունիսի 11, 1864[1][2][3][…], Մյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] - սեպտեմբերի 8, 1949[4][1][2][…], Գարնիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), ուշ ռոմանտիզմի[8][9], և վաղ շրջանի էքսպեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ, նշանավոր գերմանացի երգահան և դիրիժոր։ Հատկապես հռչակվել է իր օպերաների և սիմֆոնիկ պոեմների շնորհիվ։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Սալոմե» (1905), «Էլեկտրա» (1908), «Վարդի ասպետը» (1910), «Արիադնեն Նաքսոսում» (1912), «Առանց ստվերի կինը» (1918), «Արաբելա» (1932) օպերաները, «Մահն ու պայծառացումը» (1888 - 1889), «Թիլ Ուլենշպիգելի չարաճճի արարքները» (Till Eulenspiegels lustige Streiche, 1894 - 95), «Այսպես խոսեց Զրադաշտը» (Also sprach Zarathustra, 1896, պոեմի նախերգանքի երաժշտությունն այսօր լայնորեն հայտնի է Սթենլի Կուբրիկի «2001. Տիեզերական ոդիսականը» ֆիլմում և «Ի՞նչ:Որտե՞ղ:Ե՞րբ» հաղորդման մեջ դրա օգտագործման շնորհիվ), «Դոն Կիխոտ» (1897), «Դոն Ժուան», «Հերոսի կյանքը» (1897 - 98), «Ընտանեկան սիմֆոնիա» (1902 - 03) և «Ալպիական սիմֆոնիա» (1911 - 15) սիմֆոնիկ ստեղծագործությունները, «Չորս վերջին երգեր» վոկալ շարքը։
Ռիխարդ Շտրաուս | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Richard Strauss |
Ի ծնե անուն | գերմ.՝ Richard Georg Strauss |
Ծնվել է | հունիսի 11, 1864[1][2][3][…] Մյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] |
Երկիր | ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 8, 1949[4][1][2][…] (85 տարեկան) Գարնիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5] |
Գերեզման | Գարնիշ-Պարտենկիրխեն |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն և սարդանա[7] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, լիբրետիստ և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Pauline de Ahna? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
![]() |
Երաժշտագետներից շատերը Ռիխարդ Շտրաուսին՝ որպես կոմպոզիտորի, բնորոշում են իբրև Ֆերենց Լիստի և Ռիխարդ Վագների հետնորդի, իսկ նրա ստեղծագործությունը համարում են ուշ ռոմանտիզմի երաժշտության գագաթնակետ։ Նա գրել է նվագախմբային 60-70 գործ[10], կամերային երաժշտության 70-90 կոմպոզիցիա[11], 200-ից ավելի երգ[12][13][13], երգչախմբային 27 ստեղծագործություն[14] և 15 օպերա[12][15]։
Կենսագրություն
Ծնվել է Մյունխենում, երաժշտական ընտանիքում (սակայն առնչություն չունի Յոհան Շտրաուսի տոհմի հետ)։ Հայրը՝ Ֆրանց Շտրաուսը, Մյունխենի պալատական օպերայի գլխավոր վալտորնահարն էր ու նաև թագավորական երաժշտական դպրոցի դասախոս պրոֆեսորներից մեկը[16][17]։ Մայրը մյունխենցի հարուստ գարեջրագործ Գեորգ Պշորի դուստրն էր[16]։ Ռիխարդը չորս տարեկանից դաշնամուրի դասեր է առել, վեց տարեկանում հորինել իր առաջին երաժշտական ստեղծագործությունը, նաև ինքնակրթությամբ է տիրապետել երաժշտարվեստի նրբություններին։ 20 տարեկանում իր առաջին բեմելն է ունեցել Նյու Յորքում, հաջորդ տարում դարձել է Մյունխենի պալատական կապելմայստեր Հանս ֆոն Բյուլովի օգնականը, ևս մեկ տարի անց փոխարինել է վերջինիս կապելմայստերի պաշտոնում։ Հետագայում եղել է Բեռլինի (1898–1918) և Վիեննայի օպերաների գլխավոր դիրիժորը (1919–1924), պաշտոնավարել է նաև որպես մշակույթի կայսերական պալատի նախագահ, մշակույթի ասպարեզում ղեկավար պաշտոններ է վարել նաև ֆաշիստական վարչակարգի օրոք։ Կյանքի վերջին շրջանում մի քանի տարի անց է կացրել Շվեյցարիայում, մահվան նախաշեմին վերադարձել հայրենի Գերմանիա։
Ստեղծագործության համառոտ բնութագիր
Սկզբնական շրջանում Ռիխարդ Շտրաուսը, գտնվելով պահպանողական հոր ազդեցության ներքո, հորինել է Մենդելսոնի ու Բարտոլդիի ոճով ստեղծագործություններ։ Հետագայում աստիճանաբար գտել է իր ինքնատիպ երաժշտական լեզուն ու ոճը և 19-րդ դարի վերջում ճանաչվել իբրև ամենաառաջադեմ կոմպոզիտորներից մեկը, ով իր նորամուծություններով մեծապես հարստացրել է երաժշտական արվեստը հարմոնիայի և արտահայտչականության տեսանկյունից։ Դա լավագույնս դրսևորվել է հատկապես նրա օպերաներից երկուսում՝ «Էլեկտրա» և «Սալոմե» (ըստ Օսկար Ուայլդի նույնանուն, քնարաշունչ թատերգության), որոնցում, իրեն բնորոշ ոճով, հաճախ է կիրառել դիսոնանսներ։
Շտրաուսի ստեղծագործությունների զգալի մասը նախատեսված է մեծ նվագախմբի համար, և կոմպոզիտորն իրեն դրսևորել է որպես լավագույն գործիքավորողներից մեկը համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Նրա նվագախմբային էֆեկտները տպավորիչ են, հաճախ նույնիսկ պաթոսով գերհագեցած, ինչը որոշ քննադատների առիթ է տվել նրան մեղադրելու այն բանում, որ էֆեկտները գերազանցել են ստեղծագործության բովանդակությանն ու խորությանը[18]։
Պարգևներ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/Musik_Meile_Wien%2C_Richard_Strauss_%2840%29.jpg/170px-Musik_Meile_Wien%2C_Richard_Strauss_%2840%29.jpg)
Ստեղծագործական բեղմնավոր գործունեության համար Ռիխարդ Շտրաուսին շնորհվել են բազմաթիվ պարգևներ, այդ թվում[19]՝
- Ճերմակ արծվի շքանշան (Սաքսոնիա-Վայմար, 1892)[20]
- Կառլոս III-ի շքանշան (Իսպանիա, 1898)[20]
- Երկաթե թագի շքանշան, III աստիճանի (Ավստրիա, 1900)[20]
- Կարմիր արծվի շքանշան, IV աստիճանի (Պրուսիա, 1902)[20]
- Արքայական թագի շքանշան, III աստիճանի (Պրուսիա, 1906)[20]
- 1903 (հոկտեմբերի 26), Հայդելբերգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում.
- 1907 (հունիսի 30), Պատվո լեգեոնի շքանշան, Croix de Chevalier, Փարիզ, Ֆրանսիա[21] Officier, (14 հունիսի 1914 թ.)[22]
- 1909, ակադեմիկոսի կոչում (գեղարվեստի ակադեմիա, Բեռլին)[23][24].
- 1910 (նոյեմբերի 24), Մաքսիմիլիան Մեծի շքանշան գիտության և արվեստի համար (Բավարիա)[25][20][26]
- 1914 (հունիսի 24), Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում. Մյունխենի պատվավոր քաղաքացու կոչում.
- Փրկչի շքանշան (Հունաստան, 1924)[20]
- 1924 (հունիսի 12), Pour le Mérite («Վաստակի համար») շքանշան (Գերմանիա)[27][20][28]
- 1924, Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանի պատվավոր դոկտորի կոչում.
- Դանեբորգի շքանշան (Դանիա, 1929)[20]
- 1932, Նյու Յորքի երաժշտական քոլեջի մեդալ.
- 1936 (նոյեմբերի 5), թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ.
- 1939 (քպրիլի 28), Թագի շքանշան (Բելգիա). հանձնել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ III-ը անձամբ[29]
- 1949 (հունիսի 11), Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[30]
Պատկերասրահ
- Ռ. Շտրաուսը (1888 թ.)
- Դաշնամուրի մոտ (1902)
- 1909 թ.
- 1922 թ.
- Յոզեֆ Գեբելսը և Ռիխարդ Շտրաուսը
- Ռիխարդ Շտրաուսի դիմանկարը (նկարիչ՝ Մաքս Լիբերման, 1918 թ.)
- Գերմանական 10 եվրո արժողությամբ մետաղադրամ՝ Ռիխարդ Շտրաուսի դիմապատկերովԳերմանական 10 եվրո արժողությամբ մետաղադրամ՝ Ռիխարդ Շտրաուսի դիմապատկերով
Փաստագրական ֆիլմեր Ռիխարդ Շտրաուսի մասին
- 1949: Richard Strauß – Ein Leben für die Musik. Dokumentarfilm, Bundesrepublik Deutschland, 15 Min., Buch: Alfred H. Jacob, Regie: Werner Jacobs, Produktion: Continent Film.[31]
- 1970: „Omnibus“ – Dance of the Seven Veils ՅուԹյուբում
- 1984: Richard Strauss Remembered. Dokumentarfilm, Vereinigtes Königreich, 120 Min., Buch und Regie: Peter Adam, Produktion: BBC, Bayerischer Rundfunk|BR u. a.[32]
- 2014: Richard Strauss and his Heroines. (Alternativtitel: Richard Strauss und seine Heldinnen.) Dokumentarfilm, Deutschland, 51:20 Min., Buch und Regie: Thomas von Steinaecker, Produktion: Schweizer Radio und Fernsehen|SRF, Arthaus Filmvertrieb|Arthaus u. a.[33]
- 2014: Christian Thielemann – Mein Strauss. Dokumentarfilm, Deutschland, 45 Min., Buch und Regie: Andreas Morell, Produktion: 3B-Produktion, Unitel Classica, ZDF, 3sat, Erstsendung: 8. Juni 2014 bei 3sat.[34]
- 2014: Richard Strauss – Skizze eines Lebens. Dokumentarfilm, Österreich, 51:30 Min., Buch und Regie: Barbara Wunderlich und Marieke Schroeder, Produktion: ORF, Reihe: matinee, Erstsendung: 9. Juni 2014 bei ORF 2. Strauss’ Nachkommen erzählen von Richard Strauss, Präsentation des Strauss-Archivs in Garmisch.[35]
- 2014: Richard Strauss: Das umstrittene Musikgenie. Dokumentarfilm, Deutschland, 53 Min., Buch und Regie: Reinhold Jaretzky, Produktion: Zauberbergfilm, Mitteldeutscher Rundfunk|MDR, arte, Erstsendung: 11. Juni 2014 bei arte.[36]
- 2014: Richard Strauss – Ein musikalischer Grenzgänger. Dokumentarfilm, Deutschland, 29:40 Min., Buch und Regie: Reinhold Jaretzky, Produktion: Zauberbergfilm, Mitteldeutscher Rundfunk|MDR, Reihe: Lebensläufe, Erstsendung: 12. Juni 2014 bei MDR. (Zusammenschnitt von Richard Strauss: Das umstrittene Musikgenie mit Schwerpunkt auf Meiningen und Dresden.)[37]
- 2014: Richard Strauss – Der verkannte Visionär. Eine Alpensinfonie zwischen Tradition und Moderne. Dokumentarfilm, Deutschland, 50 Min., Buch und Regie: Christoph Engel und Dietmar Klumm, Produktion: 3sat, Erstsendung: 14. Juni 2014 bei 3sat. Mit Stefan Mickisch, den Thomas Huber, Manfred Trojahn, Marlis Petersen u. a.[38]
- 2014: Richard Strauss – Am Ende des Regenbogens. Dokumentarfilm, Österreich, 97:30 Min., Buch und Regie: Eric Schulz, Produktion: ServusTV, Erstsendung: 14. August 2014 bei ServusTV. Mit Brigitte Fassbaender, Stefan Mickisch, |Klaus König, Raymond Holden, Christian Strauss, Walter Werbeck, Emma Moore u. a.[39]
Ծանոթագրություններ
Գրականություն
- Соловьёв Н. Ф.,— (1890–1907). «Штраус, Рихард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Dubal, David. "The Essential Canon of Classical Music, " North Point Press, 2003. ISBN 0-86547-664-0
- Del Mar, Norman (1962). Richard Strauss. London: Barrie & Jenkins. ISBN 0-214-15735-0.
- Gilliam, Bryan (1999). The Life of Richard Strauss. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-57895-7.
- Gilliam, Bryan. «Richard Strauss», Grove Music Online ed. L. Macy (Accessed August 19, 2005), (доступ по подписке) Արխիվացված 2008-05-16 Wayback Machine (Эта статья сильно отличается от опубликованной в словаре Гроува издания 1980 года; в частности, более детализирован анализ поведения Штрауса в Нацистский период.)
- Kennedy, Michael. «Richard Strauss», The New Grove Dictionary of Music and Musicians, ed. Stanley Sadie. 20 vol. London, Macmillan Publishers Ltd., 1980. ISBN 1-56159-174-2
- Kennedy, Michael (1999). Richard Strauss: Man, Musician, Enigma. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-58173-7.
- Osborne, Charles (1991). The Complete Operas of Richard Strauss. New York City: Da Capo Press. ISBN 0-306-80459-X.
- Wilhelm, Kurt (1989). Richard Strauss: An Intimate Portrait. London: Thames & Hudson. ISBN 0-500-01459-0.
- Del Mar, Norman (3 vols. 1962–1973). Richard Strauss: A Critical Commentary on his Life and Works. London: Barrie & Jenkins. 0-214-15735-0. Ithaca, New York: Cornell Univ Press, 1986. 0-8014-9319-6
- Kennedy, Michael (2006). The Oxford Dictionary of Music, 985 pages, 0-19-861459-4
- Murray, David (1998), "Richard Strauss", in Stanley Sadie, (Ed.), The New Grove Dictionary of Opera, Vol. Three, pp. 565–575. London: Macmillan Publishers, Inc. 1998. 0-333-73432-7, 1-56159-228-5.
- Tuchman, Barbara W. (1966, reprinted 1980). The Proud Tower chapter 6. Macmillan, London. 0-333-30645-7.
- Youmans, Charles (2005). Richard Strauss's Orchestral Music and the German Intellectual Tradition: the Philosophical Roots of Musical Modernism. Bloomington: Indiana University Press. 0-253-34573-1.
Արտաքին հղումներ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/Wikiquote-logo-hy.svg/49px-Wikiquote-logo-hy.svg.png)
- Richard Strauss online
- Richard Strauss Institute, in English
- Strauss unpacked: A guide to one of the 20th century's great composers, Kate Hopkins, Royal Opera House
- Ernest Newman, Richard Strauss, John Lane: The Bodley Head, 1908.
- Richard-Strauss-Quellenverzeichnis (RSQV)
- In America with Richard Strauss: Elisabeth Schumann's 1921 diary
- Music Is a Holy Art: A Richard Strauss Celebration (Three-part WQXR radio documentary series)
- Richard Strauss recordings at the Discography of American Historical Recordings.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիխարդ Շտրաուս» հոդվածին։ |