Ռիան Բրուստեր

Ռիան Բրուստեր (անգլ.՝ Rhian Brewster, ապրիլի 1, 2000(2000-04-01)[1][2], Չադուել Հիթ[3]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։

Ռիան Բրուստեր
Rhian Brewster
Անձնական տվյալներ
Ամբողջական անունRhian Joel Brewster
ՔաղաքացիությունըԱնգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 1, 2000(2000-04-01)[1][2] (24 տարեկան)
ԾննդավայրՉադուել Հիթ[3]
Հասակ180 սմ
Քաշ75 կգ
Դիրքկենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Լիվերպուլ
Համար24
Պատանեկան կարիերա
2008-2014Անգլիա Չելսի
2014-2019Անգլիա Լիվերպուլ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2019-ներկաԱնգլիա Լիվերպուլ0(0)
Ազգային հավաքական
2016-2017Անգլիա Անգլիա Մ164(4)
2016-2017Անգլիա Անգլիա Մ1724(20)
2017Անգլիա Անգլիա Մ181(0)
2019-ներկաԱնգլիա Անգլիա Մ214(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 19-ի, 2019

Ակումբային կարիերա

Լիվերպուլ

Ֆուտբոլիստի կարիերան Բրուստերը սկսել է Չելսիի ակադեմիայում[5][6]։ 2015 թվականին նա միացավ Լիվերպուլի երիտասարդական թիմին[7][8]։ Նոյեմբերի 13-ին Բրուստերը հեթ-տրիկ ձևակերպեց Ակրինգտոն Սթենլիի դեմ ընկերական խաղում[9][10]։ 2017 թվականի ապրիլի 23-ին անգլիացին հայտավորվեց Պրեմիեր Լիգայի Քրիսթալ Փելասի դեմ խաղին[11], սակայն այս խաղում մնաց պահեստայինների նստարանին[12][13]։ 2018 թվականի հունվարի 12-ին՝ Մանչեսթեր Սիթի Մ23-ի դեմ խաղում[14] Բրուստերը ստացավ կոճի ծանր վնասվածք[15][16]՝ բաց թողելով ավելի քան 15 ամիս[17][18]։

2018 թվականի մայիսին Բրուստերի տրանսֆերով անօրինակ կերպով սկսեց հետաքրքրվել Բորուսիա Մյոնխենգլադբախը[19][20], ինչի պատճառով Լիվերպուլը ստիպված եղավ չեղարկել գերմանական ակումբի հետ ընկերական հանդիպումը[21][22][23]։ Հուլիսի 17-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ մինչև 2023 թվականը[24][25][26][27]։ Բրուստերը վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2019 թվականի ապրիլի 14-ին՝ Լեսթեր Սիթի Մ23-ի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ[28][29]։ Հունիսի 1-ին անգլիացին հայտավորվեց Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղի համար[30][31]՝ այս խաղում մնալով պահեստայինների նստարանին[32]։ Լիվերպուլը նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը[33][34], և Բրուստերը նույնպես ստացավ հաղթողի մեդալը[35][36]։

2019 թվականի օգոստոսի 14-ին Բրուստերը մնաց պահեստայինների նստարանին ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Չելսիի դեմ խաղում[37], իսկ Լիվերպուլը հաղթեց հետխաղյա հարվածաշարում և նվաճեց գավաթը[38][39]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը անգլիացին նշեց սեպտեմբերի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի լիգայի գավաթի Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում[40][41]։

Միջազգային կարիերա

Բրուստերը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[42]։ 2017 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[43]՝ անցկացնելով 6 հանդիպում և դառնալով 3 գոլի հեղինակ[44], իսկ Անգլիան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը առաջնությունում[45][46]՝ եզրափակչի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Իսպանիային[47][48]։ 2017 թվականի հոկտեմբերին Բրուստերը մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը[49]։ Նա անցկացրեց 6 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Անգլիային հաղթել մրցաշարը[50][51]։ Նա գոլ խփեց առաջնության եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում[52][53]՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուն[54] և ճանաչվելով առաջնության երրորդ լավագույն ֆուտբոլիստ[55]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ[56]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Լիվերպուլ2019–20Պրեմիեր Լիգա0000001010
Կարիերայի ընդհանուր0000001010

Նվաճումներ

Ակումբային

Լիվերպուլ

Միջազգային

Անգլիա Մ17

  • ՖԻՖԱ Աշխարհի Մ17 առաջնություն. 2017[51]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. երկրորդ տեղ. 2017[48]

Անհատական

  • ՖԻՖԱ Աշխարհի Մ17 առաջնության լավագույն ռմբարկու. 2017[54]
  • ՖԻՖԱ Աշխարհի Մ17 առաջնության բրոնզե գնդակ. 2017[55]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիան Բրուստեր» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա