Ռաֆիկ Հակոբյան (ֆիզիկոս)

հայ ֆիզիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆիկ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆիկ Սերգեյի Հակոբյան (հունվարի 2, 1956(1956-01-02)[1], Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2000):

Ռաֆիկ Հակոբյան
Ծնվել էհունվարի 2, 1956(1956-01-02)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՍիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն

Ռաֆիկ Հակոբյանը ծնվել է 1956 թվականին Սիսիան քաղաքում։ 1973-1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև՝ ասպիրանտուրայում, 1981-1984 թվականներին՝ ԵՊՀ ստացիոնար ասպիրանտուրա` հեռակայելով Մոսկվայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի լազերային բաժնում։

1978 թվականից աշխատում է ԵՊՀ-ում։ 1978-1981 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի լաբորանտ, 1985-1986 թվականներին՝ ԵՊՀ օպտիկայի ամբիոնի կրտսեր գիտաշխատող, 1986-1993 թվականներին՝ ԵՊՀ, օպտիկայի ամբիոնի ավագ գիտաշխատող, 1993-2000 թվականներին՝ ԵՊՀ օպտիկայի ամբիոնի դոցենտ, 2000 թ․-ից առ այսօր՝ ԵՊՀ օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր։ 2007 - 2012 թվականներին ղեկավարել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնը։ 2018 թվականից ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանն է։ 2016 թվականից ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի «Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի» գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավարն է։ 2011 թվականից «Ճառագայթային ճարտարագիտություն առաջադեմ չափումների համար» ընկերության (Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ) առաջատար գիտաշխատող է։ Ամերիկյան օպտիկական ընկերության անդամ է։ 1995 թվականից ԵՊՀ «049» մասնագիտական խորհրդի անդամ է։

Աշխատանքները վերաբերում են լազերով մակածված հիդրոդինամիկական ու կողմնորոշումային շարժումներին, հեղուկ բյուրեղների ոչ գծային օպտիկային և ջերմադինամիկային։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների[2][3]։

Պարգևներ

Երկեր

  • Լ. Ս. Ասլանյան, Ռ. Ս. Հակոբյան, Յու. Ս. Չիլինգարյան, Ոչ գծային ֆիզիկա, Մեթոդական աշխատանք, Երևան, 2006, 165 էջ։
  • Ասլանյան Լ. Ս., Հակոբյան Ռ. Ս., Չիլինգարյան Յու. Ս. Ոչ գծային ֆիզիկայի ներածություն, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2006, 166 էջ։
  • Ռ. Ս. Հակոբյան, Յու. Ս. Չիլինգարյան, Մակածված փուլային անցումներ և հիդրոդինամիկական անկայունություններ հեղուկ բյուրեղներում, «Մանկավարժ», Երևան, 2000, 184 էջ։

Ծանոթագրություններ