Ռեգգի Լի

Ռեգգի Վալդես (անգլ.՝ Reggie Valdez, հոկտեմբերի 4, 1975(1975-10-04)[1], Quezon City, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ), ամերիկացի դերասան, առավել հայտնի որպես Ռեգգի Լի (անգլ.՝ Reggie Lee)։ Լին խաղացել է Բիլլ Կիմին «Փախուստ բանտից» («Prison Break») սերիալում, հայտնվել է Թայ Հուենգի դերում «Կարիբյան ծովի ծովահենները» սագայի երկու մասում, ինչպես նաև «Ֆորսաժ» («The Fast and the Furious») ֆիլմում։ 2011 թվականից մշտական դեր է խաղում NBC«Գրիմ» («Grimm») սերիալում։

Ռեգգի Լի
Ծնվել է1974 թվական հոկտեմբերի 4
ԾննդավայրԿեսոն Սիթի, Ֆիլիպիններ
ԿրթությունPadua Franciscan High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Այլ անուն(ներ)Ռեգգի Վալդես
Reggie Valdez
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1996 թվական - այժմ
Ընտրանի«Փախուստ բանտից», «Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին», «Ֆորսաժ»\
reggie-lee.com
Ռեգգի Լի՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

Ռեգգի Լին ծնվել է կեսոն Սիթիում, Ֆիլիպիններ[2], Զինաիդա Թելմոյի և Հեսուս Էսպիրիտու Վալդեսի ընտանիքում[3] և եղել է երեք եղբայրներից ավագը[4][5]։ Լին ազատորեն տիրապետում է անգլերենին, ինչպես նաև խոսում է թագալերեն։ Լինելով երեխա, նա ընտանիքի հետ տեղափոխվում է Պարմա և Ստրոնգսվիլ, Օհայո նահանգ, որտեղ Ռեգգին ավարտում է Պադուե ֆրանցիսկյան միջնակարգ դպրոցը[4]։ 1990-ական թվականներին Լին տեղափոխվում է Նյու Յորք, իսկ այնուհետև Լոս Անջելես, միայն նրա համար, որպեսզի նորից ազգային մակարդակով շրջագայության մեկնի «Երգող սրտեր», «Միսս Սայգոն» մյուզիքլներով և «Տոնի» մրցանակի հաղթող «Կարուսել» ինքնատիպ մյուզիքլով։ 1997 թվականին նա արժանանում է «Dramalogue» մրցանակի «FOB» և «Արևելա-արևմտյան խաղացողներ» պիեսներում իր խաղի համար։ Լին նաև գլխավոր դեր է կատարում «Բարձրացրու վագրին լեռան վրա» պիեսում։

«Ֆորսաժ» ֆիլմում օձի կաշի կրող և մոտոցիկլով երթևեկող սառնարյուն մարդասպան Լենս Նգուենի դերակատարումից հետո Լին նաև հայտնվում է որպես Թայ Հուանգ դիսնեյան «Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին» ֆիլմում։ Նա գաղտնի ծառայության հատուկ գործակալ Բիլ Կիմի դերն է կատարում Fox ալիքի «Փախուստ բանտից» բանտային դրամայում։ Նա իր կերպարին նկարագրում է որպես «զարմանալիորեն բարդ և խորամանկ»։ Նաև Լին հայտնվում է «Չինացու հնարավորությունը» («Chinaman’s Chance») անկախ ֆիլմում, Տիմոտի Բոտոմսի, Դենի Տրեխոյի, Թերեզա Ռասելի և Էռնեստ Բորգնայնի հետ։ Անձամբ Լին ասում է, որ «դա կարևոր պատմություն է, որը միանշանակ պետք է պատմվի»։

Այժմ Լին սերժանտ Վուի դերն է խաղում «Գրիմ» հեռուստաշոույում։

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԴերԾանոթություն
2012ՊաշտպանSafeԿվան Չանգ
2011–այժմԳրիմGrimmՍերժանտ ՎուՄշտական դեր
2011Այդ հիմար սերըCrazy, Stupid, LoveԳործակալ Հուանգ
2010Անհայտ դեմքերPersons UnknownԹոմ
Կյանքը ինչպես որ կաLife as We Know ItԱլան Բյորկ
2010–11Անսովոր ընտանիքNo Ordinary FamilyԴակտոր Ֆրենսիս Չայլզ
2009Տար ինձ ԴժոխքDrag Me to HellՍթյու Ռաբին
Աստղային ուղիStar TrekԱդմինիստրատոր Կոբայաշի Մարու
2008Անհաջողության զինվորներըTropic ThunderԲյենգ
2007Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրինPirates of the Caribbean: At World’s EndԹայ Հուանգ
Չինացու հնարավորությունըChinaman’s ChanceՍինգ
2006–07Փախուստ բանտիցPrison BreakԳաղտնի ծառայության հատուկ գործակալ Ուիլյամ «Բիլ» Կիմ15 դրվագ
2006Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկըPirates of the Caribbean: Dead Man’s ChestԱնգլուխ
Գիշերով մոտեցողըNight StalkerՍթենլի Կիմ1 դրվագ
ՓոսիկDimplesԴոկտոր Ռոսս Համմեր
2005ՍիրահարAmateurՌոն Հարպեր
Կույր արդարադատությունBlind JusticeԴոն Յուն1 դրվագ
2004Ֆրանկենշտեյն ձուկըFrankenfishԱնտոն(TV)
ՄոտակաComing InԴյուկ
2003ԼուիսLuisԶինգ Զենգմի քանի դրվագներ
Մաքուր խաղերNet GamesԼոուրենս
Դարի շոունMasked and Anonymousզինված տղամարդ
2001–03Կանանց բրիգադաThe DivisionՍպա Ջիմ Չենգ4 դրվագ
2002Ինչպես վաստակել 20 միլիոնThe First $20 Million Is Always the HardestՍյուտ
Ուժեղ դեղամիջոցStrong MedicineԲժիշկ Նակաշիմի1 դրվագ
Իրական դպրոցReality Schoolուսանող
Սև խոռոչBlack HoleՋասթին
2001–02Անդարացի ԷմիJudging AmyԲժիշկ Օլիվեր Լի2 դրվագ
ՖիլադելֆիաPhillyԲրայան Չին2 դրվագ
2001ԱշխատասենյակThe ParlorՍլեպի Սյու1 դրվագ
Շոու ԷլենThe Ellen ShowԿվան1 դրվագ
ՖորսաժThe Fast and the FuriousԼենս Նգուեն
Առավելագույն էքստրիմXCU: Extreme Close UpՆուե Ֆան
2000ԴրեյֆDriftՌայան
Չիկագոյի հույսըChicago HopeՍեմ1 դրվագ
Հզոր Ուոկեր. արդարադատություն տեխասյան ձևովWalker, Texas RangerՉեն1 դրվագ
Լողափնյա փսիխոզPsycho Beach Partyպարող
Հարավային փողոցի օրորոցայինSouthstreet LullabyՄալեր Գրիտեր1 դրվագ
1999Որոտի որդիներըSons of ThunderՎատ տղա1 դրվագ
Երկու զույգTwo of a Kindմատուցող1 դրվագ
Մեծ ԲլինդըThe Big Blind
1997Բևեռլի Հիլզ, 90210Beverly Hills, 90210Ռիչարդ1 դրվագ
Յոթ օրSeven DaysԴունկան1 դրվագ
Խելագարված քեզ համարMad About YouԱյգեպանի օգնական1 դրվագ
Հիպերիոն ծովածոցըHyperion Bay1 դրվագ
Քույր, քույրSister, SisterԼոուսոն Հիկս1 դրվագ
Շտապ օգնությունERՔրիստիան1 դրվագ
Ուեյենս եղբայրներըThe Wayans Bros.Թղթակից #21 դրվագ
Բաբելոն-5Babylon 5Չեն Հիկարու1 դրվագ
1997Էլան Սթրեյնջի ճանապարհորդությունըThe Journey of Allen StrangeԶերոմի քանի դրվագներ
ՄալոուններMoloneyՌամոն1 դրվագ
Վտանգավոր ուղեղներDangerous MindsՈւսանող1 դրվագ
1996Ախտանիշ։ ՍպանությունDiagnosis: MurderԿիմ Հո1 դրվագ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգգի Լի» հոդվածին։